Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, ելույթում նախարարն ասել է.

Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք,

Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ,

Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ Շնորհակալ եմ ամեն տարի ֆրանկոֆոն մշակույթը կիսող և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվող բոլորին միավորող այս օրը նշելու կապակցությամբ այստեղ գտնվելու համար, բոլորից, ովքեր ներկայացնում են ֆրանկոֆոն այդ համայնքի ավյունն ու ուժը։

1990 թվականից ի վեր ամեն տարի մարտի 20-ին հինգ մայրցամաքների ֆրանկոֆոնները նշում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ 1970 թվականին այս օրը Նիգերում ստորագրվեց փաստաթուղթ Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն ստեղծելու մասին, որն այսօր հայտնի է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (ՖՄԿ)։

Անմասն չմնալով՝ Հայաստանը նույնպես տարիներ շարունակ մարտ և ապրիլ ամիսներին կազմակերպում է ֆրանկոֆոնիայի երկամսյակ, որը միավորում է մարզերի և մայրաքաղաքի ֆրանկոֆոններին և ֆրանկոֆիլներին հարյուրավոր մշակութային, կրթական և թատերական միջոցառումների շրջանակներում, ինչը վկայում է ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածության մասին։

Այսօրվա հանդիսությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը՝ բացառիկ նշանակության մի միջոցառում, որն ապահովեց Ֆրանկոֆոնիայի ողջ տեսանելիությունը։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիայի անդամ հանդիսացող տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներին միավորող Ֆրանկոֆոնիայի ամենաբարձր ատյանների հանդիպման ողջ ծավալն ու ընդգրկվածությունն ապահովելու համար։ Լուիզ Մուշիկիվաբոյի ընտրությունը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանավորեց Երևանյան գագաթաժողովը և նոր լիցք հաղորդեց Ֆրանկոֆոնիային՝ 2020 թվականին Թունիսի գագաթաժողովի ընթացքում կառույցի 50-ամյակը տոնելուն ընդառաջ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հաջողությամբ պսակվեց ոչ միայն կազմակերպչական, այլ նաև բովանդակային առումով։

Մենք ուրախ ենք ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ընդլայնման կապակցությամբ, որն այսուհետ իր կազմում ունի 88 պետություն և կառավարություն։

Գագաթաժողովը թույլ տվեց նոր հնարավորություններ ստեղծել պատմական կապերի խթանման, նոր հարաբերությունների ստեղծման և ամրապնդման համար, մասնավորապես՝ Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը ՖՄԿ-ի հետ մի շարք համատեղ նախաձեռնություններով հանդես կգա՝ մշակութային բազմազանությանն ու մարդու իրավունքներին առնչվող բնագավառներում համագործակցելով նաև այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրոպայի խորհուրդը։

Հայաստանը նաև կկազմակերպի Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների համակարգման հարցերով տնտեսական ֆորում, որի նպատակն է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն տարածաշրջանային և ենթակառուցվածքային տնտեսական տարածքների հետ համագործակցության խթանումը:

Շատ կարևոր է նաև օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից՝ Ֆրանկոֆոն տարածության մեջ թվային ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ Ինչպես նշել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Լուիզ Մուշիկիվաբոն, անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել հատկապես ֆրանկոֆոն տարածությունը ներկայացնող երիտասարդների համար՝ կառուցելով ավելի լավ ապագա հաջորդ սերունդների համար։

Որպես արդյունավետ համագործակցության օրինակ կցանկանայի նշել Փարիզի ու Բեյրութի և հայկական նորարարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։

Ես կցանկանայի նաև ընդգծել ֆրանսերեն լեզվի մասնագետներ պատրաստող հայկական համալսարանների դերը։ Մենք նաև հպարտ ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայության կապակցությամբ, որն իր հիմնադիր և գործընկեր Լիոնի Ժան Մուլեն համալսարանի հետ համագործակցությամբ արդեն 19 տարի կադրեր է պատրաստում ֆինանսների, կառավարման, իրավունքի և մարկետինգի ոլորտում։

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն դերակատարներին, ովքեր գործում են ի շահ Հայաստանում ֆրանսերեն լեզվի ուսուցման և խորացման։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն արդեն տաս տարի է՝ իր աջակցությունն է ցուցաբերում հայ պաշտոնյաների ֆրանսերեն ուսուցման գործին։ Եվ ես ուրախ եմ, որ այս տարի 2019-2022 թվականների համար Հայաստանի կողմից ներկայացված ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների ծրագիրը հաստատվել է Ֆրանկոֆոնիայի կողմից։ Պետական պաշտոնյաների համար նախատեսված այս ծրագիրը հնարավորություն կտա շարունակելու ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու ֆրանկոֆոն հայ պաշտոնյաների վերապատրաստումը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանի Ալյանս ֆրանսեզին, ողջունում եմ տնօրեն տկն․ Սյուզան Ղարամյանին՝ այս ծրագրի շրջանակներում համագործակցության համար։ Վերջապես, երախտիքի խոսքս եմ ուզում հղել երիտասարդ ֆրանկոֆոններին, դպրոցականներին, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ուսուցիրներին և տնօրեններին։ Նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ հայ երեխաները բացահայտում են ֆրանսերենը, ֆրանկոֆոն գրականությունն ու մշակույթն ինչպես նաև դեպի Ֆրանկոֆոնիայի արժեքներ տանող ուղիները։

Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, երիտասարդությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են դրսևորում ֆրանկոֆոն միջոցառումների նկատմամբ։

Մաղթում եմ ձեզ հրաշալի ֆրանկոֆոն տոն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1937 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել