Երևան
12 °C
Արդեն երկար տարիներ է՝ աղբավայրի վերածված Հրազդանի կիրճը այդպես էլ չի մաքրվում:
Կոտայքի մարզի Զովունի համայնքի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանը գյուղապետի պաշտոնում եղած ժամանակ սեփականաշնորհել է Զովունի գյուղին կից Կորեայի ձոր կոչվող հատվածը, որն այսօր դարձել է աղբավայր: Եվ չնայած բնապահպանների տեւական բողոքներին՝ կիրճի հիմնական հատվածում՝ Կորեայի ձորում, աղբատարությունը շարունակվում է:
Եղվարդ համայնքի Զովունի գյուղի վարչական ղեկավար Վրույր Սիմոնյանը եւս չի ժխտում, որ բնակիչներն իրենց աղբը լցնում են Հրազդան գետը, իսկ ինչ վերաբերում է աղբավայրի վերածված Կորեայի ձորին, համայնքի ղեկավարի խոսքով՝ տարածքն աղբավայր չէ, բայց աղբն անխնա լցնում են, ինչի դեմ ինքն անզոր է:
Զովունու վարչական ղեկավարից տեղեկացանք, որ նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանի ընտանիքն այդ տարածքում հատուկ մարդիկ է նշանակել, որոնք հսկում են, թե ովքեր են մեքենաներով աղբ տանում ու լցնում, որտեղից էլ այն թափվում է Հրազդան գետը: Մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե բեռնատար յուրաքանչյուր մեքենա նախկին գյուղապետի որդուն վճարում է 1000-ական դրամ եւ շինաղբը լցնում Հրազդան գետը, Վրույր Սիմոնյանը չմեկնաբանեց՝ ասելով, որ գումարի մասին տեղեկություն չունի, միայն գիտի, որ հսկվում է նրանց կողմից:
2018 թվականից Զովունի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վրույր Սիմոնյանը հայտնեց, որ մի քանի անգամ բարձրաձայնել է խնդրի մասին, դիմել տարբեր գերատեսչությունների, սակայն ապարդյուն:
«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց նախկին գյուղապետի՝ Սերժիկ Ավետիսյանի որդիներից Արտյոմ Ավետիսյանի հետ, որն էլ ասաց, որ Կորեայի ձոր կոչվող հատվածն իրենց սեփականությունն է, դրա համար էլ հսկողություն են իրականացնում: «Ոչ մի տեղ էլ աղբ չեն թափում, չեն կարող նման բան անել, մեր վատը ուզողներն են նման տեղեկություններ տալիս ձեզ, դա աղբավայր չէ»,-ասաց նախկին գյուղապետի որդին: Տարածքում աղբ թափողներից 1000-ական դրամ վերցնելու մասին մեր հարցը լսելուց հետո Արտյոմ Ավետիսյանը հեռախոսն անջատեց:
Սակայն տեղի բնակիչների խոսքով՝ Կորեայի ձորն այսօր լրիվ աղբանոցի է վերածվել, կանաչ տարածքը նմանվել է բաց թափոնատեղի։ Ձորում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել աղբ թափելն արգելող նշանների, սակայն դրանք որեւէ ազդեցություն չեն թողնում։ Այնտեղ թափում են ոչ միայն շինարարական աղբ, այլեւ ուտելիքի մնացորդներ, եւ ինչ պատահի դրանից նաեւ տհաճ հոտ է առաջանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT