Երևան
12 °C
ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության շուրջ աշխուժությունը մրցաշրջանի 2-րդ հատվածին ընդառաջ պահպանվել է: Նույնիսկ կարելի է ասել՝ մի փոքր էլ ավելացել է: 2018-19 մրցաշրջանի գարնանային հատվածից առաջ թիմերն անցկացրին ծրագրով նախատեսված իրենց հավաքները, ինչպես նաեւ համալրեցին կազմերը: Ու թեեւ վերջին շրջանում հաճախ է քննադատության ենթարկվում արտասահմանցիների ձեռք բերելը, այն ակումբները, որոնք դրա հնարավորությունն ունեին, այնուամենայնիվ լեգեոներներից չհրաժարվեցին:
Գործող չեմպիոն «Ալաշկերտը» վերջին պահին հասցրեց բերել Չիլիի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասեւեդուին: Նրա մի շարք թիմերի թվում է եղել ռուսական «Ուրալը», որի կազմում բազմաթիվ գեղեցիկ գոլեր է խփել տուգանային հարվածներից: Ձմեռային դադարի ընթացքում թիմը համալրվեց նաեւ ՀՀ հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանով, բրազիլացի հարձակվող Գլաուսիո Ժոզե դե Արաուժո Սիլվայով: Ապա «Ալաշկերտ» եկավ հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը, որի նախկին թիմերից են Մոսկվայի «Սպարտակը», «Անժին», «Ռուբինը», «Դինամոն», «Ալանիան», «Ամկարը»: Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում նա նվաճել է Եվրոպայի առաջնության հաղթողի կոչումը: Թիմի վերջին ձեռքբերումներից մեկը նույնպես ռուս Նիկիտա Տանկովն էր:
«Բանանցի» ձեռք բերած ֆուտբոլիսների շարքում նույնպես շատ են արտասահմանցիները: Թիմը պայմանագիր է կնքել հարձակվող Վարդան Պողոսյանի, պաշտպան Ռոբերտ Ղարիբյանի, պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի ռուս պաշտպան Ալբերտ Գաջիբեկովի, Բոսնիա եւ Հերցեգովինայից հարձակվող Ալեքսանդար Գլիշիչի, մոլդովացի հարձակվող Իլյա Դամաշկանի, ռուս հարձակվող Եվգենի Կոբզարի հետ:
«Փյունիկը» եւս չի կաշկանդվել արտասահմանցիներ ձեռք բերելիս: Թիմ են տեղափոխվել հարձակվող Արթուր Միրանյանը, նիգերիացի կիսապաշտպան Ուսման Մուհամեդը, ռուս կիսապաշտպան Դենիս Տալալայը, ալբանացի պաշտպան Քրիստի Մարկուն, պաշտպան Սերգեյ Շեւչուկը: Թիմը վերադարձրել է «Արցախում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանին: Իսկ ահա ՀՀ հավաքականի հեռանկարային խաղացողներից մեկին՝ 23-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանին, «Փյունիկը» 40 հազար դոլարի դիմաց զիջել է «Արարատ-Արմենիային»:
«Արարատ-Արմենիան» նույնպես իրեն պատրադրված չի զգացել միայն հայերի հետ պայմանագիր կնքել: Բացի խոստումնալից Պետրոսյանից՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի տրամադրության տակ են հայտնվել բազմաթիվ արտասահմանցիներ: Նրանք են՝ նիգերիացի հարձակվող Լուիս Օգանան, Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Մաիլսոն Լիման, կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը, կոտդիվուարցի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին, սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը, Հայիթիից պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը:
«Լոռին», որը երբեք էլ «չի խոստացել» շեշտը դնել միայն տեղացի ֆուտբոլիստների վրա, ձմռանը նաեւ մի քանի հայերի ձեռք բերեց: Թիմում հայտնվեցին գանացի հարձակվող Ենոք Դարկոն, մոլդովացի հարձակվող Ալեքսանդրու Օսիպովը, ռուս դարպասապահ Արսեն Սիուկաեւ, կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանը, պաշտպան Հայկ Իշխանյանը, պաշտպան Արման Մկրտչյանը, կիսապաշտպան Արամ Քոչարյանը:
«Շիրակը» պայմանագրեր է կնքել ուսաստանցի հարձակվող Արտյոմ Գեւորգյանի, մակեդոնացի կիսապաշտպան Յուսուֆի Ֆատյոնի հետ: Թիմ են վերադարձել հարձակվող Դավիդ Ղանդիլյանը եւ սերբ պաշտպան Մառկո Պրլեւիչը:
«Գանձասար-Կապանը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի կիսապաշտպան Ժորժե Շուլայի, պերուացի պաշտպան Ալեքս Մարտին Մագայանեսի, պաշտպան Համլետ Ասոյանի եւ պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ: Թիմ է վերադարձել հարձակվող Գեղամ Հարությունյանը:
«Արցախը» եւս շեշտը միայն հայերի վրա չի դրել: Թիմ են եկել ուկրաինացի կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը, ռուս պաշտպան Ալան Տատաեւը, դարպասապահ Ալեքսեյ Սոլոսին, ռուս դարպասապահ Աշոտ Այվազյանը, հարձակվող Էդգար Մովսեսյանը, կիսապաշտպան Մհեր Սահակյանը, կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրեդ Էզան եւ կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան, կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը, հարձակվող Վարդան Բակալյանը, պաշտպան Վարդան Մովսիսյանը եւ կիսապաշտպան Վիգեն Ավետիսյանը:
«Արարատն» էլ տարբերակում չի դրել հայերի ու արտասահմանցիների միջեւ: Գլխավոր Մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մրցաշրջանի գարնանային հատվածում կաշխատի նորեկներ ֆրանսիացի պաշտպան Աբուբակար Գասամայի, ալժիրցի դարպասապահ Հոսին Լագունի, կիսապաշտպան Սարգիս Շահինյանի, ուկրաինացի պաշտպան Միխայիլ Կալուգինի, հարավկորեացի կիսապաշտպան Վուն-Սուբ Սիմի, Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Զվանե Մպումելելո Դեդիբոյի, բելգիացի պաշտպան Նտիկա Բոնդոմբեի, սերբ կիսապաշտպան Դեյան Վուկումանովիչի, բելառուս կիսապաշտպան Անդրեյ Չուխլեյի, ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յակովլեւի, ռուս պաշտպան Մատվեյ Գույգանովի, հարձակվող Ռազմիկ Հակոբյանի, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:
Ինչպես երեւում է, լեգեոներների թվի սահմանափակման թեման մնաց միայն խոսակցությունների մակարդակում: Դրան դեմ ու կողմ բազմաթիվ մեկնաբանություններ եղան, սակայն ակումբները՝ նույնիսկ նրանք, որոնք կողմ են սահմանափակմանը, այդքան էլ պատրաստակամ չէին առաջին քայլն անել առանց սպասելու, որ նման օրենք ուժի մեջ մտնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT