Հայաստանն անցնելու է հակահարձակման․ Դավիթ Տոնոյանը զգուշացրել է Բաքվին

Հայաստանը փոխում է բանակի կառուցման փիլիսոփայությունը՝ պաշտպանական ստրատեգիայից անցում կատարելով հարձակողականի։ Այս մասին Առաջին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նրա խոսքով, վերջին շրջանում հայկական բանակը փոխում է իր նախկին պաշտպանական ստրատեգիան՝ այդ նպատակով ձեռք բերելով նոր զինատեսակներ։ Այս համատեքստում նա օրինակ բերեց Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման գործարքը եւ 100 մլն դոլարի նոր պաշտպանական վարկային պայմանագրի կնքումը։ «Դրացից է Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման մասին պայմանագրի կնքումը», -ասաց նախարարն՝ իր խոսքում նաեւ պատասխանելով այդ պայմանագիրը քննադատողներին։

Քննադատողների մեծ մասը նշում է գործարքի բարձր արժեքը, գին-որակ հստակ վերլուծության բացակայությունը եւ Սու-30ՍՄ-ների կիրառման արդյունավետությունը զարգացած հակաօդային պաշտպանության համակարգի պայմաններում, որն ունի Ադրբեջանը։

«Ինչ է նշանակում՝ գործարքը թանկ է։ Ինչի հետ են համեմատում։ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ եւ հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը», - ասաց նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։

«Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնել», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով նաեւ, որ բանակի՝ հարձակողական ստրատեգիայի անցումն ունի լուրջ հիմքեր։

«Փոխվում են ժամանակները եւ պայմանները, բանակը պետք է համապատասխանի ներկայի մարտահրավերներին եւ հաղթահարի դրանք։ Ուստի, մենք պարտավոր ենք գնալ այդ քայլին, քանի որ ինչպես ասում են՝ պաշտպանվող բանակը վերջում միշտ պարտվում է», - եզրափակեց նա։

Հաղորդավարի հարցին՝ հարձակվելո՞ւ ենք նաև, Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16493 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս