Երևան
12 °C
Մարտի 15-ին Ռոտերդամի Maison d’Armeni նորաձևության սրահում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը (Ahmed Aboutaleb), Հաագայում հավատարմագրված Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դեսպաններ, Նիդերլանդների ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Նիդերլանդների քաղաքական, տնտեսական և մշակութային շրջանակների, հոլանդահայ համայնքի ֆրանսախոս ներկայացուցիչներ։
ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ մեծ պատիվ է Ռոտերդամի սրտում գտնվող հայկական նորաձևության տանը հյուրընկալել բազմազանության, մարդու իրավունքների պաշտպանության, հանդուրժողականության, հավասարության, ժողովրդավարության արժեքների վրա հիմնված Ֆրանկոֆոնիայի գաղափարախոսությանը հավատարիմ հանրության ներկայացուցիչներին։ Իր խոսքում Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները, «Ապրել միասին» կոչի նպատակները՝ վստահեցնելով, որ որպես ՖՄԿ նախագահող երկիր, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ու հեղինակության բարձրացմանը։
Դիմելով ներկաներին, Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը շնորհակալություն հայտնեց իր ղեկավարած բազմամշակույթ քաղաքում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում կազմակերպելու համար։ Քաղաքապետը շնորհավորեց Հայաստանին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը փայլուն կերպով անցկացնելու և կառույցի նախագահությունը ստանձնելու համար, վստահություն հայտնելով, որ ֆրանկոֆոնիան կշարունակի իր կարևոր առաքելությունը։
Ելույթներից հետո Նիդերլանդներում ֆրանկոֆոնիայի մեկամսյակի խորագրի՝ «Ֆրանկոֆոնիան պատասխանատու նորաձևության կողմնակից» ներքո Just Black և Maison d’Armeni նորաձևության տները ներկայացրեցին իրենց վերջին հավաքածուները, ֆրանսերեն երգերի կատարումներով հանդես եկավ հոլանդաբնակ երգչուհի Գլենդա Ռոլլեն (Glenda Rolle)։
Այնուհետև տեղի ունեցավ հյուրասիրություն, որին ներկաներին մատուցվեցին հայկական ուտեստներ և խմիչք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT