Երևան
12 °C
Ադրբեջանական դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի գործը ներկայացվել է ՄԻԵԴ, որի շրջանակում, բացի հիմնական գանգատից, կներկայացվի նաեւ նոր փաթեթ, որը վերաբերում է նրա դատավարությանը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:
Ղազարյանը նախ հիշեցրեց, որ հայկական կողմը հուլիսի 16-ից սկսել է վարույթը, եւ մեկ օրում ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում՝ ծանուցելու առաջադրված 4 հարցից երեքը, նախ տեղեկացնել Կարեն Ղազարյանի գտնվելու վայրի մասին, քանի որ օրեր շարունակ նրա գտնվելու վայրը ոչ ոք չգիտեր, տեղեկացնել առողջական վիճակի մասին, եթե գործ է հարուցվել, տրամադրել քրեական գործի մանրամասները. «Պահանջներից երեքը բավարարվել են, չորրորդը՝ մերժվել, դա նրա վերադարձի պահանջն էր, որը կոնվենցիայի շրջանակից դուրս է»,- նշեց Ղազարյանը:
Ղազարյանի խոսքով՝ ներկայացրել են հիմնական գանգատը եւ պատրաստում են նոր փաթեթը լայնորեն լուսաբանված դատավարության վերաբերյալ:
«Մենք հիմնականում նշելու ենք, որ այն մտահոգությունները, որ ունեինք հուլիսի 16-ին, որ անձը, ով գտնվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ կապի, խախտվել է ոչ միայն նրա ազատության իրավունքը, այլ նաեւ դատաքննության իրավունքը»,- ասաց Ղազարյանը:
Ղազարյանի կարծիքով՝ դատավարությունը սկսվել է, բայց Կարենին շարունակում են պահել բացարձակապես անհաղորդակից արտաքին աշխարհի հետ, այդ թվում նաեւ՝ ծնողների հետ, ինչը նորմալ չէ. «Եթե նախաքննական շրջանում նախաքննական գաղտնիք ասվածը սահմանափակում է, այն էլ խիստ սահմանափակ ժամանակահատվածով, ապա անհասկանալի է, թե ինչու դատաքննության ընթացքում պետք է արգելվի, բնականաբար պատճառն այլ է, դիմումատուները կարծում են, որ պատճառն այն է, որ Կարենի նկատմամբ ստեղծվել է լեգենդ, կեղծ քրեական գործ եւ եթե Կարենին թույլ տան շփվել ծնողների կամ արտաքին աշխարհի հետ, ապա այդ լեգենդը կփլվի»,- նշեց նա:
Փաստաբանի խոսքով՝ միայն «Կարմիր խաչն» է, որ միջնորդավորված կապ է հաստատում նրա հետ, բայց գոյություն ունի կանխավարկած, որ այն, ինչ ասում է անձը, դրան վերապահումով պետք է մոտենալ:
«Տեսապատկերից երեւում էր, թե ինչքան է նիհարել, փաստաբանը նույնիսկ նրա կողքին նստած չէր, եւ դատաքննությունը նրա նկատմամբ արդար չէր կարող լինել»,- նշեց փաստաբանը:
Ղազարյանի խոսքով՝ գործին հենց սկզբից տրվել է առաջնահերթություն, ինչը նշանակում է, որ ավելի արագ է քննվելու, քան մնացած սովորական ընթացքով գործերը. «Մինչեւ այժմ մենք 4 անգամ փոխանակվել ենք փաթեթներով, չեմ հիշում այլ գործ, որ կես տարվա ընթացքում անընդհատ կոմունիկացիա լինի, ուստի, մեզ համար կարող է դանդաղ թվալ, բայց ՄԻԵԴ-ի համար համեմատական կարգով արագ է գնում»,- ասաց նա:
Ղազարյանը նշեց, որ իհարկե դա ծնողներին չի կարող բավարարել, եւ նրանք իրենց որդու ձայնն են ուզում լսել, ապա հավելեց, որ իրենք եւս մեկ դիմում են ուղարկել՝ խնդրելով դատարանին միջամտել, որ ապահովի գոնե կապը ծնողների եւ Կարենի միջեւ՝ ցանկացած ձեւով՝ սկայպով, հեռախոսով, կամ նույնիսկ թույլ տան՝ հայրը մտնի Ադրբեջան:
«Իհարկե, ես քիչ հույսեր ունեի, որ ՄԻԵԴ-ը դա կհաստատի՝ հասկանալով ՄԻԵԴ-ի մանդատը, բայց ՄԻԵԴ-ից այդուհանդերձ ստացել ենք պատասխան, որ դա իրենց մանդատից դուրս է, իրավասությունից դուրս է նման հարցին միջամտելը: Ցավոք մերժվեց, ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Ղազարյանն, ապա հավելեց, որ ծնողները միջնորդավորված «Կարմիր խաչից» կցկտուր տեղեկություն են ստանում, որ Կարենը լավ է զգում իրեն. «Բայց ինչպես հավատալ այդ ինֆորմացիային»:
Ղազարյանն ասաց, որ հնարավոր չէ Ադրբեջանի փաստաբանին զանգել, քանի որ կոմունիկացիաները թույլ չեն տալիս, թեեւ մեկ այլ գործով Ադրբեջանը պաթետիկ ասել է, որ ցանկացած հարցի դեպքում ՀՀ-ից կարող են էլեկտրոնային տարբերակով դիմել գլխավոր կայք, բայց ՀՀ-ից ցանկացած օգտատեր, եթե փորձի պետական մարմին նամակ ուղարկել կամ մուտք գործել, դա հնարավոր չէ:
«Թեեւ մենք գլխավոր դատախազին դիմել ենք նամակով, ԱՄՆ-ի միջոցով ենք ուղարկել, բայց կրկին որեւէ պատասխան չկա»,- ասաց Ղազարյանը:
Ղազարյանը նաեւ անդրադարձավ այլ գործերի՝ ասելով, որ պասվում է ՄԻԵԴ-ի որոշումը Մանվել Սարիբեկյանի, Գուրգեն Մարգարյանի, Մամիկոն Խոջոյանի եւ Արթուր Բադալյանի գործերով:
«Շատ կարեւոր էր, որ այս 4 գործերը ՄԻԵԴ-ի կողմից 2015-ի նոյեմբերին կոմունիկացվեցին: Եւ մեզ համար ուրախալի էր, որ դրանք կոմունիկացվեցին 14-րդ հոդվածի հիմքով՝ ռասիզմ, հայատյացություն: Դեռ մի քանի տարի առաջ եվրոպացիներին, Եվրոպական դատարանին դժվար էր համոզել սրանում: Դրանից հետո այդ ալիքի վրա տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, եւ այդ գանգատներն ու եւս 23 գործ, որոնք ներկայացվել են դատարան, դարձյալ ռասիզմի հիմքով են: Իսկ վերը նշված 4 գործերը սպասում են իրենց վճիռներին, բոլոր ընթացակարգերն ավարտվել են»,- ասաց փաստաբանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT