Երևան
12 °C
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում վաղը՝ մարտի 6-ին, տեղի է ունենալու արվեստի ինստիտուտի տնօրենի ընտրության վերջին փուլը:
Փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, որը ժամանակին գիտական հոդված էր նվիրել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությանը, այլեւս չի հավակնում տնօրենի պաշտոնին: Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար Յուրի Սուվարյանը մանրամասնեց, որ Ասատրյանի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր ինստիտուտի գիտական անձնակազմի ժողովը: ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանն առաջադրել էր Մհեր Նավոյանի թեկնածությունը, իսկ բաժանմունքի բյուրոն՝ գործող տնօրեն Արարատ Աղասյանինը:
Հետո երեք թեկնածությունները նորից ուղարկվել են ինստիտուտի ժողովում քննարկման, քանի որ, ինչպես նշեց Յուրի Սուվարյանը, ընտրված տնօրենի հետ հիմնական աշխատողներն այնտեղ են: Երեք թեկնածուներից երկուսն այս ընթացքում ինքնաբացարկ են հայտնել, եւ մնացել է միայն Արարատ Աղասյանի թեկնածությունը: Սուվարյանը նկատեց, որ տարիքի բերումով նա կարող է պաշտոնավարել միայն երկու տարի, բայց նպատահարմար է համարվել, որ նախատեսվող բարեփոխումներն իրականացնի առավել փորձառու մեկը:
Արվեստի ինստիտուտի գործող տնօրենի թեկնածությունը երաշխավորվել է նաեւ բաժանմունքի բյուրոյում: Վերջնական որոշումը կկայացվի ԳԱԱ նախագահության նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ (նախորդ փուլերում նույնպես քվեարկությունը փակ-գաղտնի է եղել):
ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի մրցույթին ավելի վաղ անդրադարձել էր Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Երբ խոսում ենք գիտական ինստիտուտների արդյունավետության մասին, գիտնական իմ որոշ գործընկերներ նեղսրտում են, ինչը որոշ դեպքերում հասկանալի է։ Բայց արի ու տես, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի կոլեկտիվը տնօրենի պաշտոնում առաջարկել է Աննա Ասատրյանի թեկնածությունը։ Հիմա հարց՝ արդյոք հարգարժան գիտնականները գիտակա՞ն են համարում «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» վերնագրված հոդվածը, որը գովերգում է Տարոն Մարգարյանի մշակութային գործունեությունը՝ արվեստի հաստատությունների տարածքներն ասֆալտապատելը եւ նստարաններ տեղադրելը, ու արդյոք նորմալ է այսքանից հետո սույն հոդվածի հեղինակին առաջարկել որպես տնօրենի թեկնածու»։
Նախարարը նաեւ արձանագրել էր. «ԳԱԱ նախագահությունը հիմա շատ լուրջ ընտրության առաջ է։ Ակադեմիան հստակ երկընտրանքի առաջ է՝ հաստատել Աննա Ասատրյանի թեկնածությունը եւ ցույց տալ, որ գիտական այդ կենտրոնում ոչինչ էլ չի փոխվել, գավառականությունը գիտության մեջ լուրջ արմատներ է գցել ու համակարգը փոխվելու միտում չունի, կամ մերժել ու հստակ ուղերձ հղել, որ երկխոսությունը եւ գործընկերային հարաբերությունները կարող են շարունակվել։ Որպես ոլորտում քաղաքականություն իրականացնող գերատեսչության պատասխանատու պարտավոր եմ ահազանգել այս անընդունելի երեւույթների մասին՝ ամենայն հարգանքով վերաբերվելով ինձ համար ամենահարազատ ակադեմիական ազատություններին։ Սա հստակ գիտական խնդիր է, որին առերեսվում ենք, ու պետք է լուծում գտնենք։ Այսքանը․․․»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT