Չգիտեմ՝ ով է իրենց տակը տժտժացնում. Ղարիբյանը՝ Համազգայինի դերասանների եւ լարվածության մասին

Այս օրերին մեծ քննադատությունների առիթ է դարձել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի լուծարման հետ կապված մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող փոխնախարար Նազենի Ղարիբյանի արած հայտարարությունն ու թատրոնն արժեւորելու մեկնաբանությունը: Համաձայն հրապարակված փաթեթ-տեղեկանքի՝ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող եւ լուծարվող ՊՈԱԿ-ների թվում էր նաեւ Համազգային թատրոնը:

Թատրոնը գործում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքում, ըստ այդմ, առաջարկվում է այն լուծարել եւ ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական եւ փորձարարական հարթակ:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի անձնակազմին խիստ վրդովեցրել է այս լուրը: Դերասանները տարբեր մեկնաբանություններ արեցին մշակույթի նախարարության, ապա Նազենի Ղարիբյանի գործունեության վերաբերյալ: Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանն էլ անդրադառնալով Ղարիբյանի՝ «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է, եւ դերասանական կազմը մի կուրսից է եղել» հայտարարությանը, նշեց, որ վերջինիս նման մեկնաբանումն ամենաքիչը՝ չիմացության արդյունք է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղարիբյանը վստահեցրեց, որ իր խոսքը կոնտեքստից կտրված են ներկայացրել. «Ես ասել եմ, որ Համազգայինը չունի ժանրային առանձնահատկություն, բայց դա չի նշանակում, որ այն ոչնչի պետք չէ»:

Ղարիբյանը նաեւ հերքեց շատերի կողմից հնչող այն քննադատությունը, թե իբր ինքն ասել է, որ Համազգայինի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է: Նշեց, որ միայն շեշտել է թատրոնի՝ Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելը: «Այո, մեր շատ սիրելի, մեծանուն Սոս Սարգսյանն է հիմնել, բայց այդ թատրոնը ժանրային առանձնահատկություն չունի, ես դա ասել եմ, եւ էլի եմ կրկնում»,-ասաց նա:

Անդրադառնալով Համազգայինի ստեղծագործական կազմի այն պնդմանը, թե Ղարիբյանը երկու անգամ պարտություն է կրել եւ որոշել է վրեժ լուծել իրենցից, մշակույթի  փոխնախարարն ասաց. «Ես ճակատամարտի մեջ չեմ մտել իրենց հետ, որ պարտություն կրեի»:

Նշենք, որ Համազգային թատրոնի աշխատակիցների բնորոշմամբ՝ իրենք երկու անգամ հաղթել են Նազենի Ղարիբյանին, առաջինը, երբ նրա կամքին հակառակ հասել են թատրոնի նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականին, իսկ երկրորդը՝ Սուրեն Շահվերդյանին գեղարվեստական ղեկավար չընտրելն է: «Ճակատամարտ էր իրենց միջեւ, ես հրավիրել եմ երկու կողմին, փորձել եմ որպես նախարարի տեղակալ միջավայր ստեղծել, որտեղ իրենք կփորձեն միմյանց հասկանալ: Իսկ ինչ վերաբերում է Շահվերդյանին գեղարվեստական ղեկավար նշանակելուն, ես նույնիսկ Չալդրանյանին ասել եմ՝ ամոթ է, մի՛ արա»,- ասաց Ղարիբյանը:

Վերջինիս խոսքով՝ Համազգայինի դերասաններն առաջին օրերին իր մասին երբեք նման կերպով չեն խոսել, բայց հիմա ինչ-որ մեկը դավեր է նյութում. «Չգիտեմ՝ ով է իրենց տակը տժտժացնում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3604 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները