Չեմ պատրաստվում ինչ-որ չինովնիկի որոշման պատճառով 25 տարի ապրած թատրոն փակել. Արթուր Գրիգորյան

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող եւ լուծարման գոտում հայտնված ՊՈԱԿ-ների թվում է նաեւ Հայաստանի երգի պետական թատրոնը: Համաձայն մշակույթի նախարարությունից ձեռք բերված տեղեկանք վերլուծության՝ 1994 թվականից հիմնադրված ՊՈԱԿ-ի լուծարման հիմք է հանդիսանում կանոնադրությամբ նախատեսված գործառույթների թերի իրականացումը:

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի խոսքով, սակայն, այդ փաստաթուղթն ընդամենը առաջարկությունների փաթեթ է, որը դեռ չի հաստատվել. «Նախարարությունը դա վերլուծությունների հիման վրա է կատարել, որն անահասկանալի կերպով հայտնվել է մի քանի լրատվամիջոցների ձեռքի տակ: Ընդամենը տեղեկանք վերլուծություն է, որը կարող է իրականանալ, կարող է՝ ո՛չ: Այն դեռ պետք է կառավարություն ներկայացնենք, որ գուցե եւ չհաստատեն ու մենք ոչինչ չփոխենք»,-ասաց Ղարիբյանը:

Ըստ փոխնախարարի՝ վերլուծությունները կատարվել են մի քանի սկզբունքների հիման վրա. առաջինը՝ բոլոր ՊՈԱԿ-ների տարիների հաշվետվության մանրամասն ուսումնասիրություն, երկրորդը՝ ՊՈԱԿ-ների գործունեության արդյունավետության սկզբունքը, երրորդը՝ ժանրային գործունեության առաձնահատկություններ եւ չորրորդ՝ ՊՈԱԿ- մնալու նպատակահարմարություն:

Ըստ Նազենի Ղարիբյանի՝ ՊՈԱԿ լինելը որոշ հաստատությունների ավելի շատ խոչընդոտում է, որ զարգանան եւ ավելի լայն գործունեություն ծավալեն. «Երգի պետական թատրոնի դեպքում իրենց սուբսիդիաները, համերգային կատարումները, հաշվետվություններն ու վերլուծություններն ավելի շատ մասնավոր գործունեություն են իրականացնում, քան պետական ծառայություն: Եվ իրենք իրոք ունեն այդ պոտենցյալը՝ գումար աշխատելու ու հարկատուների ծանրությունից դուրս գալու»:

«Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի հիմնադիր-ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին Թատրոնի հնարավոր լուծարումն անակնկալի բերեց եւ զայրացրեց: «Այս տարի թատրոնի 25-ամյակն է, դե թող «նվեր» անեն փակեն, ի՞նչ ասեմ: Ո՞րն է դրա ճիշտը, ով է որոշել, որ երգի պետական թատրոնն այլեւս պետք չէ Հայաստանի Հանրապետությանը: Ի՞նչ վատ բան է արել այս թատրոնը, բացի լավից»,-ասաց նա:

Արթուր Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ցավով հայտնեց, որ երբեք չէր պատկերացնի, թե նման բան կարող էր լսել առհասարակ: Ըստ Թատրոնի տնօրենի՝ ՊՈԱԿ-ի լուծարումն ինչ-որ մեկի վատ քմահաճույքի հետեւանք է:

Արթուր Գրիգորյանը տեւական ժամանակ է՝ առողջական խնդիրներ ունի, սակայն նշեց, որ դա ոչ մի ձեւով չի անդրադառնում Թատրոնի աշխատանքի վրա: «Շատ հեշտ են որոշումներ կայացնում, եթե աչք են դրել, որ երգի պետական թատրոնը փակվի, ապա ասեմ, որ ես ինչքան էլ հիվանդանամ, այդպես հեշտությամբ չեմ հանձնվի: Ինչքա՜ն էժանագին մոտեցում է՝ ժողովրդական արտիստին ասել, որ դու էլ պետք չես: Ինչքան էլ հիվանդ լինեմ, կպայքարեմ ու կհասկանամ, թե որտեղից է սա գալիս: Սա 25 տարի ապրած թատրոն է. ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկի քմահաճույքի կամ որեւէ չինովնիկի որոշման պատճառով թատրոն փակել»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

Համաձայն մշակույթի նախարարությունից ձեռք բերված տեղեկանք վերլուծության՝ ՊՈԱԿ-ին ամրագրված տարածքը նախատեսվում է տրամադրել Հայաստանի էստրադային ջազ նվագախմբին: Երգի պետական թատրոնի տնօրենի կարծիքով, սակայն, ինչ-որ մեկը պարզապես աչք է դրել շենքի վրա եւ որոշել է այն վերցնել:

Մշակույթի նախարարության նույն վերլուծության պնդումներից մեկը, թե «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը վաղուց վերածվել է շահութաբեր բիզնես կազմակերպության եւ այլեւս պետական հովանավորության կարիք չունի, ինչի մասին եւս մեկ անգամ նշեց նաեւ Ղարիբյանը, Արթուր Գրիգորյանը աբսուրդ է համարում. «Թող ասեն՝ որտեղի՞ց եմ ես այդ շահույթները ստանում, որ իրենք էլ մինչեւ հիմա չգիտեին: Ո՞ր շահույթների մասին է խոսքը, որ ես տեղյակ չեմ»:

Նկատենք, որ թատրոնի տնօրենը բազմիցս բարձրաձայնել է, որ «Երգի պետական թատրոն»-ի շենքն անբարեկարգ վիճակում է, ունեն ֆինանսական դժվարություններ: Այսօր էլ Արթուր Գրիգորյանը հայտնում է, որ չի կարողանում իր արտիստներին նորմալ վճարել եւ շատ հաճախ ստիպված է նրանց ասել, որ երեկոյան էլ գնան ակումբներում աշխատեն:

«Երբ երգի պետական թատրոնի տնօրենն իր դերասանին ասում է՝ գնա կլուբում վատ երաժշտություն երգի ու գլուխդ պահի, դա արդեն նորմալ չէ»,-ասաց Գրիգորյանը: Թատրոնի տնօրենը պատմեց, որ երկար տարիներ մեծ դժվարությամբ պահած թատրոնում որեւէ մեկին մրցույթի են ուղարկել սեփական միջոցներով, այստեղից-այնտեղից հայթայթելով. «Միշտ էլ մեր փողերով ենք ուղարկել, առաջին կամ երկրորդ տեղի մրցանակով դերասանները հետ են եկել»:

Երգի պետական թատրոնում աշխատավարձը շատ ցածր է, վաստակավոր արտիստները 80 հազարից բարձր չեն ստանում, սակայն բացի դրանից, աղբի, ջրի, լույսի գումարները վճարվում են պետական բյուջեի հաշվին: «Եթե միայն այդ շենքի լույսի գումարները հաշվենք, որը նախարարությունը չի ուզում տալ, ուրեմն ինչ-որ մի տեղից պետք է հաստատենք այդ գումարները: Շատ հեշտ է ասել՝ վայ, Արթուր Գրիգորյանը փող ունի, անունով է, բիզնես ունի, բայց ես բիզնեսով չեմ զբաղվում, երբեւէ չեմ էլ զբաղվել, էդ որ իմ անունը դրել են «կնքահայր», դա ժողովուրդն է դրել, ամբողջ կյանքս վարժապետ եմ եղել, վարժապետ էլ մնացել եմ»,-ասաց նա:

«Այդ ինչ ֆինանասավորում են հատկացրել, որ հիմա էլ չեն ուզում տալ: Թող չտան իմ աշխատավարձը կամ դերասանի փողը: Շատ վիրավորական է այս ամենը, որ մի չինովնիկը պետք է որոշի՝ թատրոնը պետք է, թե՝ չէ»,-ասաց Գրիգորյանը: Կոմպոզիտորն ասաց նաեւ, թե շատ տհաճ է, որ վերջին շրջանում փորձում են գոտկատեղից ներքեւ իջնել եւ մտնել երգիչների գրպաններն ու հասկանալ, թե ով ինչքան է աշխատում:

«Մեկը չեղավ մեր դուռը բացեր, ասեր, թե ինչ անենք, որ մեր երգարվեստը ավելի լավանա: Դերասանը որտեղ պետք է երգի ու աշխատի: 80 հազար դրամ էին տալիս, էդ էլ չեն ուզում տալ: Դրա փոխարեն թող մշակույթի նախարարությունը մտածի, թե ինչ երաժշտություն է իր ժողովուրդը լսում: Թուրքի դեմ կռվում ենք իրենց երաժշտությունը լսելով»,- եզրափակեց Արթուր Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48947 դիտում

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան