Երևան
12 °C
Նոր ՋԷԿ-ի շահագործումը տարեկան շուրջ 8 մլրդ դրամի խնայողության հնարավորություն կտա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Երեւանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը: Բաղրամյանի խոսքով՝ կայանի շինարարությունը կարող է մեկնարկել արդեն 15-20 օրից եւ կավարտվի 24-25 ամսից։
Բաղրամյանը նշեց, որ նոր ՋԷԿ-ը փոխարինելու է Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հնամաշ է, եւ նոր ՋԷԿ-ի շահագործումից հետո, Հրազդանի ՋԷԿ-ն այլեւս չի շահագործվելու:
Բաղրամյանը վստահեցնում է՝ նոր ՋԷԿ-ի շահագործումից հետո արտադրված էլեկտրաէներգիայի սակագինն ավելի էժան կլինի. «Այսօրվա ամենաէժան էլէկտրաէներգիան ՋԷԿ-ի արտադրած 31.5 դրամ է, նոր ՋԷԿ-ի արտադրած էլեկտրանէներգիան կարժենա 27 դրամ: Այսինքն՝ 4 դրամի տարբերություն է 1կվ/ժ-ի մեջ, եւ եթե 1.8-2 մլրդ ծավալով է էներգիա արտադրելու, ապա շուրջ 8 մլրդ դրամի խնայողություն կարվի։ Միայն այդ գործոնը շուրջ 1.5 դրամի չափ ընդհանուր միջին սակագնի նվազեցման կարող է բերել»- նշում է Բաղրամյանը։
«15-20 օրվա ընթացքում կարող են մեկնարկել կայանի շինարարական աշխատանքները: Շինարարության ընթացքում 1000-1100 հոգու համար նախատեսված աշխատատեղ կլինի: Իսկ կառուցումից հետո շուրջ 230 աշխատակից կաշխատի կայանում»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Ասուլիսին ներկա «Ռենկո ՍպԱ» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին էլ ասաց, որ նախագիծը կարժենա 202 միլիոն դոլար. IFC-ն այս ֆինանսավորման փաթեթի առաջատար կազմակերպիչն է: Փաթեթը ներառում է 42 միլիոն դոլար վարկ IFC-ի կողմից եւ 121 միլիոն դոլար՝ IFC-ի սինդիկացված վարկավորման նորարարական հարթակից, Համատեղ վարկավորման պորտֆելի վերահսկվող ծրագրից, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի եւ զարգացման ծրագրեր ֆինանսավորող գերմանական DEG (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) կազմակերպության կողմից զուգահեռ ֆինանսավորվող վարկերից: 39 միլիոն դոլարի երաշխիք էլ տրամադրում MIGA-ն, որպեսզի օգնի «Ռենկո ՍպԱ» կազմակերպությանը՝ կառավարել ոչ առեւտրային ռիսկերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT