Երևան
12 °C
Այս օրերին բավականին լայն քննարկման արժանացավ Սամվել Բաբայանի հայտարարությունը մանդատային սկզբունքի մասին։ Որոշ քաղաքագետներ փորձեցին դա անմիջականորեն կապել Ռուսաստանի հետ՝ հղում տալով Սամվել Բաբայանի այն խոսքերին՝ թե օրինակ, եթե համարենք, որ տարածաշրջանում Ռուսաստանն է գերակայող, ասենք, օրինակ, վերցնի Ռուսաստանը։
Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բաբայանի հայեցակարգային պատկերացումները, որը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց կրճատումների․
«Սամվել Բաբայանը հակված էր բացատրելու, թե ինչ է ներկայացնում իրենից մանդատային սկզբունքը։ Սա ոչ մի կապ չունի Արցախում ընթացող քաղաքական պրոցեսների հետ, և հատկապես որևէ մեկին, այս դեպքում Ռուսաստանին հաճոյանալուն։ Նա, ով ճանաչում է Սամվել Բաբայանին շատ լավ գիտի, որ նա հաճոյանալով հարցեր չի լուծում, դա է ապացուցում նրա անցած ուղին։ Սամվել Բաբայանը առաջին անգամը չէր, որ խոսում էր այս թեմայով, նա բազմիցս էլ անդրադարձել է մանդատային սկզբունքներին և չի թաքցրել, քանզի երբեք էլ չի վախեցել արտահայտելու իր գաղափարները ՝ չխուսափելով ցանկացած քննադատությունից։ Մենք դեմ ենք այն առաջարկին, որը հիմա դրված է բանակցային սեղանին, մենք դեմ ենք Մադրիդյան սկզբունքներին։
Ստորև ձեզ ներկայացնում ենք «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգը», որը մշակվել է Սամվել Բաբայանի կողմից դեռևս 2006-2008 թթ, երբ Ռուսաստանը տարածաշրջանում միակ գերակայողը չէր։ Ուշադիր ընթերցելու դեպքում, ցանկացած ոք կհասկանա, որ այս հայեցակարգը չունի խոցելի տեղ, հատկապես տարածքային զիջման առումով, որտեղ Լաչինը և Քելբաջարը բանակցային քննարկումների թեմա չեն կարող լինել։
Սա ուղղակի առաջարկ է, և հույս ունենք, որ այն կարժանանա առողջ քննադատության։ Մենք տալիս ենք մեր առաջարկը՝ ակնկալելով նա այլ քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների առաջարկին։ Եթե կլինեն այլ ավելի հետաքրքիր և լուրջ առաջարկներ մենք ուղղակի կողջունենք։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ
Հարավկովկասյան պետությունների ինտեգրացիան ընդհանուր քաղաքական տարածության մեջ նպաստավոր նախադրյալներ է ստեղծում, տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման առումով: Խնդրի կարգավորման հիմքում, ըստ մեզ, պետք է ընկած լինեն որևէ միջազգային հեղինակավոր կազմակերպության հովանու ներքո միջանկայլ իշխանության կամ որևէ առաջատար երկրի, որի հեղինակությունը ընդունվում է հակամարտող երկրների կողմից, հայ փախստականների և ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց կամավոր վերաբնակման, Արցախում տնտեսության զարգացման նախադրյալներ ստեղծելու և Արցախի կարգավիճակը նոր հանրաքվեի միջոցով որոշելու սկզբունքները:
Ներկայացնում ենք նաև մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին համաձայնագրի նախագիծը:
Մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին
Կարևորելով պետությունների միջև համակողմանի ու փոխշահավետ համագործակցություն հաստատելու տվյալ միջազգային կազմակերպության դերը, ղարաբաղյան հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերին և հիմնարար սկզբունքներին համապատասխան խաղաղա կարգավորելու իրենց վճռականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը կնքում են բազմակողմ, փակ համաձայնագիր՝ մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղում կառավարման նոր կարգի՝ մանդատային տարածքի ստեղծման մասին, որը ներառում է հետևյալ սկզբուքները.
Ինքնորոշման ժամկետները որոշում է մանդատի կրողը՝ այսինքն տվյալ միջազգային կազմակերպությունը:
ա. Արտաքին քաղաքականությանը վերաբերող ընդհանուր հարցերի կարգավորման
իր իրավունքը Լեռնային Ղարաբաղը պատվիրակում է միջազգային տվյալ կազմակերպությանը,
բ. Լեռնային Ղարաբաղն ունի վճռական ձայնի իրավունք տարածաշրջանի պետությունների հետ փոխհարաբերություններին առնչվող այն հարցերում, որոնք շոշափում են իր շահերը:
ա. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանրաքվեով ընդունվում է Սահմանադրություն, որը չի հակասում միջազգային կազմակերպության հիմնական օրենսդրական ակտին՝ հենքային պայմանագրին և միջազգային իրավունքին: Սահմանադրությունը պարունակում է նաև սույն համաձայնագրի դրույթները և ունի հոդված. <<Լեռնային Ղարաբաղը, որպես մանդատային տարածք, հավաստագրում է իր բոլոր քաղաքացիների համար երաշխիքներ միջազգային նորմերով նախատեսված քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները հարգելու և ապահովելու վերաբերյալ>>:
բ. Լեռնային Ղարաբաղն ունի պետական խորհրդանիշներ՝ դրոշ, զինանշան և օրհներգ
գ. Լեռնային Ղարաբաղը իր Սահմանադրությանը համապատասխան, կազմավորում է օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ.
դ. Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն ունեն միջազգային կազմակերպության անձնագիր՝ ինքնության քարտ, որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ <<Լեռնային Ղարաբաղ>> հատուկ նշումով: Այդ փաստաթուղթը տրամադրելու իրավունքը վերապահվում է Լեռնային Ղարաբաղի կառավարությանը: Նշված փաստաթուղթն ունեցող քաղաքացիների՝ արտերկրի հետ կապված իրավունքներն ու պարտականությունները կսահմանվեն Միջազգային կազմակերպության և Լեռնային Ղարաբաղի միջև կնքվելիք առանձին համաձայնագրով.
ե. Լեռնային Ղարաբաղն ազատ տնտեսական գոտի է և իրավունք ունի թողարկելու սեփական դրամանիշներ ու դրոշմանիշներ
զ. Լեռնային Ղարաբաղն ունի Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և այլ երկրների հետ ազատ ու անարգել տրանսպորտային հաղորդակցության ու կապի իրավունք
է. Լեռնային Ղարաբաղն ունի Ազգային Գվարդիա՝ անվտանգության ուժեր, և ոստիկանություն, որոնք կազմավորվում են կամավորության սկզբունքով և ունեն 30 000 թվաքանակից ոչ պակաս անձնակազմ՝ համապատասխան սպառազինությամբ: Այդ ուժերը չեն կարող գործել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ առանց միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչության համաձայնության.
ը. Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն հայերենն է : Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները կարող են օգտագործել նաև այլ լեզուներ տարբեր գործառույթներում
թ. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները սահմանված կարգով խրախուսվում ու երաշխավորում են օտարերկյա ընկերությունների և առանձին անձանց կապիտալ ներդրումները:
Երաշխիքների մասին
Համաձայնագիրը ստորագրում են երեք կողմերի լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև Միջազգային կազմակերպության լիազոր ներկայացուցիչը՝ որպես սույն համաձայնագրի իրագործման երաշխավորներ: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հիմնավորումներ <<Միջազգային կազմակերպության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի կառավարման նոր կարգի ստեղծման սկզբունքների մասին>>
Շահագրգիռ մյուս կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Հայաստանը և Ադրբեջանը, չունեն իրավաքաղաքական կայուն դաշտ, քաղաքացիական հասարակություն, գործնականորեն ժողովրդավարական արժեքներ դավանող և կիրառող քաղաքացիական հասարակություն՝ տարանջատ և փոխհակակշռող իշխանական ճյուղերով, նրանք տնտեսապես թույլ են՝ ցածր իրավագիտակցությամբ և աղքատ բնակչության դեռ մեծ տեսակարար կշռով: Այսպիսով, այսպիսի պայմաններում նշված պետությունների իշխանությունները ի զորու չեն դրսևորելու քաղաքական կամք և կրել պատասխանատվություն, սեփական ժողովուրդներին առաջնորդելու համար փոխզիջումների և տևական խաղաղության: Նման իրավիճակում հանդես գալով որպես Միջազգային կազմակերպության մանդատ, Ղարաբաղը կարող է դառնալ տարածաշրջանի առաջընթացի յուրօրինակ խթան:
Եվ եթե ԼՂ-ի ժողովուրդն ազատ ինքնորոշմամբ , ժողովրդավարության բոլոր նորմերի պահպանմամբ հավաքական ցանկություն է հայտնում հայցելու տվյալ մանդատը, իսկ Միջազգային կազմակերպությունն էլ ստանձնում է այն, ապա ԼՂ-ի մեջ ներքաշված մյուս կողմերը չեն կարող դրան չհամաձայնել, և առհասարակ կիմաստազրկվի նրանց կամքը հարցնելու խնդիրը: Ինքնըստինքյան կլուծվի նաև նրանց իշխանությունների՝ սեփական ազգային-քաղաքական շահերին չդավաճանելու պատրվակով փոխզիջումների անպատրաստակամության բարդույթը: Այսպիսի մանդատը բավարար կլինի , որ նրանք հանգիստ թոթափեն այդ պատասխանատվության բեռը: Հատկապես, որ բոլոր կողմերի հենց այդ շահերից է բխում այս մանդատի ներքո առաջարկվող կարգավորման տարբերակը. Էապես կաճեն ԼՂ-ի անվտանգության երաշխիքները: Փոխշահավետ տնտեսական և քաղաքական համագործակցության վերականգնումը կդառնա շատ կարևոր հանգամանք, որը կնպաստի նոր պատերազմենրի բացառմանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանի և նրա յուրաքանչյուր սուբյեկտի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Մինչև խնդրի վերջնալուծման փուլը կտրուկ մեծացնելով իր դերը՝ տվյալ միջազգային կազմակերպությունը իրեն հնարավորություն կընձեռի անմիջականորեն թափանցելու ԼՂ-ի խոհանոցը, խորապես ըմբռնելու կողմերի մոտեցումների յուրահատկությունները և այս ամենի հաշվառմամբ բազմակողմանի երաշխիքներ տրամադրելու ԼՂ-ի գոտում անվտանգության ու փոխվստահության ամրապնդման, տնտեսական զարգացման ու ինտեգրման համար: Իսկ ԼՂ-ն, դառնալով հարաբերականորեն ինքնուրույն վարչաքաղաքական միավոր, տվյալ կառույցի օգնությամբ աստիճանաբար կվերացնի պատերազմի հետևանքները, կակտիվացնի քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումը առավել լրիվ կիրացնի ու կզարգացնի սեփական տնտեսական ներուժը՝ սերտ շփումներ հաստատելով տարբեր երկրների հետ, կսկսի ընթանալ ժողովրդավարացման, տնտեսական, սոցիալ և իրավական համակարգային բարեփոխումների ճանապարհով:
Այս ուղեգծի անշրջելիությունն ու արագությունը դարձյալ կախված կլինեն բացառապես տվյալ կառույցի աջակցության ընդգրկումներից, ինտենսիվությունից:
Հակառակ դեպքում, եթե տվյալ կառույցի կողմից գործուն միջոցներ չձեռնարկվեն ԼՂ-ի վրա մանդատ տարածելու ուղղությամբ, ապա ԼՂ-Ադրբեջան հակամարտությունը կխորանա միայն բերելով նորանոր, առավել մեծաքանակ մարդկային ու նյութական կորուստներ. Տնտեսությունների քայքայումը կհանգեցնի այնպիսի սոցիալ-տնտեսական աղետի, որ այդուհետ այլևս, միջազգային ամենամեծ ցանկության ու ջանքերի դեպքում իսկ, անհնար կլինի ՂՀ-ի գոտում ներքաշված բնակչության մեջ գոնե այժմյան, առանց այն էլ բոլոր առումներով անբավարար կացության վերականգնումը:
ա. ԼՂ-ն կամովին հրաժարվում է արտաքին քաղաքական գործառույթներ լրիվ ծավալով իրականացնելու բնականոն ձգտումից՝ դրանք ընդհանուր առմամբ վերապահելով տվյալ կառույցին:
բ. ԼՂ-ի ժողովուրդը 1988 թ. ընտրեց , ազգերի ազատ ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված սկզբունքի հիման վրա , իր ապագան ժողովրդավարական ու օրինական կառուցակարգերով կերտելու և տնօրինելու միակ հնարավոր ուղեգիծը: 1991 թ. դեկտեմբերի 10-ին՝ Ադրբեջանից 5 օր շուտ, տարբեր երկրների դիտորդների ներկայությամբ , ԼՂ-ում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքում ԼՂՀ-ն դե ֆակտո գոյություն ունի 18 տարի: Միևնույն ժամանակ ,տարածաշրջանում, ցավոք, դեռևս փաստացի ձևավորված չէ փոխվստահության ցանկալի մթնոլորտ, շուրջ 20 տարի շարունակվող բազմաթիվ հակամարտությունները կարգավորված չեն, և բուն տարածաշրջանը տնտեսական ու քաղաքական բոլոր չափանիշներով մնում է մեծ ռիսկային գոտի: Ուստի խիստ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ունենա լիարժեք ձայնի իրավունք՝ տարածաշրջանային քաղաքականության այն հիմնահարցերում, որոնք շոշափում են իր շահերը:
ա. Անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ, ինչին համապատասխան՝ ԼՂ ռազմավարանշանակ արևմտյան թիկունքն ապահովող առնվազն 2 շրջանների՝ Քաշաթաղի և Նոր Շահումյանի ՝ Լաչինի և Քելբաջարի, տարածքներն ամբողջովին պետք է ներառվեն ԼՂ վարչատարածքային կազմում
բ. ԼՂ բնակչության բազմաէթնիկության՝ խառնաբնակության, վերականգնում՝ կազմակերպելով ՂՀ-ի հետևանքով հայ փախստականների և ադրբեջանցի ու այլազգի ներքին տեղահանվածների կամավոր վերադարձը նախկին բնակության վայրեր:
Հիշյալ իրավունքներից ամբողջությամբ պիտի օգտվեն ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ից , այլև Ադրբեջանի բազմաթիվ այլ տարածքներից բռնագաղթած և նախկին բնակության երկիրը փոխած հայ փախստականները, ովքեր այժմ գործնականում չեն կարող վերադառնալ Ադրբեջանում իրենց նախկին բնակության վայրերը՝ անվտանգության տարրական երաշխիքների բացառված լինելու պատճառով:
Անձը հաստատող փաստաթուղթը և ծննդավայրի հստակ նշումը շեշտադրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ անձանց վերադարձի գործընթացում հնարավոր վարչաիրավական թյուրիմացություններից և ազգամիջյան նոր բախումներից խուսափելու ցանկությամբ:
Գործընթացները նշված անձանց համար կկազմակերպվեն և կիրականացվեն հնարավորության սահմաններում առավելագույն լայն ընտրությամբ և կամավորության սկզբունքով.
ա. Բնակարանների փոխանակում
բ. ԼՂ-ի տարածքում ՝ որևէ այլ բնակավայրում բնակարանի հատկացում
Զուգահեռ գործնական լուծում կստանան հակամարտության գոտում անվտանգության կայուն և հուսալի համակարգի ստեղծման ու գործառման, փոխվստահության վերականգնման և ամրապնդման, ապաշրջափակման , վերաինտեգրման ու սոցիալ-քաղաքական համերաշխության ապահովման հիմնախնդիրները:
ա. Վերոհիշյալ խնդիրների իրականացման համար նախ պարտադիր է, որ ԼՂ օրենսդրությունը , հատկապես մարդու իրավունքների ու ազատությունների մասով, համապատասխանեցվի տվյալ կառույցի օրենքների պահանջներին,
բ.-գ. Քանի որ ԼՂ-ն ընտրելու է ապառազմականացման ուղին, բացելու է սահմանները, անհրաժեշտ է և բավարար, որ ԼՂ-ն այդ սահմաններում , որոնց բնույթը չի հակասելու ՂՀ-ի վերջնական կարգավորման շահերին, ունենա ինքնիշխանություն և իրավունք՝ ազատ, արդար և ուղղակի ընտրություններով կազմավորելու պետական իշխանական կառույցները,
դ. Եթե ԼՂ քաղաքացիներին, այդ թվում՝ վերադարձած նախկին բնակիչներին, անձը հաստատող փաստաթուղթ տրամադրի որևէ այլ երկիր, այլ խոսքով՝ եթե այդ փաստաթղթում՝ ԼՂ սահմանափակ ինքնիշխանության բերումով՝ թեկուզ ինքնության քարտում, չամրագրվի տվյալ կառույցի մանդատը, և վերջապես, եթե դա շնորհելու իրավունքը չվերապահվի ԼՂ կառավարությանը , ապա ի դերև կհանվի ԼՂ-ն ինքնուրույն միավորի իրավունքով տվյալ կառույցի մանդատի ներքո առնելու ողջ քաղաքական տրամաբանությունը՝ իսպառ վերացնելով ԼՂ-ի առանց այն էլ սահմանափակ ինքնուրույնության տարրերը, և ՂՀ-ն նորից կմտնի փակուղի, կամ նույնիսկ կբորբոքվի նոր բախում: Քանի որ նաև ընթացիկ փուլում հակամարտ կողմերը դեռ պատրաստ չեն ինքնուրույն, փոխհամաձայնեցմամբ կարգավորելու այս բարդ ու զգայուն հիմնախնդիրը, մնում է միայն, որ տվյալ կառույցի հսկողությամբ, խառը հանձնախումբը վերջնական լուծում տա հետևյալ սկզբունքային հարցերին՝ համաձայնեցնելով ԼՂ իշխանությունների հետ.
- տվյալ դիմողն ընդհանրապես իրավունք ունի մշտական բնակություն հաստատելու ԼՂ տարածքում
- որ բնակավայրում է ապրելու
- երաշխավորել անձը հաստատող փաստաթղթի ձևակերպումը հենց տվյալ՝ և ոչ ուրիշ, հաշվառման հասցեով.
ե. ԼՂ իշխանությունները կարող են ապահովել ազատ տնտեսական գոտում օֆշորային պայմանների ստեղծումը՝ նման ԵՄ-ի որոշ փոքր երկրների՝ մալթայի, Լիխթենշթեյնի, Հարավային Կիպրոսի օրինակին, տնտեսական մենաշնորհների բացառումը, առողջ տնտեսական մրցակցության ծավալումը.
զ. Խուսափելու համար 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ծրագրված և իրագործված՝ հայերի ցեղասպանության նորանոր դրսևորումների իրական սպառնալիքից, առաջնորդվելով Խորհրդային և անկախ Ադրբեջանների խտրական, մշտապես ազգային զտումներով ուղեկցվող և հատկապես հայահալած քաղաքականության հերթական զոհը չդառնալու բնական ինքնապահպան մղումով՝ չկրկնելու համար, օրինակ, ի սկզբանե հայաբնակ, զուտ հայկական տեղանվամբ և իբրև հայության համար որպես Ինքնավար Հանրապետություն ստեղծված, բայց 1918-1989թ.թ. իսպառ հայաթափված Նախիջևանի ճակատագիրը, օգտվելով զինված ինտերվենցիայի պայմաններում անհատական ինքնապաշտպանություն կազմակերպելու միջազգայնորեն ճանաչված իրավունքից, ԼՂ-ն արդեն դե ֆակտո ունի Պաշտպանության կանոնավոր բանակ, ըստ որում ՝ Ադրբեջանի սանձազերծած զինյալ հակամարտության փուլավարտից հետո՝ 1996 թ., ԼՂ տարածքում ԼՂ բնակիչների համար վերացված է պարտադիր զինծառայության մասին օրենքը, ԼՂ-ն պնդում է կանոնավոր բանակային կառույցը պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ բացակայում են հակամարտ կողմերի միջև ցանկալի վստահությունը և ԼՂ բնակչության անվտանգության իրական երաշխիքները: Ինքնապաշտպանության նվազագույն մակարդակի և կայուն խաղաղության ապահովման համար ԼՂ-ն, տվյալ կառույցի թույլտվությամբ և նրա ռազմական փորձագետների վերահսկողությամբ, ստեղծում է Ազգային գվարդիա՝ անվտանգության ուժեր, և ոստիկանություն՝ ունենալով Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության առնվազն ¼-ը:
Մյուս կողմից՝ քանի որ Ադրբեջանը , իր իսկ պաշտոնական տվյալներով, ունի ավելի քան 150,000 զինծառայող, ԼՂ-ն իրավունք ունի հավակնելու այդ թվի 1/5 մասին.
է. Մինչև հակամարտության բռնկումը ԼՂ-ի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ ¾ ավելին, կազմել են հայալեզու տեղաբնիկ հայերը: Արդեն ինքնորոշված ԼՂ-ի ժողովուրդն էլ իր նաև լեզվամշակութային ու հոգևոր վավերացրած՝ 1991 թ.-ի հանրաքվեի արգասիք հանդիսացող Սահմանադրական օրենքում և 2006 թ. ընդունած Սահմանադրության մեջ ամրագրեց ԼՂ-ի տարածքում հայերենի, որպես միակ պետական ու պաշտոնական լեզվի, կարգավիճակը:
Մյուս կողմից՝ ըստ նախագծի հիմնադրույթների, ադրբեջաներենն իբրև պաշտոնական լեզու ունեցող Ադրբեջանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղը հարաբերվելու է ընդհանուր հիմունքներով՝ որպես այլ պետության:
Եզրակացություն
ՀՀ-ի, ԼՂ-ի և Ադրբեջանի թե իշխանությունների, թե ժողովուրդների միջև չեն հաստատվել անհրաժեշտ վստահությունն ու միմյանց ընդառաջ գնալու քաղաքական կամքը: Թե ՀՀ-ում ու ԼՂ-ում, թե Ադրբեջանում դեռևս գոյություն չունի ժողովրդի ազատ ընտրությամբ օրինական իշխանություններ ձևավորելու համակարգ, որոնք կկարողանան, նույն Ժողովրդի առաջ պատասխանատվություն ստանձնած, դիմել անհրաժեշտ փոխզիջումների: Գործող իշխանություններն էլ, ՂՀ-ի կարգավորման ջանքեր գործադրելու փոխարեն , միայն ժամանակ են ձգձգում՝ իշխանական լծակները պահպանելու և ինքնավերարտադրման շահամիտումով:
Երեք երկրներում էլ արմատացած չեն ժողովրդավարական արժեքներն ու հաստատությունները: ԼՂ-ում պահպանվում և տարեցտարի երկարաձգվում է հարկադրյալ ռազմական դրության ռեժիմը, ինչը չի կարող նպաստել ոչ ժողովրդավարության, ոչ էլ տնտեսության զարգացմանը: Ուստի ներկայիս այլընտրանքը միակն է մնում, այն է ՝ ԼՂ տարածքը, միջազգային հանրության և առաջին հերթին միջազգային որևէ կազմակերպության օգնությամբ, դուրս բերել հակամարտ կողմերի գործող իշխանությունների պարտադրած ռազմաքաղաքական դաշտից և հանձնել միջազգային որևէ կառույցի իրավասությանը՝ վերը շարադրված պայմաններով»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT