«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը դեռ չի ուղարկվել Ազգային ժողով։ Մոտ օրերս այն կներկայացվի խորհրդարանի դատին։ Խոսքն աղմկոտ այն նախագծի մասին է, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը։

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին ներկայացրել էինք, որ նախագծով նախատեսվում է մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից ստեղծել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, լուծարել Սփյուռքի նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը միավորել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը եւ այլն, ապա, ըստ այդմ ունենալ հետեւյալ նախարարությունները՝

  1. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  2. առողջապահության նախարարություն
  3. արդարադատության նախարարություն
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն
  5. արտաքին գործերի նախարարություն
  6. բնապահպանության նախարարություն
  7. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
  8. պաշտպանության նախարարություն
  9. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
  10. բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
  11. տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
  12. ֆինանսների նախարարություն։

Սակայն մինչ այս պահը նախագծում նոր փոփոխություններ են արվել։ Մասնավորապես՝ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է շրջակա միջավայրի նախարարություն, բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարությունը դարձել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, գյուղատնտեսությունը դուրս է եկել տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարության նախնական անվանումից եւ բուն կազմից։

Ըստ այդմ, ինչպես տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից՝ նախագծի ներկա տարբերակով կառավարության կառուցվածքում ընդգրկվելու են հետեւյալ նախարարությունները.

1․ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,
2․ առողջապահության նախարարությունը,
3․ արդարադատության նախարարությունը,
4․ արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5․ արտաքին գործերի նախարարությունը,
6․ շրջակա միջավայրի նախարարությունը,
7․ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,
8․ պաշտպանության նախարարությունը,
9․ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,
10․ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11․ Էկոնոմիկայի նախարարությունը,
12․ ֆինանսների նախարարությունը:

Գյուղատնտեսությունը, փաստացի, նախագծի հաստատման դեպքում այլեւ նախարարություն չի ունենալու եւ այլ նախարարության կազմում նույնպես ընդգրկված չի լինելու։ Սակայն էկոնոմիկայի նախարարությունը մշակելու եւ իրականացնելու է գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման եւ խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մոնիտորինգի եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում կառավարության քաղաքականությունը: Բացի այս՝ էկոնոմիկայի նախարարությունը մշակելու եւ իրականցելու է տնտեսության ճյուղերի, այդ թվում` արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առեւտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման եւ արտահանման զարգացման, ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման ոլորտներում կառավարության քաղաքականությունը:

Կառավարության կառուցվածքի փոփոխության այս նախագծի համաձայն՝ Սփյուռքի նախարարությունը միացման ձեւով վերակազմակերպվելու է՝ միանալով վարչապետի աշխատակազմին՝ այնտեղ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Սփյուռքի վերաբերյալ քաղաքականությունը, սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականությունը ապահովելու է վարչապետը։ Գլխավոր հանձնակատարի եւ գրասենյակի գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով որոշումներ է ընդունելու եւ հանձնարարականներ տալու կրկին վարչապետը։ Իսկ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ենթակա եւ հաշվետու է լինելու վարչապետին։

Ի դեպ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում գրանցված օգտատերերից 261-ը նախագծի այս տարբերակին քվեարկել են 261 դեմ, 22-ը՝ կողմ։ Այս քվեարկությունը միայն ցուցիչ է, այն պարտադրանքի ուժ չունի։ Կայքում նաեւ նախագծում որոշակի փոփոխություններ անելու առաջարկներ կան։ Մինչեւ Ազգային ժողովին ներկայացնելը՝ հնարավոր է նախագիծը կրկին փոփոխությունների ենթարկվի։

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի այս փոփոխությունների հիմնավորումն, ըստ էության, այն էր, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է եւ պետապարատի արդյունավետությունը բարձրացնելու համար դրա աշխատակիցների մի մասը պետք է տեղավորվի մասնավոր հատվածում, իսկ համակարգը որոշակի առումով օպտիմալացվի։

Եւ քանի որ կառավարության կառուցվածքում փոփություններ կատարելու մասին օրենքի նախագծի հրապարակումից հետո բողոքի որոշակի ալիք բարձրացավ, թե օպտիմալացման հետեւանքով մեծ թվող քաղաքացիներ դառնալու են գործազուրկ, հարկ է նշել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ նախարարության լուծարման կամ օպտիմալացման դեպքում դրանց՝ քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատված քաղաքացիական ծառայողները գրանցվում են քաղծառայության կադրերի ռեզերվում եւ պետբյուջեից մի քանի ամիս շարունակ ստանում աշխատավարձ։ Բացի այս՝ նույն օրենքի հոդված 24-ի համաձայն՝ կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը եւս համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8644 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները