Բացառում եմ հնարավորությունը, որ առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի. Տոնոյան

05/03/2019 schedule14:10

Բացառում եմ հնարավորությունը, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի, այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նշենք, որ այսօր ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակն է եւ այդ առիթով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր:

Լրագրողների դիտարկմանը, թե օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.

«Ես այդ հնարավորությունը բացառում եմ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումն ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է, ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում»:

Նախարարը նաեւ նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։

Անդրադառնալով մամուլում տարածված այն հրապարակումներին, թե 4 զինծառայողի մահվան դեպք է թաքցվել 2019 թվականին՝ Տոնոսյանն ասաց, որ բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կա այս կամ այն ձեւաչափով, չի կարող որեւէ դեպք թաքցվել:

«Իսկ ո՞վ է ասում, որ թաքցվել է։ Չի կարող որեւէ բան թաքցվել, քանի որ կա ե՛ւ դատախազության, ե՛ւ նախաքննության մարմինների վերահսկողությունն այդ գործընթացի նկատմամբ։ Ուղղակի կան դեպքեր, որոնք անմիջապես հակառակորդի հետ են կապված, կան դեպքեր, որոնք ծառայության հետ են կապված, կան դեպքեր, որոնք ուղղակի զինծառայող են, տանը մահացել են։ Անգամ եթե դա բնական մահ է, էլի հայտարարում ենք»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Տոնոյանը նաեւ նշեց, որ իրենք աշխատում են, որպեսզի հանրության հոգեբանությունն էլ փոխվի. «Եթե հակառակորդը մեզ անընդհատ ասում է, թե հիմա հարձակվելու ենք, պատերազմելու ենք, ի՞նչ պետք է անի պաշտպանության նախարարը: Պաշտպանության նախարարը բարձրացնում է զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասաց Տոնոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3126 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս