ԵԱ չեմպիոն հայ ձյոդոիստն ասում է՝ անձնագրի պատճառով մրցումներ է բաց թողել. մարզիչը պնդում է՝ վատ է մարզվել

ՀՀ ձյուդոյի ազգային հավաքականում խառը իրավիճակ է ստեղծվել: ՀՀ հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող է հանդես եկել այս տարվա իր մեկնարկներում: Իսրայելում, Ֆրանսիայում ու Գերմանիյում կայացած միջազգային մրցաշարերում չի պայքարել մեդալների համար: Հետագայում նա հայտարարել էր, որ վատ մարզավիճակի պատճառն այն է, որ ամիսներ շարունակ չի կարողացել արտասահմանում հավաքների ու մրցումների մասնակցել, քանի որ հայկական անձնագրի ժամկետը լրացած է եղել, իսկ 2019-ի սկզբի մրցումներին գնացել է ռուսական անձնագրով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա հաստատեց դա:

«Այո՛, երկար ամիսներ ելույթ չեմ ունեցել: Չէի կարողանում մրցումների ու հավաքների մեկնել, քանի որ անձնագիր չունեի: Տարկետումս վերջացել էր, այդ պատճառով մի քիչ խնդիր ունեի, բայց այդ հարցը լուծվում է: Մեր ֆեդերացիան անում է հնարավոր ամեն բան, որպեսզի փաստաթղթերը պատրաստվեն: Կարծում եմ՝ մոտ 6 ամիս չեմ մասնակցել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տարեսկզբի մրցումներին օպտիմալ մարզավիճակ չի ունեցել:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, սակայն, հերքում է, որ անձնագրի ժամկետի հարցը խանգարել է Կարապետյանին մրցումների մասնակցել: Նա նաեւ նշում է, որ այդ 6 ամիսների ընթացքում մարզիկը ելույթներ ունեցել է. Այն բանից հետո, ինչ 2018-ի սեպտեմբերին աշխարհի առաջնությունը բաց է թողել, քանի որ Ադրբեջանում էր, մասնակցել է Դուբայում հոկտեմբերին ու Չինաստանում դեկտեմբերին տեղի ունեցած միջազգային մրցումների:

«Մրցումներին մասնակցել է, անձնագրի ու վիզայի խնդիրներ չի ունեցել»,- ասաց նա:

Նազարյանը նշեց, որ հայկական անձնագրի հարցերը լուծելու համար ժամանակ էր պետք, քանի որ կառավարությունը պետք է որոշում կայացներ: Այդ ընթացքում, նրա խոսքով, ֆեդերացիան վերահսկել է ռուսական անձնագրով վիզա ստանալու գործընթացները, անհրաժեշտության դեպքում միջամտել է ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:

«Փարիզի մրցաշարի համար ֆեդերացիայի նախագահի կապերով ֆրանսիական ֆեդերացիան մեզ հրավեր տվեց: Իսրայելից (խմբ. մրցումներից) հետո նա մնաց Մոսկվայում, մտավ ֆրանսիական դեսպանատուն, ռուսական անձնագրով նրան 6 ամիս վիզա բացեցին, ու կարողացավ մասնակցել: Հունվարից սկսած 6 ամիս կարող է բոլոր մրցումներին մասնակցել: Խնդիր չկա: Բացի դրանից էլ՝ կառավարությունն արդեն որոշումը կայացրել է, նրան երկարաժամկետ հայկական անձնագիր կտան, ու խնդիր չի լինի: Բայց բացի դրանից էլ՝ խնդիր չի ունեցել մասնակցելու»,- ասաց նա:

Նազարյանը կարծում է, որ անձնագրի այդ խնդիրը Ֆերդինանդի համար պարզապես արդարացում է: Ըստ նրա՝ մարզիկը չի կարողանում լավ հանդես գալ ու այդպիսով է փորձում բացատրել ոչ գոհացուցիչ արդյունքները: Իսկ մրցելույթները, մասնագետի խոսքով, վատն են, քանի որ լավ չի մարզվում:

«Մի քիչ էլ իրենից է կախված, որ չի ստացվում, լավ չի մարզվում, այդ ամենը ֆեդերացիայի վրա է գցում»,- ասաց նա:

Մարզիչը նշեց, որ նախկինում մարզիկը շարժվել է իր ցուցումներով: Դրա արդյունքը եղել է այն, որ 2018 թ. նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Սակայն հիմա ձյուդոիստը չի հետեւում իր կազմած ծրագրին ու այլ կերպ է որոշել պատրաստվել:

«Իմ պլանը գրված է, թե ինչ մրցումների պետք է մասնակցի: Գերմանիայից հետո Եկատերինբուրգում Գրան պրիի պետք է մասնակցեր, ուսումնամարզական հավաք աներ, դրանից հետո Վրաստանում պետք է հավաք աներ: Հրաժարվել է»,- ասաց նա:

Նազարյանը խոսեց նաեւ Կարապետյանի այսպիսի տրամադրվածության պատճառներից: Ըստ նրա՝ հաջողությունը հավանաբար բացասական ազդեցություն է ունեցել: Ամեն դեպքում նա սպասում է, որ մարզիկը կհավաքվի ու պատշաճ ելույթներ կունենա օլիմպիական վարկանիշային մրցումներում:

«Դե մի քիչ, երեւի, աստղային պահեր կան: Խոսել ենք, որ օլիմպիական խաղերի է պատրաստվում, պետք է լրջանա»,- ասաց նա:

Այս շրջանում Կարապետյանը պատրաստվում է առաջիկա մրցումներին, որոնք նախորդելու են ամռանը կայանալիք Եվրոպայի 2019 թ. առաջնությանը: ՀԺ-ին նա ասաց, որ իր համար ամենակարեւոր մրցումներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններն են եւ որ Եվրոպայի առաջնությանը կհասցնի լավ մարզավիճակում լինել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2461 դիտում

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար