Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 12/19

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար Խոհանոցային նյութերի և պարագաների ձեռքբերման գնման շրջանակային պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Ապրանքների մատակարարման պայմանագիրն ուժի մեջ կմտնի պայմանագրի երկկողմանի կնքման պահից և կգործի 1 տարի: Ապրանքների մատակարարումն իրականացվում է պատվեր-հայտի հիման վրա, այն ստանալուց 7 օրացուցային օրվա ընթացքում։ Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների եւ երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տեխնիկական առաջարկ, Մասնագիտական փորձառություն, Ֆինանսական միջոցներ, Աշխատանքային ռեսուրսներ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչեւ սույն մրցույթի հայտերի (տեխնիկական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձեւով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձեւով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձեւով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձեւով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ մարտի 11-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. մարտի 11-ին ժամը 10:00-ին։ Մասնակիցների Տեխնիկական փորձի, Անձնակազմի, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի, վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար մասնակիցները հայտով (տեխնիկական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Ա. Նիկոլայանին։

Հեռախոս` 0284 50022          

Էլ. փոստ [email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

Տպել
2962 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը