Շատ մարդիկ կան, ովքեր մտածում են, որ կարող են ավելի լավ աշխատել. քավ լիցի՝ չեմ ասում, որ ամենալավ աշխատողն եմ աշխարհում

Համացանցում շարունակվում է ակտիվ շրջանառվել եւ տարածվել դեռեւս փետրվարրի 7-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ Հայկ Ավագյանի կողմից արված գրառումը, որով Ավագյանը նշում է, որ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնած Նազենի Ղարիբյանը բյուջեից գումար է դուրս գրել իր հաշվին եւ տպագրել նախկին ամուսնու գիրքը:

Չնայած նրան, որ Ղարիբյանը դա մեկ ամիս առաջ արդեն հերքել է, մի շարք օգտատերեր շարունակում են թեման արդիական պահել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նազենի Ղարիբյանը եւս մեկ անգամ անդրադարձավ Հայկ Ավագյանի գրառման հետեւյալ հատվածին. «Գիրք է տպագրել իր նախկին ամուսնու մասին կրկին բյուջեի հաշվին։ Երեւի մտածում է իր անձնական դրամապանակն է»:

Խոսքը՝ միջազգայնագետ-վերլուծաբան, հրապարակախոս Տիգրան Հայարպետյանի գրքի մասին է, որը, սակայն, դեռ չի հրատարակվել: Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ ամուսնու ընկերներով նրա գրած հոդվածների ժողովածուն են պատրաստում հրատարակության. «Ես այդ գրառման հետ կապված մի քանի անգամ արդեն մեկնաբանել եմ, խոսքը՝ մահացած ամուսնուս մասին է, ընդ որում մի մարդու, որին ամբողջ Հայաստանը գիտի: Հոդվածների ժողովածուն մենք մեր ուժերով ենք պատրաստում, դա պարզապես հերթական մանիպուլյացիան է»:

Նազենի Ղարիբյանը նշեց, որ վերջին շրջանում քանի գնում ավելանում է իրեն զրպարտողների եւ մանիուպուլյացիոն լուրեր տարածողների թիվը: Նա նաեւ նկատեց, որ այս ամենն ավելի ինտենսիվ կերպով է արվում հատկապես իր՝ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելուց հետո:

«Ցանկացած պաշտոն իր հետ բերում է հավակնորդների բանակ եւ քննադատություններ: Ես հասկանում եմ, որ շատ մարդիկ կան, ովքեր մտածում են, որ իրենք կարող են ավելի լավ աշխատել, քան ես: Քավ լիցի, երբեք չեմ ասել, որ ես ամենալավ աշխատողն եմ աշխարհում: Նրանց այդ քայլն ազնիվ մրցակցային ճանապարհով չէ»,-ասաց փոխնախարարը:

Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե նմանտիպ քննարկումներն ու քննադատություննները չե՞ն խանգարում արդյոք նախարարարությունում բնականոն աշխատանքի ընթացքին, Ղարիբյանը փաստեց, որ միանշանակ խանգարում են, օրինակ բերելով նախորդ շաբաթվա ՊՈԱԿ-ների լուծարման հետ կապված մեծ աղմուկը. «Միայն անցյալ շաբաթ 70-ից ավելի հարցազրույցներ եմ տվել տարբեր լրատվամիջոցների, երբեմն ինքս եմ գնացել տարբեր հեռուստատեսությունների հրավերով: Ինչպե՞ս կարող է չանդրադառնալ: Ճիշտ է՝ դրանից հետո ես մինչեւ գիշերվա երկուսը մնացել եմ  աշխատավայրում, որպեսզի կարողանամ մեր ներքին թղթաշրջանառություննն իրականացնել, բայց դա անդրառանում է իմ աշխատունակության եւ ակտիվության վրա»:

Սակայն Նազենի Ղարիբյանը նկատեց, որ անկախ ամեն ինչից՝ մշակույթի նախարարությունում շարունակում են բնականոն հունով աշխատել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46752 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները