Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշել է Բուն Բարեկենդանը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 3-ին նշել է Բուն Բարեկենդանը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպել էին մեծ միջոցառում, որին մասնակցում էին ոչ միայն թեմի համայնքների անդամներն, այլ նաև Երևանի բոլոր վարչական շրջանների մշակույթի կենտրոնների երգ ու պարի, ազգային նվագարանների խմբերը: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից՝ հավելելով. «Ազգային նվագարանների, թմբկահարների, դհոլահարների խմբերի ուղեկցությամբ ու ազգային երգերի կատարումներով բարեկենդանյան միջոցառումների շարքը մեկնարկեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղը սկսվում է Մեծ Պահքը՝ ես մաղթում եմ մեր ժողովրդին համբերություն: Թող հավատով, ինքնաքննադատմամբ կարողանան անցկացնել պահքի օրերը: արևոր է նաև երբեմն մնալ միայնակ ու այդ լռության մեջ հաղորդակցվել Աստծո հետ: Թող առաջնահերթ Մեծ Պահքի խորհուրդն ընկալեն հոգևոր տեսանկյունից, այլ ոչ սննդակարգով»,- ասել է ԱՀԹ երիտասարդաց միությունների հ համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Քաջ Նազարն ու Ուստիանն էլ իրենց հերթին մեծ ուրախություն էին պարգևել ներկաներին և իրենց կերպարներով ապահովել էին օրվա տրամադրությունը և իրենց հատուկ հումորով էլ մեկնաբանեցին օրվա խորհուրդը. «Էսօր մենք հավաքվել ենք, որ նշենք Բուն Բարեկենդանի տոնը: Ուրեմն էս բնությունը, չգիտենք՝ ինչի, ձմեռվա ընթացքում քուն է մտնում, որովհետև հենց գարունը բացվում է, ինքը պետք է վերակենդանա: Հայերը որոշել են այդ ամենը մի քիչ արագացնեն, ուրախացնեն ու զվարճացնեն մեր բնությանը: Դրա համար պարերով, երգով դոփում են հատակին, որ արթնանա մեր հրաշք բնությունը: Դրա շնորհիվ մենք կունենանք կարտոֆիլ, լոլիկ, ցորեն, խնձոր և այլ համով բաներ: Մաղթում ենք բոլորին գարնան նման ծլել-ծաղկել, զորանալ ու ամենակարևորը՝ մի քիչ մարդ լինենք, մարդիկ»:

Ազգային տոնի վերազարթոնքին էին միացել Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Գարիկ Նազարյանը, մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակի անդամները, հայաստանյաց բուհերի ուսանողները:

«Երևանի քաղաքապետարանն ավանդաբար որպես գործընկեր հանդես է գալիս այս հրաշալի Բուն Բարեկենդանի տոնի կազմակերպման նախաձեռնությանը, որովհետև այն իր մեջ յուրահատուկ խորհուրդ ունի. իսկապես ժողովրդական,  ժողովրդի կողմից հեղինակած տոնախմբություն է, որը օգնում է մարդկանց լինել առավել անկեղծ թե՛ միմյանց, թե՛տոնախմբության նկատմամբ»,- նշեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Արամ Գյուրջյանը, իսկ նրա փոքրիկ աղջիկը, ով աղվեսի դիմակն էր կրում միջոցառմանը, անկեղծացավ. «Իմ հայրը ինձ պատմել է, որ եթե գայլն ու աղվեսը հայկական բնաշխարհում կան, ուրեմն դրանք Բուն Բարեկենդանի սիմվոլներից են»:

Նախորդ տարվա նման այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ վարչական շրջաններում նախընթաց շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին ուրախ տոնակատարություններ, հանդեսներ, ցուցադրություններ: Դրանք այս տարի ամբողջացան տոնի բուն օրը կազմակերպված տոնախմբության ժամանակ»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1660 դիտում

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար