Երևան
12 °C
Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Դեսպանը քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման սկզբում նախ ծանոթացավ քաղաքի պատմությանն ու անցյալին, այնուհետեւ նշեց, որ Շիրակի մարզի, եւ հատկապես Գյումրու նկատմամբ մեծացել է Ճապոնիայի հետաքրքրությունը: Արվելու է ամեն ինչ՝ երկկողմ համագործակցություն սկսելու ուղղությամբ:
«Գաղտնիք չէ, որ բոլորն առաջնային են համարում Երեւանը, բայց ես անելու եմ ամեն ինչ, որ մարզերի նկատմամբ լինի մեծ հետաքրքրություն եւ ուշադրություն: Ճապոնիայում հայերի թիվը մեծ չէ, հիմնականում ուսանողներ են, հետազոտողներ եւ IT ոլորտի մասնագետներ: Մենք այստեղ ենք բացահայտում Հայաստանը եւ մարզերն են շատ կարեւոր»,-ասաց դեսպանը:
«Շատ լավ ծրագրով եք այստեղ եւ Ձեզ ողջունում եմ»,-ասաց Սամվել Բալասանյանն ու քննարկեց համագործակցության հնարավոր տարբերակները: Նա դեսպանին նաեւ նամակ փոխանցեց, որով խնդրեց Գյումրին ընդունել որպես քույր քաղաք, ինչը բազմաթիվ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա: Չի բացառվում, որ Գյումրիում սակուրաներ տնկվեն: Դրանք ցուրտ եղանակին շատ լավ են դիմանում, նորմալ էլ հարմարվում են բնակլիմայական տարբեր պայմաններին:
«Պլանավորում ենք Ճապոնիայից բերել սակուրայի տնկիներ եւ ոչ միայն Գյումրիում, այլ ՀՀ տարբեր քաղաքներում տնկել դրանք: Եղանակից վախենալ պետք չէ: Ճապոնիայում ե՛ւ տաք, ե՛ւ սառը գոտիներ կան: Իմ ծննդավայրը ցուրտ է Գյումրիի նման, սակայն այնտեղ աճում եւ ծաղկում է սակուրան»,-ասաց դեսպան Յամադան: Որտե՞ղ կտնկվեն սակուրաները, գուցե Վարդանանց հրապարակու՞մ հարցին, Սամվել Բալասանյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ:
«Հրապարակում չեն տնկվի սակուրաներ, որովհետեւ եղեւնիները մնալու են, գիտեք, որ դրանք հանելու համար հանրային քննարկում եղավ, եւ ինչ եղավ, բայց մենք պուրակ կգտնենք, որ էդ սակուրաները տնկենք, եւ էդ պուրակը ստանանք: Ինձ թվում է, որ էս պահին ամենահարմար տարածքը Մայր Հայաստանն է: Կարող ենք նաեւ Մուշ 2 թաղամասի պուրակի մի հատվածում տնկել, նայած թե քանի հատ սակուրա կտան մեզ: Ինձ թվում է՝ մի հատ գեղեցիկ պուրակ կլինի, որ անուն էլ հենց դնեն Ճապոնական պուրակ»:
Հանդիպման ավարտին դեսպան Յամադան Սամվել Բալասանյանին, Ճապոնիայի ազգային ձեռագործ խորհրդանիշեր նվիրեց:


Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT