«Արսենալը» 2-րդ անգամ փրկվեց Եվրոպա լիգայում, «Վալենսիան» մոտ էր ողբերգության (տեսանյութ)

«Արսենալը» հերթական անգամ Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դիմակայության առաջին խաղում պարտվելուց հետո ձեռքից բաց չթողեց հաջորդ փուլի ուղեգիրը: Երեկ՝ մարտի 14-ին, 1/8 եզրափկչի պատասխան խաղում ոչ մի շանս չթողեց «Ռենին»: Սեփական հարկի տակ հաղթեց 3:0:

Ֆրանսիայում «Ռենը» «զինագործներին» պարտության էր մատնել 3:1 ու ամենայն հավանականությամբ գործն ավարտված էր համարում, սակայն երեկ լոնդոնցիներն արագ ամեն ինչ իրենց ուզածով դասավորեցին: 5-րդ րոպեին Պիեռ Էմերիկ Օբամեյանգը բացեց հաշիվը: 15-րդ րոպեին Էնսլի Մեյթլենդ-Նայլզը կրկնապատկեց առավելությունը:

Այս հաշիվն արդեն «Արսենալին» էր հաջորդ փուլ դուրս բերում, սակայն Ունաի Էմերիի թիմն  այսքանով չբավարարվեց: 2-րդ կեսում զարգացրեց հաջողությունը: 72-րդ րոպեին Օբամեյանգը դուբլ ձեւակերպեց: «Արսենալը» քառորդ եզրափակիչ անցավ դիմակայությունում հաղթելով 4:3:

Հանդիպմանը մասնակցեց նաեւ ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նոր է ապաքինվել մեջքի վնասվածքից: Նա 69-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին:

2018-19 մրցաշրջանի ընթացքում սա 2-րդ դեպքն է, որ լոնդոնյան թիմը պարտվում է առաջին խաղում, սակայն դիմակայությունում հաղթում է: 1/16 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 1:0 զիջել էր բելառուսական ԲԱՏԷ-ին, սակայն տանն առավելության էր հասել 3:0:

Թրիլերային ստացվեց երեկվա «Կրասնոդար»-«Վալենսիա» հանդիպումը: Առաջին խաղում «Վալենսիան» տանը հաղթել էր 2:1, սակայն երեկ քիչ էր մնում դուրս մնար մրցաշարից: Խաղավարտին մոտ գոլ բաց թողեց: 85-րդ րոպեին հիանալի հարվածով Մագոմեդ-Շապի Սուլեյմանովը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Այս գոլը ռուսական թիմին դուրս էր բերում հաջորդ փուլ: «Վալենսիան» հրաշք գործեց մրցավարի եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ: Վերջին՝ 93-րդ, րոպեին «չղջիկներից» Գոնսալու Գեդեշը խփեց պատասխան գնդակը: Խաղն ավարտվեց 1:1, եւ «Վալենսիան» 1/4 եզրափակիչ անցավ ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3:2:

Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Զալզբուրգ»-«Նապոլի» 3:1

«Դինամո Կիեւ»-«Չելսի» 0:5

«Վիլյառեալ»-«Զենիթ» 2:1

«Սլավիա Պրահա»-«Սեւիլիա» 4:3

«Բենֆիկա»-«Դինամո Զագրեբ» 3:0

«Ինտեր»-«Այնթրախտ» 0:1

Բացի «Արսենալից» ու «Վալենսիայից»՝ 1/8 եզրափակիչը հաղթահարել են նաեւ «Բենֆիկան», «Չելսին», «Այնթրախտը», «Նապոլին», «Սլավիա Պրահան» եւ «Վիլյառեալը»: Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր Շվեյցարիայում՝ Նիոնում: Այս փուլի վիճակահանության ժամանակ թիմերը տարբեր զամբյուղների չեն բաժանվելու: Չկան նաեւ այլ սահմանափակումներ. այսինքն՝ նույն երկրի ներկայացուցիչները կամ խմբային փուլում միմյանց դեմ խաղացած թիմերը կարող են մրցակիցներ դառնալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2342 դիտում

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Ուժգին քամին 4 մարզում պոկել է տանիքների թիթեղներ, վնասել պարիսպ, գազատար խողովակ, լարեր, մեքենաներ, սյուներ

Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու համար

2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացվել նորանշանակ հրամանատարը՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը

Մարտինեսը հայտարարել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Պապոյան

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ «Չայնիի ոլորաններ»-ում երթևեկությունը վերականգնվել է

Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը

Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված գյուղեր կան

Հայ ժողովուրդը լավ գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով

Ծիրանները խորհրդանշում են ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունները․ Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել

Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ծառուկյանի առանձնատնից առգրավվել են 3 առյուծ, 1 վագր, տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ

ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա

«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում

Մտածում էին՝ Պուտինը վերևից կայծակներ է նետելու ՀՀ-ի վրա, և ամեն ինչ չորանալու է. Դավիթ Ստեփանյան. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ տեսանյութ

Թուրքիան ամրապնդել է իր առաջատար դերը ՆԱՏՕ-ում․ Էրդողանը հանդիպել է Ռյուտեի հետ

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն ամփոփվել են Արագածոտնի և Շիրակի մարզերում

Ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը․ նրա հետ ձերբակալվել է հանցավոր խմբի ևս մեկ անդամ․ մանրամասներ

Գյումրի-Արտենի ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա 3 զոհ

Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել է Քննչական կոմիտե․ կներկայացվի կալանքի միջնորդություն

Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը․ ժամկետներ

ԲՏԱՆ աջակցությամբ հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «GITEX AI EUROPE 2026»-ին

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը․ ինչպես դիմել