Երևան
12 °C
Արամայիս Մելքումովի ընտանիքը 1988 թվականի Սումգայիթյան ջարդերից հետո տեղափոխվել է Հայաստան: ՀՀ քաղաքացիություն չունեցող բազմանդամ ընտանիքն այսօր անօթեւան է: Մելքումովների ընտանիքը 1988 թվականի դեկտեմբեր ամսից բնակվել է «Նոր նորքի 2-րդ զանգված» Մոլդովական 41 հասցեում գտնվող «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 17 հատուկ դպրոց»-ին պատկանող տարածքում, սակայն այսօր թույլ չեն տալիս վերադառնալ՝ ասելով, որ սանիտարական պայմաններին այլեւս չի համապատասխանում:
«Էդ ո՞նց եղավ, 30 տարի համապատասխանում էր, երբ ավելի վատ սանիտարահիգիենիկ պայմաններ էին, այսօր չի համապատասխանում».-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արամայիս Մելքումովը:
Մելքումովների ընտանիքը նախքան կացարանն անժամանակետ ազատելը պայմանագիր էր կնքել դպրոցի նախկին տնօրեն Վերգինե Եսայանի հետ՝ պայմանով, որ վերանորոգումից հետո դպրոցը կրկին վերադարձնելու էր իրենց հատկացրած սենյակները: Վերգինե Եսայանը 2018-ին ազատվել էր տնօրենի պաշտոնից՝ իր սեփական դիմումի համաձայն, նա կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի կինն է:
Նկատենք, որ «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց»-ը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները մի քանի անգամ այստեղ չեղյալ են արվել: Մարտի 11-ին, այս էլ արդեն որերորդ անգամ, կանցկացվի տնօրենի նոր ընտրություն:
Մինչեւ տնօրենի պաշտոնից ազատվելը Վերգինե Եսայանի եւ Մելքումովների ընտանիքի հետ համաձայնություն էր ձեռք բերվել, համաձայն որի, վերջիններս ժամանակավոր կազատեն սենյակը, որպեսզի չխոչընդոտեն ընթացող հիմնանորոգման աշխատանքներին՝ տեղափոխելով իրենց գույքը մեկ այլ սենյակ, իսկ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո հնարավորություն կունենան կրկին տեղափոխվել իրենց հատկացված սենյակներ:
Մելքումովի ընտանիքն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 747 Ն որոշմամբ հաստատված՝ 1988-1992թթ. «Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրում»:
Դեռես 2017 թվականի նոյեմբերի 14-ին նա դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը եւ տեղեկացրել, որ դպրոցի տնօրինությունը պահանջում է իր բազմանդամ ընտանիքին ազատել նշված տարածքը: «Մենք մտածում էինք, որ կարող ենք փաստի առաջ կանգնել, դրա համար էլ դիմել ենք ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին, իր խոսքը մեզ համար հիմք էր, նախարար մարդ էր: Այսօր, եթե ուզեմ, կոպիտ ասած, կարող եմ գնալ դուռը ջարդել ու ապրել, ո՞վ կարող է ինձ ինչ-որ բան ասել, գրանցումս ամեն ինչ այնտեղ է»,-ասաց Արայիկ Մելքումովը:
Մլեքումովների ընտանիքում կա զինհաշմանդամ, հայրն էլ Արցախյան պատերազմի մասնակից է. «Այսօր փոխանակ մեզ մի բանով օգտակար լինեն, աջակցեն, տարիներ առաջ տվածն են խլում, իսկ մեր բազմանդամ ընտանիքն ի վիճակի չէ վարձով ապրել: Խաբելով հանեցին, դուրս գցեցին՝ ոչ մի այլընտրանք չառաջարկելով»,- ասում են Մելքումովները:
«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց «Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 17 հատուկ դպրոց»-ի տնօրենի ԺՊ Արուսյակ Թաիրյանի հետ, վերջինս ասաց, որ խնդրին քաջատեղյակ է, սակայն ոչինչ չի կարող անել եւ ընտանիքի բնակությունն այդ կենտրոնում նորմատիվներին չի համապատասխանում: Տնօրենի ԺՊ-ն նկատեց, որ դրանք սենյակներ կոչելն էլ է սխալ, քանի որ հատուկ դասասենյակներ են: Նախկին ձեւով չի մնացել 17 հատուկ դպրոցն ամբողջովին վերափոխվել է:
«Եթե գան ստուգման, մենք խնդիրներ ենք ունենալու: Նախ, խոհանոց չկա, այն սանհանգույցից, որից օգտվելու են իրենք, օգտվում են նաեւ խնդիր ունեցող երեխաները: Ամեն ինչ փոխվել է, նախկին տեսքին չի մնացել, դասասենյակով հատուկ ձեւի հարմարեցված է խնդիր ունեցող երեխաներին: Այժմ, նախկինի նման առանձին մուտք էլ չկա, որպեսզի ընտանիքը կարողանա ելումուտ անել: Այնուամենայնիվ, եթե հրաման լինի ԿԳՆ-ի կողմից, ես, որպես տնօրեն, իմ թույլտվությունը կտամ, չնայած՝ դեմ եմ»,- եզրափակեց տնօրենի ԺՊ-ն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT