Երևան
12 °C
Նոր հա՞նք․ նախատեսվում է Տավուշի մարզի Վազաշեն գյուղում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ եւ կապար որոնել
«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի Կարմիր քար, ժանգոտ ձոր եւ Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագիծ: Ընկերությունը նախատեսում է Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման տեղամասերում ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ եւ կապար որոնել ու հաշվարկել դրանց պաշարները: Նախատեսվում է նաեւ ռադիոակտիվ տարրերի զանգվածային որոնում:
Ըստ հայտի` ուսումնասիրության տարածքը թփուտապատ է, սակայն մակերեսային երկրաբանահետախուզական փորվածքները փորվելու են անտառազուրկ տարածքներում: Նախագծի համաձայն՝ տեղանքում բնության եւ մշակութային հուշարձաններ ու հատուկ պահպանվող տարածքներ չկան: Սակայն նույն նախագծում նաեւ նշված է, որ Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերեւակման շրջանում տիրապետող են հաճարենու, կաղնու, բոխու լայնասաղարթ անտառները:
Հայտում նշված է, որ բացառվում է ծառերի, թփերի հատումը, ջրերի աղտոտումը: Պաշարների հաստատվելու դեպքում հանքաքարի արդյունահանումն իրականացնելու են ստորգետնյա եղանակով` բացառելով ծառահատումները:
«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Կանադայի քաղաքացի Վահագն Գայայանի կողմից։ 2018 թ-ին այս ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Վազաշենում եւ ստացել համայնքի նախնական համաձայնությունը: Փաստորեն, ըստ էության, հանքը մասնավոր է լինելու՝ պատկանելու է ոչ թե պետությանը կամ համայնքին, այլ ինչ-որ ընկերության:
#Տավուշն_առանց_հանքի․ ֆլեշմոբ սոցիալական ցանցերում
Վազաշենում ոսկի եւ այլ մետաղներ որոնելու եւ դրանց պաշարները հաշվարկելու, հանքարդյունաբերություն ծավալելու միտումների առիթով ֆեյսբուքյան օգտատերերն ու բնապահպանները ֆլեշմոբ են սկսել՝ #Ես_Բնության_ՀետԵմ, #Տավուշն_առանց_հանքի գրություններով։ Օգտատերերը տարածում են Տավուշի մարզի բնաշխարհի լուսանկարներն ու մարդկանց իրազեկում հանքարդյունաբերության վնասների մասին։



Լուսանկարներ Տավուշի բնությունից
Մետաղական հանքերի անդառնալի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա
Մետաղական հանքերն անդառնալի վնաս են հասցնում բնական միջավայրին, այդպիսով՝ նաեւ մարդկանց ու կենդանական աշխարհին: Հանքի շահագործման պատճառով տարածքի տասնյակ կիլոմետրերով հողն ու ջուրը աղտոտվում են այնպես, որ հարյուրավոր տարիներ հնարավոր չի լինում վերականգնել դրանք։ Մետաղական հանքի շահագործման դադարեցումից հետո այդ տարածքում ապրելն անգամ վնաս է կյանքին։ Այդ տարածքում կտրուկ աճում են քաղցկեղային հիվանդությունները։
Հանքի տարածքում անհնար է զբաղվել գյուղատնտեսությամբ՝ հող մշակել, անասնաբուծությամբ զբաղվել։ Հանքի բացվելու պարագայում ուղղակիորեն անհնար կլինի մշակել էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղեն։

Թեղուտի հանքը
Հանքարդյունաբերությունը Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում մետաղների արդյունաբերությունը նոր պատմություն չունի, այն սկսվել է դեռեւս 1800-ականներից։ Եւ չնայած սրան՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը տնտեսության գերակա ոլորտ չէ։ Մեր երկրում արդյունահանվող հիմնական մետաղները պղինձն ու ոսկին են։ Այս պահին Հայաստանում գործում են մի քանի հանքեր։
Ըստ Համաշխարհային բանկի հանձնարարությամբ 2015-2016 թվականներին կազմված զեկույցի՝ Հայաստանում երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունների թիվը փոքր է՝ համեմատած հանածոների հնարավոր պաշարների հետ: Ավելին՝ երկրաբանական ուսումնասիրության թույլտվություններից ոչ մեկը չի պատկանում հայտնի միջազգային հանքարդյունահանող ընկերության, եւ թվում է, թե Հայաստանում հետախուզական աշխատանքներում ներդրումներ կատարելու շահագրգռությունը ցածր է միջազգային շուկայում:
Ի դեպ՝ Հայաստանը մինչ օրս չունի երկրաբանական հետազոտություններ իրականացնող պետական կազմակերպություն։
Շարունակելով վերոգրյալը՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված են եղել նախկին կոռուպցիոն համակարգի կարկառուն ներկայացուցիչներ։
Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, բնապահպանության մեկ այլ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, որն այժմ հետախուզման մեջ է հանքերի թույլտվությունների համար կաշառք ստանալու գործով, Արմեն Մովսիսյանը, Երվանդ Զախարյանը ստորագրել են Ամուլսարում հանքարդյունաբերություն ծավալելու փաստաթղթերի տակ։ Եւ ինչպես պնդում են բնապահպանները՝ շատ հաճախ հանքարդյունաբերություն ծավալելուց առաջ պատշաճ փորձաքննություն չի կատարվել եւ առկա ռիսկները չեն հաշվվել։ Բնապահպանները մեկ անգամ չէ, որ բարձրացրել են այս հարցը, ընդհուպ՝ բողոքի ակցիաներ են արել։


Այս պահին տեղացիներն ու բնապահպանները հերթապահություն են իրականացնում Ամուլսարի հանքի տարածքում՝ պահանջելով դադարեցնել հանքի հետագա շահագործումը:
Հայաստանի նախկին կառավարությունը հանքարդյունաբերություն ծավալելու թույլտվությանը զուգընթաց հանրությանը հավատացնում էր, որ արդյունաբերության այս ճյուղը տնտեսության զարգացման վրա լուրջ ազդեցություն ունի։ Այնինչ՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Թեղուտի հանքի շահագործման դադարեցման պայմաններում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն անկում չի ապրել, այլ նաեւ որոշակի աճ է գրանցել։
Փետրվարի 27-ին Վազաշենում հանրային քննարկում է նախատեսված։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին որեւէ լուրջ գործողություն չկա, իրենք ուսումնասիրում են առկա փաստաթղթերը, կհանդիպեն ընկերության ներկայացուցիչներին, ապա քննարկումից հետո հանդես կգան հայտարարությամբ։ Մեր դիտարկմանը, որ փակ քննարկման ժամանակ մարզպետ Չոբանյանն ասել է, որ Տավուշում չի կարող մետաղական հանք լինել, մարզպետը նկատեց․
«Ես ասել եմ, որ ես թույլ չեմ տա, որ մենք վտանգենք մեր բնությունը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT