Երևան
12 °C
Արդեն երկրորդ օրն է՝ Գյումրիում ծառերը մասսայական հատվում են: Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկը, սակայն, պնդում է, որ իրենք ոչ թե հատում են, այլ՝ կտրում:

Ռիժկովի ճեմափողոցում, օրինակ, այս պաշտոնական էտը հետեւյալ տեսքն ունի. արծաթափայլ հսկա 4 բարդիները հատված են, ծառից մնացած բներն արմատին մոտ հատված, բայց պոկված չեն, կոտրված են տարածքի նստարանն ու գովազդային վահանակը, փշրված են եզրաքարերը:






Այս հատված բարդիների նկատմամբ վատ վերաբերմունքը նորություն չէ, պարբերաբար բնակիչներն ու տարածքի խանութի տերը բողոքել, պնդել են, որ ծառը կտրեն, արմատախիլ անեն, քանի որ այն իրենց խանգարում է: Արմատները հողից դուրս են գալիս, ագռավները վերեւից ծրտում են:

«5 տարի առաջ բողոք եղել է, բայց մենք տեխնիկա չենք ունեցել, որ էտենք: Բնակիչներն էլ իրենց ուժերով բերել են կռան, արել են: Բայց ծառը փտած չէր, ծեր չէր, բայց բարձր էր ու հաստ էր: Ու ընդհանրապես էդ ծառը էդտեղ չպետք է լիներ: Ագռավների բներ էլ կար վրան: Դե բողոք շատ էր եղել, բայց մենք վերելակ չունեինք, չէինք կարողացել անել»,-ասաց Ազատ Խաչատրյանը:
Փաստորեն, առողջ բարդիները հատվել են, քանի որ ագռավները տարածքը կեղտոտել են: Գործը գլուխ է բերել «Արզուն» խանութի սեփականատերը՝ շենքի բնակիչների համաձայնությամբ: Կատարվածի հետ համաձայն է Գյումրու քաղաքապետարանը: Բայց զավեշտն ամենավերջում է: Քոթուկների վերածված բարդիների բներից ինչ-որ քանդակներ են արվելու: Ստացվում է, որ փոշու մեջ թաղված Գյումրուն ոչ թե ծառեր, այլ ծառաբների քանդակներ են պետք, կամ միայն ծառաբներ՝ առանց քանդակների: Հենց այստեղ էլ չեն համընկնում Գյումրու քաղաքապետարանի եւ գիտնականների կարծիքները՝ կապված թթվածնի աղբյուրի հետ:
Ռիժկովի ճեմափողոցից հետո շարքով, կարգով նույն սկզբունքով խորը, մինչեւ արմատները էտվել են Տիգրան Մեծ փողոցի ծառերը: Այս մասին նաեւ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն է իր ֆեյսբուքի էջում գրել, լուսանկարներ տեղադրել: ՀԺ-ի հետ զրույցում պատգամավորն ասաց՝ անձամբ է լուսանկարել, հարցրել է՝ ինչու՞ եք ծառը կտրում, ասել են՝ ծեր է, չորացած է, դրա համար:
«Ինձ ասեցին՝ պարզապես չորացած ծառ է, կտրում ենք: Ասեցի՝ լավ, ես կպարզեմ: Ես ավելի շատ կասկած ունեցա, որ ծառերը կտրում են, որ որեւէ մեկին տաղավար հատկացնեն, կամ նման այլ բան: Մասնագետներից հարցրել եմ, ասել են, որ տարվա այս ժամանակահատվածում որեւէ մեկը չի կարող ասել՝ ծառը չորացած է, թե՝ ոչ: Հատկապես Գյումրու պարագայում»,-ասաց Նազելի Բաղդասարյանը:
Քաղաքապետարանի պատասխանատու Ազատ Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում մեկ անգամ եւս ընդգծեց, որ կատարվածը խորը էտ է: Այդ աշխատանքները հիմնականում իրականացվում են այն փողոցներում, որոնցում մեկնարկել են փողոցաշինական աշխատանքներ: Տիգրան Մեծ, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան: Ծառերի ճյուղերը մինչեւ բները կտրվում են, քանի որ դրանք խանգարում են նոր լույսերի տեղադրմանն ու տարածքում առկա հաղորդալարերին:«Էդ փողոցներում մենք պետք է հենասյուներ տեղադրենք, իսկ ծառերը խանգարում են, եթե չխանգարեն, բնականաբար մենք սանիտարական էտ կկատարեինք: Ընդհանրապես 5-6, կամ 4 մետր բարձրությամբ կթողնինք»,-բացատրեց Ազատ Խաչատրյանը:
Հիմա, երբ միայն բներն եք թողել, դրանք էլ տակից վնասված են հիմնականում, ակնկալում եք, որ նոր ճյուղեր են աճելու, կամ տերեւնե՞ր՝ ՀԺ-ի հարցին քաղաքապետարանի պատասխանատուն վստահ ասաց՝ էտված ծառի վրա քնած աչքեր կան, ժամանակի ընթացքում կբացվեն, այն էլ ոչ թե գալիք տարում, այլ հենց այս տարի, այսինքն՝ շուտով: Տեւական զրույցի ընթացքում քաղաքապետարանի պատասխանատուն, այնուամենայնիվ, ասաց, որ վտանգված ծառեր, իսկապես կան: «Վտանգը էն է, որ ծառի ետեւի մասից է կտրվում բորդյուր շարելու համար, դեմից էլ կտրվում է՝ հաղորդալարը անցկացնելու համար: Այսինքն, ծառի արմատները վնասվում են: Էդ է վնասը: Կլինեն ծառեր, որ կչորանան, ընչի չէ, որ ծառի հետեւի մասը կտրեն, դեմի մասը կտրեն, արմատները թողնին մենակ մե կողմի վրա, նույնիսկ եթե ուժեղ քամի էղնի, էդ ծառն էլ կարող է շուռ գա»:
Պնդումներից հետո, որ այնուամենայնիվ քաղաքում կտրված ծառեր կան, Ազատ Խաչատրյանն ասաց՝ իրենք չեն արել: «Լինում են դեպքեր, երբ քաղաքացին դիմում է գրել, թե ծառն իր լուսավորությանն է խանգարում, կտուրին տերեւներ են թափվում, մենք ծառը կտրում, տեսքի ենք բերում, հետո էդ բնակիչը մարդ է գտնում, բերում արմատից ծառը կտրում է, արդեն մենք որ փոքրացնում ենք, 5-6 մ թողնում ենք, իրեն էլ բան չի մնում անելու: Կտրում, փայտը վաճառում է: Անցյալ տարի մեկին բռնել ենք, բայց էս տարի չէ: Մենք էդ մարդուն բերել, քաղաքապետարան հասցրել ենք, բայց հետո չգիտեմ ինչ է եղել»,-պատմեց պաշտոնյան:
Ի դեպ, քաղաքապետարանը չի էտել կամ հատել միայն իրեն պատկանող այս կեղտ ու փոշու մեջ կորած, բայց ժամանակին գեղեցիկ սպիտակ գույն ունեցող ծաղկած այս արհեստական ծառը, որի հարեւանությամբ ծառաբնի վերածված բնական ծառի բունն է կանգնած: Ծառը կտրվել կամ էտվել էր, երբ սրճարանային այս վրանն էր հայտնվել: Վրանի չափով կատարված Էտի արդյունքում ծառից ծառաբնի վերածված եւ կանգուն մնացած ծառերի թիվը Գյումրիում մեծ է:




Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT