Երևան
12 °C
Օպերային թատրոնի հարակից տարածքում այսօր շարունակվեցին սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ի տարբերություն նախորդ երկու օրերի, քաղաքապետարանի աշխատակիցները դիմադրության չհանդիպեցին:
Ի սկզբանե հայտարարվել է, որ կանաչապատում իրականացնելու նպատակով սրճարաններից ազատվելու է համայնքին պատկանող տարածքի առաջին գոտին: Մինչեւ այժմ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել միայն «Ատլանտիկ»-ում ու «Ջազզվե»-ում, ինչպես նաեւ ազատվել է «Ռիչ»-ի զբաղեցրած տարածքը: Մյուս երկու սրճարանները, որոնք եւս գտնվում են նշված առաջին գոտում ու ենթակա են ապամոնտաժման, շարունակում են կանգուն մնալ: Խոսքը «Մոնտալի» եւ «Շոկոլադնիցա»-յի մասին է: Դրանց անդրադառնալու իրավական հիմքեր քաղաքապետարանն առայժմ չունի, ինչը ստանալու համար դիմել է դատարան:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովսեփ Կուբատյանը տեղեկացրեց, որ համայնքը հայցերից մեկով դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Մերի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ)՝ գումարի բռնագանձման, հողի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, տարածքն ազատ վիճակում Երեւան համայնքին վերադարձնելու եւ կատարված իրավունքի պետական գրանցումը վերացնելու վերաբերյալ: Բանն այն է, որ 2002 թվականին քաղաքապետի եւ «Մերի» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով 258.5 քմ մակերեսով հողամասը 25 տարի վարձակալության ժամկետով հատկացվել է վարձակալին: Պայմանագրից ծագող վարձակալության իրավունքը նույն 2002 թվականին գրանցվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում եւ «Մերի» ՍՊԸ-ին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական: Նշված ընկերությանը պատկանում է «Մոնտալ» սրճարանը: Իսկ թե ինչ գումար բռնագանձելու մասին է խոսքը, քաղաքապետարանից չմանրամասնեցին:

Ինչ վերաբերում է «Շոկոլադնիցա»-յին, այս սրճարանը շահագործող «Մագնոլիա» ընկերությունը 2 հազար 613 քմ մակերեսով հողամասը վարձակալել է մինչեւ 2026 թվականը: Երեւան համայնքը դատարանից պահանջում է վարձակալության պայմանագրից հրաժարվելու հիմքով այն լուծված համարել եւ որպես հետեւանք՝ վերացնել «Մագնոլիա» ՍՊԸ-ի անվամբ իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել «Մագնոլիա» ընկերությանը ազատ վիճակում Երեւան համայնքին վերադարձնել համայնքային սեփականություն հանդիսացող 2 հազար 613 քմ մակերեսով հողամասը:
Այսպիսով, ստացվում է՝ թեպետ հողատարածքը համայնքի սեփականությունն է, դրա վրա գտնվող կառույցները սրճարաններ շահագործող ընկերություններին պատկանում են սեփականության իրավունքով, որոնց նկատմամբ քաղաքապետարանը որեւէ գործողություն անելու իրավունք չունի: Ու փաստորեն չի բացառում, որ դատարանը եւս չտա այդ իրավունքը: Իսկ այդ դեպքում կստացվի, որ կանաչապտման ենթակա տարածքը սրճարաններից կարող է ազատվել միայն մեկումեջ:
Օպերային թատրոնի հարակից տարածքում «Մագնոլիա» ՍՊԸ-ն շահագործում է երեք սրճարան: «Շոկոլադնիցա»-յից բացի «Մագնոլիա»-ն ու «Մեղեդին»: Հովսեփ Կուբատյանն ասաց, որ քաղաքապետարանը ցանկանում է ազատված տեսնել բոլոր երեք սրճարանների զբաղեցրած տարածքները: Նկատենք, սակայն, որ կանաչապատման ենթակա առաջին գոտում գտնվում է դրանց միայն մի մասը:

Քաղաքապետարանի պաշտոնյան, անդրադառնալով այն տեղեկություններին, թե Օպերայի տարածքը սրճարաններից ազատվելուց հետո հաջորդը լինելու է Օղակաձեւ զբոսայգին, ասաց, որ այնտեղ այժմ գույքագրում է իրականացվում՝ պարզելու տնտեսվարողների կողմից տարածքները զբաղեցնելու իրավական հիմքերը: Նույնպիսի գույքագրում իրականացվում է Մոնումենտի այգում: «Բայց հնարավոր գործողությունների ժամկետ դժվար է ասել: Ամենաշուտը դա կարող է լինել հաջորդ տարի»,- նշեց Հովսեփ Կուբատյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանում ընդհանուր առմամբ գործում է մոտ 1 500 սրճարան՝ փակ կամ բացօթյա: «Ոչ մի նոր սրճարանի թույլտվություն քաղաքապետարանը չի տվել»,- նոր իշխանություններին նկատի ունենալով՝ փաստեց նա:
հակադիր կարծիքներ
Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման հարցում քաղաքային իշխանությունների բնապահպան ընդդիմախոսները մատնացույց են անում այնտեղի ստորգետնյա ավտոկայանատեղին եւ նշում, որ ներքեւից դուրս եկող արտանետումները թույլ չեն տալու, որ տարածքում ծառեր աճեն: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը համաձայն չէ դրա հետ: «Հենց հիմա դուք այստեղ տեսնում եք բազմաթիվ կանաչ ծառեր, թփեր եւ խոտածածկ: Բնականաբար այդ արտանետումները կան, նրանք նոսրացվում են մթնոլորտային օդում: Հող կա, բավարար սնունդ կա: Եթե մարդիկ կարողանում են իրենց հանգիստը, ժամանցը այս տարածքում անցկացնել, նույն ձեւով բույսերը այստեղ կարողանում են իրենց կենսագործունեությունը ապահովել»,- ասաց նա:

Տարածքում առկա մշտադալար ծառերը, սակայն, մասամբ չորացած ճյուղերով էին: Աշխատակիցներն էլ ավելի վաղ պնդում էին, թե դրանք հաճախ են նորացնում: «Նմանատիպ ոչ մի խնդիր չի լինի: Ինչքան կանաչը ավելի շատանա, այնքան ավելի կնոսրանան եւ կչեզոքանան այդ արտանետումները: Սրանք մշտադալար են եւ այս մշտադալարից 15 սմ հեռավորության վրա բետոնապատած է, ես չգիտեմ՝ ով է տնկել, ինչ նորմայով է տնկել: Վերեւից, տեսնում եք, ճնշվել են, ստվերի տակ են, չունեն հնարավորություն նորմալ արեւի տակ աճելու: Ինչ արտանետման մասին է խոսքը, եթե ներքեւում 15 մեքենա կա, հարեւան փողոցով անցնում են օրական երեւի հազար եւ ավելի մեքենաներ: Բնականաբար ինքնամաքրվում, ինքնակարգավորվում է մթնոլորտը: Չափումները կան, բնապահպանության նախարարության մոնիտորինգի ՊՈԱԿ-ը դրանք հրապարակում է, եւ նման խնդիր չունենք»,- հավաստիացրեց Խաչիկ Հակոբյանը:
Ընդդիմախոսները նաեւ հայտարարում են, թե ավտոկայանատեղիի վրա ոռոգվող այգի ունենալ հնարավոր չէ: Քաղաքապետարանը հակառակն է պնդում եւ միաժամանակ նշում, որ հարկ եղած դեպքում տարածքում հողի շերտ կավելացվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT