Փողոցի նստարաններին, հիվանդանոցի աթոռներին, անցումների տակ. Սվետան եւ դուստրը 5 տարուց ավելի է՝ անօթեւան են

Սվետա Դավթյանն ու դուստրը՝ Կարինե Դավթյանը, արդեն 5 տարուց ավելի է՝ անօթեւան են՝ առանց որեւիցե փաստաթղթի: 65-ամյա Սվետայի մարմինն ու դեմքը վերջին շրջանում գրեթե միշտ կապտուկներով է պատված: Գլխի եւ դեմքի այտուցները նրան վերջին «կացարանի» տիրոջ մասին են հիշեցնում, որտեղ դստեր հետ մի երկու ամիս են ապրել, որպես տարեց տղամարդու խնամակալ:

Ձմռան ցուրտն ու, անելանելի վիճակը նրանց ստիպել է Աշտարակի գյուղերից մեկում ապրել, սակայն, ինչպես իրենք են պատմում, վերջինիս ընկերոջ եւ իր կողմից ենթարկվել են սեռական եւ ֆիզիկական բռնությունների եւ ստիպված են եղել փախչել:

Դավթյանները պատմում են, որ այս տարիների ընթացքում տարբեր տեղեր են ապրել, իսկ ավելի կոնկրետ՝ գոյատեւել: Փաստաթուղթ եւ գրանցում չունենալու պատճառով զրկված են որեւէ տեսակի դրամական աջակցությունից: Ասում են՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն էլ են դիմել, սակայն փաստաթուղթ եւ գրանցում չունենալու պատճառով մերժվել են, դիմել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն անօգուտ. բոլոր տեղերից նրանց «քշել են»՝ ասելով, որ համապատասխան փաստաթղթեր չունեն:

«Մեր ժամանակն ու մեզ լսելու ցանկություն ոչ ոք չունի, փորձել ենք ինքուրույն մեր գլխի ճարը տեսնել, բայց չի ստացվում, մենք մեզ պաշտպանված չենք զգում, ամեն քայլին վախենում ենք, ամեն ինչ կորցրել եմ, միայն դուստրս է մնացել, չեմ ուզում իրեն էլ կորցնել: Ինձ ասում են, որ ծերերի ապաստարան գնամ, բայց չեմ ուզում, վախենում եմ երիտասարդ աղջկաս (30-ից 35 տարեկան) փողոցներում մենակ թողնելուց»,- ասում է Սվետա Դավթյանը:

Տիկին Սվետան եւ դուստրը այս տարիների ընթացքում տարբեր տեղեր են լուսացրել՝ մտավախությամբ, որ գուցե հաջորդ առավոտը չբացվի իրենց համար. երբեմն փողոցի նստարանին, երբեմն էլ անցումների տակ, պատերի տակ: Մի քանի գիշեր լուսացրել են Արմենիա ԲԿ-ում, ասում են՝ այնտեղ բարի մարդիկ շատ էին: Երկու փոքրիկ կապոց ձեռքերին առաջին հայացքից առույգ թվացող այս կանայք տարբեր դռներ են ծեծել, բայց ինչպես իրենք են պատմում՝ շատ հաճախ անգութ մարդկանց զոհն են դարձրել, որոնք եւ օգտվել են իրենց անօգնական վիճակից ու փորձել մաքսիմալ օգտագործել: «Մի անգամ էլ ոստիկանները մեզ ծեծի ենթարկեցին, ուզում էին գժանոց ուղարկել, բայց ո՛չ ես եմ գիժ, ո՛չ էլ դուստրս»,-ասում է Սվետա Դավթյանը:

Այժմ նրանք ժամանակավոր բնակվում են հերթական միայնակ տղամարդու տանը, որը, ինչպես իրենք են պատմում, հարբեցող է եւ եթե յուրաքանչյուր օր օղու գումար չտան, ապա դաժան հաշվեհարդար կտեսնի մոր ու դստեր հետ: Ասում են՝ կգերադասեին դարձյալ փողոցում գիշերել, քան պարբերաբար կրկնվող բռնության եւ սպառնալիքների մեջ գոյատեւել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2528 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ