Երևան
12 °C
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում արդեն հինգերորդ օրն է՝ մթոլորտը շիկացած է, իսկ լիցքաթփվելու նախադրյալներ առայժմ կարծես թե չկան: Կողմերից եւ ոչ մեկը հաշտության եզրեր չի փնտրում ու վճռել է պայքարը հասցնել մինչեւ վերջ:
Ուսումնական հաստատությունում դասադուլ է հայտարարվել այն բանից հետո, երբ նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը աշխատանքի գալու առաջին իսկ օրը ցանկություն է հայտնել ուսմասվար Գայանե Մարտիրոսյանին փոխարինել իր համար վստահելի կադրով: Նրա այդ մտադրությունը չի իրագործվել, դպրոցը ոտքի է կանգնել՝ պաշտպանելու երկարամյա փոխտնօրենին: Ուսուցիչները հայտարարում են, որ տնօրենը սխալը սխալի հետեւից է թույլ տալիս, այժմ էլ հերթով իրենց է վիրավորում, ուստի թույլ չեն տալու նրան մնալ այդ պաշտոնում:
Հերմինե Անդրեասյանը նպատակ է ունեցել դպրոցի փոխտնօրեն նշանակել Աստղիկ Հարությունյանին: Վերջինս ավելի վաղ մի կարճ ժամանակամիջոց այստեղ աշխարհագրություն է դասավանդել՝ փոխարինելով ֆիզարձակուրդում գտնվող ուսուցչուհու: Հարությունյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է: Այդ փաստը հաստատել է թե՛ մարզպետը եւ թե՛ Ավշարի դպրոցի նորանշանակ տնօրենը:

Մանկավարժներն ասում էին, որ այսօր առավոտյան բարեկամների յոթ երեխաներին դպրոց էր բերել Աստղիկ Հարությունյանի ամուսնու հորեղբայրն ու մարզպետի քեռին եւ պահանջել է, որ նրանց հետ դաս անեն: «Ասենք տարբեր տարիքի, տարբեր դասարանի մեկ երեխա է եկել: Մեկ աշակերտի հետ ուսուցիչը դա՞ս է անում: Կամ սա ինչ ցուցադրական բան է: Միջանցքում կանգնած՝ հայտարարում է այդ անձնավորությունը, որ մենք եկել ենք դպրոցը մաքրենք ձեզ նմաններից: Ինչո՞ւ, մենք հենց իր երեխաներին վա՞տ ենք կրթել, վա՞տ ենք դաստիարակել, սխա՞լ ենք ուսուցանել: Մենք մեր կյանքն ու էներգիան չենք խնայել հենց այդ ասողի երեխաների համար, ախր: Ինքը ինչ ունի մեր դեմ, մենք ախր ոչինչ չունենք իրենց դեմ: Ես ինչքան գիտեմ մեր դպրոցը շատ լավ հեղինակություն վայելող դպրոց է, մեր ուսուցիչները բոլորն էլ շատ լավ աշխատում են, լավ մասնագետներ են, տիրապետում են իրենց մասնագիտությանը, ու մեզ մաքրելու կարիք բոլորովին չկա: Սրանով այդ մարդը երեւի ուզում էր հաստատել մեր նորընտիր տնօրենի խոսքերը, երբ նա ասաց՝ սխալ օղակից էի սկսել: Կարող էին ավելի մեղմ, թույլ օղակներից սկսել, որոնց վրա հնարավոր լիներ ինչ-որ մեղքեր բարդել»,- ասաց մաթեմատիկայի ուսուցչուհի Սվետլանա Գրիգորյանը:
Նորընտիր տնօրենի հետ հաշտության եզրեր գտնելու հնարավորություն նա չի տեսնում: «Որպես մարդ ես միայն մի բան եմ պատկերացնում: Ինքը չի կարող աշխատել այստեղ: Ենթադրենք փորձում է աշխատել, մենք կկարողանա՞նք իրար հետ աշխատել: Այդպիսի բան հնարավոր չէ»,- պատասխանեց նա:

Դպրոցի արհմիության նախագահ, դասվար Շուշանիկ Ղահրամանյանը եւս բացառում է համատեղ աշխատանքը: «Մենք անձեռնմխելի տնօրեն չենք ուզում: Թող գա մի իրավաբան եւ ինձ բացատրի՝ պաշտոնատար անձը իրավունք ունի՞ մարդուն ասել՝ դիմում գրիր: Եվ ինքը ինձ ասում է՝ ես դրա իրավունքը ունեմ: Կարդում է օրենքի կետ, որտեղ հստակ գրված է՝ փոխտնօրեններին նշանակում է տնօրենը: Եղբայր, նշանակում է, չի ազատում: Չեմ հասկանում, ինքը ոնց է պատրաստվում աշխատել: Այս ամեն ինչը գյուղում տարածվել է, ամեն ինչ իմացել են մարդիկ, էլ չեն ուզում: Սխալներ կան, որ չեն ուղղվում: Վերջին իր սխալը ֆեյսբուքյան էջի գրառումն է՝ ուսուցիչների հասցեին, բոլոր հարգաժանները՝ չակերտավոր, լավերը՝ չակերտավոր, մեծարգոները՝ չակերտավոր: Ինձ կիսատ ծափահարություններով են դիմավորել,- գրել է: Ամոթ է, ժողովուրդ: Այսքանից հետո ինչ է նշանակում պաշտպանել այս տնօրենին: Մի հատ էլ աուդիտ են ուղարկել այսօր: Մենք չենք վախենում աուդիտից»,- հայտարարեց արհմիության նախագահը:
Հերմինե Անդրեսայանը Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում սկսել է աշխատել մարտի 11-ից: Խորհուրդը նրան ընտրել է 7 կողմ եւ 1 ձեռնպահ ձայնով: Բայց ընդամենը մեկ օր անց սկսվել են բողոքի ցույցերը: Մի քանի օր Անդրեասյանն աշխատանքի չի ներկայացել: Այսօր եկել էր ոստիկանների ուղեկցությամբ: Դպրոցում էին գտնվում աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ: Շատերը բարձրաձայն ու կոպիտ տոնով նրանից հաշիվ էին պահանջում, հայտարարում, թե վիրավորել է իրենց:

«Որեւէ մեկին մեղադրելու կամ վիրավորելու ցանկություն չունեմ: Չգիտեմ՝ ով ոնց է ինձ ճանաչում, բայց իսկապես ես չեմ կարծում, որ այնպիսի հանցավոր բան էի արել, որ այս ամենին արժանանայի»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնօրենը: Հերքեց, թե հայտարարել է, որ սխալ օղակից է սկսել կադրային փոփոխությունները:
Խոսելով ստեղծված իրավիճակի պատճառների մասին՝ Հերմինե Անդրեասյանն ասաց.

«Իրենց ներկայացնելով՝ այս ամեն ինչը սկսվել է ուսմասվարի հետ կապված խոսակցությունից հետո, երբ ես նրա հետ ունեցել եմ շատ ջերմ, մտերմիկ զրույց: Շատ է լինում՝ տնօրենը՝ գործադիր մարմինը, երբ որ ընտրվում է, ինքն է նշանակում իր տեղակալներին: Դուք տեղյակ եք, որ շատ դպրոցներում է լինում, որ տեղակալներին անգամ իրենց հետ տանում են, որպեսզի ամուր լինեն աշխատանքի հիմքերը: Քանի որ այստեղ ոչ ոքի չեմ ճանաչում, նրան հարցրել եմ՝ (այնուամենայնիվ ութ տնօրենի հետ է աշխատել), տիկին Մարտիրոսյան, ինչպես կնայեք այն հանգամանքին, եթե դուք չլինեք ուսմասվար, բայց ժամերի հետ կապված փոփոխություն չունենաք: Ընկեր Մարտիրոսյանը, շատ ջերմ, լավ ձեւով ասաց, որ ոչ մի խնդիր չկա, կարեւորը աշխատանքը չկորցնի եւ ժամերով ապահովված լինի: Ես ասել եմ՝ այդ քայլը կատարելուց հետո հաստատ իմացեք, որ ժամերով ապահովված կլինեք եւ ավելին, սեպտեմբերից է՛լ ավելի լավ է լինելու: Բայց ոչ մի պաշտոնական ազատում, դիմում գրել, նման բաներ չեն եղել: Ավելին, ես տեսնելով, որ նա իրեն վատ զգաց, եկել եմ տուն, տանից զանգահարել եմ նրան, հարցրել եմ որպիսության մասին եւ խնդրել եմ, որ առավոտյան մոտենա ինձ»:
Առավոտյան, ըստ տնօրենի, փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առաջարկել է միասին աշխատել: Այդ ընթացքում հավաքված են եղել աշակերտները եւ դրսից գոռալով՝ իրենից պահանջել են հեռանալ: Մարտիրոսյանը դուրս է եկել հանդարտեցնելու աշակերտներին: Երեխաները, տնօրենի խոսքով, ուրախացել են, որ սիրելի փոխտօրենը մնալու է իր պաշտոնում: Բայց հետո շարունակվել են իր դեմ բողոքները: «Այս անգամ խնդիրը հնչում էր այսպես՝ ընկեր Մարտիրոսյանը չէ հարցը, սրանից հետո մենք չենք ուզում նրա հետ աշխատել»,- ասաց Հերմինե Անդրեասյանը:
Մեր հարցին, թե փոխտնօրենի իր թեկնածուն ինչով էր արժանացել իր վստահությանը, նա պատասխանեց. «Մենք մանկության ընկերներ ենք, եւ նա դպրոցում ունի սովորող երեխա, եկել էր իր երեխային տուն տանելու: Նա գիտեր, որ ես դարձել եմ դպրոցի տնօրեն եւ բարձրացել է վերեւ՝ իմ աշխատասենյակ: Աստղիկ Հարությունյանը մարզպետի մորաքրոջ հարսն է, եւ նա ինձ ծանոթ է, ինձ մտերիմ ընկերուհի է, նա մեղավոր չէ, որ մարզպետի մորաքրոջ հարսն է: Եթե նա եկել է ինձ մոտ, չի նշանակում դրա մեջ ինչ-որ վատ բան կա, եւ նա դատապարտված չէ որեւէ պաշտոն ունենալու, եթե մարզպետի բարեկամն է»: Հերմինե Անդրեասյանը նշեց, թե այդ ժամանակ նրան չի առաջարկել ուսմասվարի պաշտոնը, այլ միայն մտածել է այդ մասին: Նաեւ հերքեց ուսուցիչերի պնդումները, թե ինքը հայտարարել է, որ նոր ուսմասվարը լինելու է Աստղիկ Հարությունյանը:
Ավշարի դպրոցի նորընտիր տնօրենն ասաց, թե պատրաստ է աշխատել: Բայց եւ նշեց. «Երբ որ միաձայն 35 ուսուցիչ ասում են՝ մենք ձեզ հետ չենք աշխատի, համերաշխության եզրերն էլ չեմ տեսնում: Ես անկեղծ ասած ոչ էլ հիմա ի վիճակի եմ պատկերացնել՝ համերաշխության եզրերը որոնք են լինելու: Պարզապես իմաստը չեմ տեսնում, որովհետեւ շատ լավ պլանավորել էի՝ ինչ պետք է անեմ դպրոցում, քայլերի հերթականությունը, բարեփոխման ծրագրերը»:
Ուսմասվար Գայանե Մարտիրոսյանն այսօր դպրոցում չէր: Ասացին, որ շտապ օգնության մեքենայով առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց:
Հ.Գ. Դպրոցում էր գտնվում Արարատի մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը: Նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ շատ է խոսել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT