ԵՄ ու IDeA  համատեղ ծրագրով Տավուշում ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ

Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզի բնակիչների համար ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։ 

Ինչպես հայտնում են IDeA-ի մամուլի ծառայությունից, Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ՝ զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում աշխատող անհատների ու ձեռնարկությունների համար:  

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանի փոխանցմամբ, դրամաշնորհ է տրամադրվել Դիլիջան, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ համայնքների 8 փոքր և միջին ձեռնարկությունների, որոնք հանձնառություն են ստանձնել այս համայնքների բնակիչների համար աշխատատեղեր ստեղծել:

«Նախապատվությունը տրվել է այն ՓՄՁ-ներին, որոնք առաջարկել են միևնույն հաստիքի համար ավելի բարձր աշխատավարձ և առավել բարենպաստ պայմաններ, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել աշխատանքի ընդունել  նույն ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների խոստումնալից մասնակիցներին»,- ասել է Տաթևիկ Սարգսյանը։ Նրա խոսքով, ծրագրի նպատակներից է խթանել Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացումը և որպես արդյունք՝ նվազեցնել մարզում արտագաղթի տեմպերը:

Մասնագիտությամբ տնտեսագետ Ալեքսան Ներսիսյանը, ով բնակվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում, այս ծրագրի շահառուներից է։ Տեղեկանալով ծրագրի շրջանակում ստեղծված հնարավորությունների մասին՝ նա գրանցվել է հյուրատնային բիզնեսի կառավարման, մարքեթինգի և անգլերենի դասընթացներին։ Ավելի ուշ Ալեքսանը հայտ է ներկայացրել նաև փոքր դրամաշնորհի համար, որի օգնությամբ վերանորոգել է Աղավնավանքում իր հիմնած ավանդական հյուրընկալության կենտրոնի տանիքը, կատարել շենքի ներքին հարդարման աշխատանքներ, նորոգել սանհանգույցը, կենտրոնի համար գնել կահույք ու տեխնիկա։

«Աղավնավանքում հյուրընկալության կենտրոն հիմնելու գաղափար վաղուց ունեի։ Մեր ընտանիքը գյուղում շինություն ուներ, որի վերանորոգման ծախսերը հոգալու համար մեկնում էի Մոսկվա՝ աշխատելու։ Բայց անցած ամառ մնացի գյուղում ու գրանցվեցի դասընթացներին, իսկ ավելի ուշ՝ դիմեցի ենթադրամաշնորհի։ Ես ոչ միայն նոր գիտելիքներ ստացա, այլև բացեցի կենտրոն, որտեղ հյուրերը կարող են ծանոթանալ Աղավնավանքի ավանդական հյուրընկալությանը»,- նշել է Ալեքսանը։ Կենտրոնի բացումից հետո Ալեքսանն աշխատանքի է ընդունել երկու տեղացիների։ Եթե կենտրոնը հաջողությամբ աշխատի ու ընդլայնվի, երիտասարդ ձեռներեցը հույս ունի ավելացնել աշխատատեղերի թիվը։

Դիլիջանի բնակիչ Արտակ Բոջիկյանը ծրագրի դրամաշնորհով ընդլայնել է քաղաքում իր հիմնած քարերի մշակման արտադրամասը, աշխատանքի ընդունել տեղացի մասնագետների ու ձեռք բերել արտադրամասի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ ու կահույք։

«Նախկինում արտադրամասում աշխատում էր 8 մասնագետ, իսկ դրամաշնորհի օգնությամբ կարողացա աշխատանքի ընդունել ևս չորս տեղացու»,- պատմել է նա։ Ձեռներեցը վստահ է, որ Դիլիջան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացումը խոստումնալից է նաև իր արտադրամասի համար, քանի որ բնական քարերից պատրաստված հուշանվերները  պահանջարկ են վայելում Դիլիջան այցելող հյուրերի շրջանում։ 

Ծրագրի մասին

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը մեկն է այն 8 դրամաշնորհային ծրագրերից, որոնք իրականացվում են Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի» շրջանակում: IDeA հիմնադրամն իրականացնում է երկամյա դրամաշնորհային ծրագիրը Եվրոպական միության և ազգային  համաֆինանսավորմամբ։

Նախաձեռնության նպատակն է որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնել Դիլիջանն ու հարակից՝ Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Հովք, Աղավնավանք, Խաչարձան համայնքները, և ավելացնել տարածաշրջան այցելողների թիվը՝ ստեղծելով զբոսաշրջիկների համար գրավիչ միջավայր և խթանելով տեղական տնտեսությունների զարգացումը։

Ծրագրի շահառու են դարձել Տավուշի մարզի առնվազն 330 բնակիչ և 120 ձեռնարկություն։  Նրանց աջակցություն է տրամադրվել կարողությունների զարգացման դասընթացների միջոցով՝ նպատակ հետապնդելով Դիլիջանում և հարակից համայնքներում զարգացնել զբոսաշրջությունը և հյուրընկալությունը, ինչպես նաև նպաստել Տավուշի մարզում գործազրկության նվազեցմանը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2108 դիտում

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր

Իսպանիայում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի խորհրդականը. տեսանյութ

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու շուրջ չի բանակցում և հայտ չի ներկայացրել. Միրզոյան

Սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու համար հետախուզվող 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. գեներալ Ազիզ Նասիրզադե

Ի՞նչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Խնդիրներ կան, բայց Երևանը նպատակ ունի Մոսկվայի հետ փոխգործակցությունը դնել դրական ուղու վրա. Միրզոյան

Ռուսաստանն ու Հայաստանը կարգավորել են ռուսական զենքի մատակարարումների դիմաց վճարումների հարցերը. Լավրով

Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ումից զենք գնել. Լավրով

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Ապօրինի արդյունահանում Մերձավանում. իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք չենք ցանկանում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Ակցիա ԱԳՆ շենքի դիմաց. հասարակական կարգի պահպանության համար միջամտել են ոստիկանները