30 հոգի մասնակցում են Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին. ովքեր են ընտրող հանձնաժողովում

Մարտի 4-ը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու վերջնաժամկետն է: Մինչեւ այս պահը մրցույթի մասնակիցների թիվը 30 -ն է, հայտերն ընդունվել են մինչեւ ժամը 17:00-ն:

Ռադիոյի տնօրենի մրցույթում հաղթողի անունը պարզ կլինի մարտի 11-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանը: «Այսօր հայտերի ընդունման վերջնաժամկետն է, որից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կորոշի հաղթողին: Եթե առաջարկություններ լինեն, դրսից կհրավիրենք մարդկանց»,- ասաց Գալստյանը:

«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համալրման մրցույթը հայտարարել էր փետրվարի 22-ին: Տնօրենի պաշտոնի հավանական թեկանածուներից մինչեւ մրցույթի եզրափակման օրը շատ քիչ մարդկանց անուններ էր հայտնի, պաշտոնապես հայտնի էր միայն Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր Ռուբեն Շահինյանի անունը:

Այսօր Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասնակիցների թվում են՝

հեռուստամեկնաբան Վարդգես Ավետիսյանը

Հանրային հեռուստատեսության, հաղորդավար, մեկնաբան Տիգրան Հարությունյանը

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցը

«Շանթ» հեռուստաընկերության աշխատակից Դիանա Հարությունյանը

երգիչ Երեւանի քաղաքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը

Հեռուստառադիոխորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը

պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը

գրող Հովհաննես Մելքոնյանի դուստրը՝ Լիլիթ Մելքոնյանը

Լավրենտի Միրզոյանը

Ալեքսանդր Սայադյանը

Գարեգին Խումարյանը

Հայկ  Հովհաննիսյանը

Դավիթ Սարգսյանը

Մարինա Թագակչյանը

Հռիփսիմե Հովհաննիսյանը

Գրիգոր Նազարյանը

Լուսինե Քոչարյանը

Վահե Հայրապետյանը

Մհեր Մարգարյանը

Հովհաննես Թովմասյանը

Արման Գալոյանը

Վրույր Թադեւոսյանը

Զարուհի Հովհաննիսյանը

Դավիթ Մաթոսյանը

Տիգրան Ռշտունին Հռիփսիմե Առաքելյանը

Ռուբիկ Հակոբյանը:

Թեկնածուների թվում է նաեւ Թաթուլ Կրպեյանի կինը՝ ռադիոյի աշխատակից Իրինա Բարսեղյանը, որը տեւական ժամանակ կռիվների մեջ է եղել ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ։

Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային հանձնաժողովի նախագահն է անվանի  կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը: Հանձնաժողովի կազմում են նաեւ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ ու ասմունքող Սարգիս Նաջարյանը եւ Հ1-ի ծրագրերի նախկին տնօրեն Մարատ Օրդյանը:

Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը: Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռադիոյի ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը, որը, սակայն, ի սկզբանե հայտարարել էր, որ այդ պաշտոնում իրեն չի տեսնում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4185 դիտում

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար