Երևան
12 °C
Գյումրիում ուժեղ քամին Մուշ-2 թաղամասի գրեթե բոլոր շենքերում խնդիրներ է հարուցել: Այս թաղամասում առանց այն էլ վախով ապրող գյումրեցիները պատմում են, որ 88-ին ունեցած ապրումները կեսգիշերին վերապրել, սարսափահար են եղել:
«Ահավոր քամի էր, ահավոր ձենով, ու քարերը թափան, ես էլ ըսի՝ նայես ում տունը բլավ, դու մի ասա մեր տունն է»,-լացելով պատմեց Լարիսան:

Ուժեղ քամին պոկել է շենքի երեսպատման սալերը, դրանք դղրդյունով փուլ են եկել Լարիսայի պատշգամբում:
«Էդ պադվեստնոյն որ կա զուգարանների, ինչխ որ դավուլ զուռնեն նվագես: Մենք սարսափահար ըդտեղ կապրինք, ի՞նչ պիտի լինի ըսոր վիճակը, Էլ պատ բլել, էլ պատալոկը բլել, մե մնացել է ժաշքըմ էղնի, մեռնինք, հոգիքս ազատվի: Էդ ամբողջ քամու ընթացքում բդի տեսնեիք՝ մենք ինչ վախի մթնոլորտում ենք էղել, ժեշտերը մե կողմից, պատերը մե կողմից»,-պատմեցին Մուշի բնակիչները:


Բացի այն, որ քամին շենքերի երեսպատման սալիկներն է փլուզել, նաեւ 10 եւ ավելի շքամուտքերի դռներ է պոկել, նետել փողոց:
Թաղամասը սպասարկող «Երազ» համատիրությունն անցել է գործի, սակայն միայնակ քամու ավերածություններն ու շինարարական թերությունները վերացնել չի կարող: Համատիրության ղեկավար Սեյրան Պոլոյանը պատասխանատու հայտարարություն է անում. Գյումրու քաղաքապետարանը վերջին շրջանում ընդգծված սառը վերաբերմունք ունի իրենց նկատմամբ: Պատճառը Պոլոյանին հատնի չէ:
«Ի՞նչ կա, չեմ հասկանում, ոչ օգնում են, ոչ գալիս-գնում են, ոչ կանչում են, ոչ ընդունում են: Ըդպես չի եղնի: 6 տարի շարունակ թաղամասը վրես են թողել, ժողովրդի վրա են թողել: Համագործակցություն ու կոնտակտ ընդհանրապես չկա, ոչ էլ պատասխանում են մեր նամակներին: Գնում եմ, չեն էլ ընդունում: Նամակներիս չեն պատասխանում: Ընչի՞, դուք ո՞վ եք, որ չեք պատասխանում: Ես նորմալ գրել եմ, որ եթե չեք կարող խնդիրները լուծել, ես դիմեմ ուրիշ մարմինների, վերջը ըսպես չի կարելի, կյանքի հետ գործ ունենք: Ես կդիմեմ կառավարությանն, որ քաղշինկոմիտեն գոնե պետական մակարդակով լուծում տա շինարարական թերություններով կառուցված շենքերի խնդիրներին»,-տեղեկացրեց համատիրության նախագահը:
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT