ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության ծրագրից․ մշակույթի նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության մասին տեղեկանքը բխում է ՀՀ կառավարության՝ ս. թ. փետրվարի 14-ին հաստատված ծրագրից, որի համաձայն կառավարությունը որդեգրել է պետական եւ բյուջետային համակարգի կազմակերպությունների կառավարման առավել արդյունավետ եղանակների մշակման ներդրման քաղաքականություն։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ մշակույթի նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
 
«Կառավարությունը որդեգրել է պետական եւ բյուջետային համակարգի կազմակերպությունների կառավարման առավել արդյունավետ եղանակների մշակման ներդրման քաղաքականություն։ Ըստ այդմ, նախարարություններին հանձնարարական է իջեցվել աշխատանքային կարգով ներկայացնել վերլուծություն՝ համապատասխան հիմնավորումներով, իրենց ենթակայության ներքո գտնվող ՊՈԱԿ-ների կարգավիճակի, գործունեության եւ այդ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ ընտրանքային լուծումների վերաբերյալ:

Հանձնարարականում օրակարգային է համարվում ոչ թե միջոցների խնայողությունը, հաստիքների կամ պետական մարմինների թվաքանակի կրճատումը, այլ՝ պատասխանատվության համախմբումը եւ ռեսուրսների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը: 

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կարգավիճակների պահպանման կամ փոփոխության վերաբերյալ առաջարկները կատարվել են նախարարության ոլորտային վարչությունների մասնագետների կողմից՝ հիմք ընդունելով ՊՈԱԿ-ների կանոնադրությամբ հաստատված նպատակներն ու գործունեության առանձնահատկությունները, սուբսիդավորման պայմանագրերում տեղ գտած աշխատանքային պարտավորությունները՝ ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշներով, նրանց տարեկան հաշվետվությունները, ներկա ծրագրային եւ ֆինանսական զարգացման հեռանկարները։ Նշենք, որ կազմակերպությունների գործունեության օպտիմալացմանն ուղղված առաջարկների հիմքում դիտարկվել է առավելապես վարչական հատվածը։
Կառավարությանը ներկայացված փաթեթն ունի զուտ աշխատանքային բնույթ եւ ոչ մի կերպ չի կարող որոշման նախագիծ համարվել, առավել եւս՝ ներկայացվել հաստատման։
 
Տեղեկացնում ենք նաեւ, որ ՊՈԱԿ-ների փակման կամ լուծարման մասին որեւէ նախաձեռնություն կարող է դիտարկվել միայն համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման, ինչպես նաեւ կառավարման ու գործունեության այլընտրանքային մոդելների առաջարկման պարագայում։
 
ՊՈԱԿ-ների կարգավիճակների փոփոխության եւ հարակից հարցերի մասին առավել մանրամասն կքննարկվի մարտի 4-ին, ժամը 16:00-ին ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման ընթացքում:
 
Նախարարի պարտականությունները կատարող
Նազենի Ղարիբյան»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2099 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները