Զարուհի Բաթոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի աշխատանքային այցը Նյու Յորք ավարտվել է։ Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Բաթոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Բաթոյանը, մասնավորապես, գրել է.

«Ավարտվեց իմ այցը Նյու Յորք, որի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Այս նստաշրջանն իր կարեւորությամբ երկրորդն է Գլխավոր ասամբլեայից հետո, որին մասնակցում են մի քանի հազար պատվիրակներ անդամ պետություններից՝ ի դեմս նախագահների, վարչապետերի, նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Հայաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ էր բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով մասնակցում այս միջոցառմանը։

Այս օրերին հարակից հանդիպումներ ունեցա ՄԱԿ-ի տարբեր մարմինների ղեկավարների, այլ երկրների պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կարեւոր էին ոչ միայն փորձի փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների իմաստով, այլ նաեւ երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու, կառավարության հանձնառություններն ու ծրագրերը վերահաստատելու նպատակով։

Եվ այս ամենը հնարավոր դարձավ հատկապես ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Մհեր Մարգարյանի եւ հրաշալի թիմի աջակցության եւ հոգատարության շնորհիվ։ Տարբեր երկրներում մեր ներկայացուցչությունները շատ մեծ աշխատանք են իրականցնում, որը շատ հաճախ ստվերում է մնում, ուստի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Հայաստանի պատիվը ՄԱԿ-ում բարձր պահելու համար»:

Տպել
963 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան