Երևան
12 °C
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում իրականացվել է 29 փոփոխություն, բայց ոչ մի բարեփոխում: Այսօր այս մասին հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հեռարձակման ոլորտի հարցերին վերաբերող քննարկմանը:
Այսօր ձեւավորվել է փորձագիտական աշխատանքային խումբ, որը մշակում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենք, որը մոտ ապագայում կդրվի շրջանառության մեջ եւ կներկայացվի խորհրդարան։ Ձեւավորված փորձագիտական աշխատանքային խմբի անդամներն են՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Աշոտ Միլիքյանը հայտնեց, որ այսօրվա քննարկմանն էին հրավիրել նաեւ ՀՌՀ նախագահին եւ հանձնաժողովի անդամներին, սակայն վերջիններիցս ոչ ոք ցանկություն չէր հայտնել ներկայանալ: ՀՌՀ-ից գործուղել էին միայն իրվաբանական վարչության պետին:
Հեռարձակման ոլորտի հարցերին վերաբերող քննարկմանը մասնակցում էին նաեւ «Իմ քայլը» դաշինքից Աժ պատգամավորներ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նկատեց, որ քննարկմանը հատուկ են ընտրված Վահագն Թեւոսյանը, Գայանե Աբրահամյանը եւ Նազելի Բաղդասարյանը. «Նրանք մարդիկ են, որոնք մինչեւ պատգամավորներ դառնալը երկար տարիներ աշխատել են որպես լրագրողներ, եղել եւ շարունակում են մնալ մեր գործընկերները»:
«Տարիներ շարունակ մենք ասում էինք, որ հեռուստատեսությունը պետք է ծառայի հանրությանը, իսկ իշխանություններն ասում էին՝ պետք է ծառայի իշխանությանը: Այնուամենայինվ, մենք համառություն դրսեւորեցինք, որի պատճառները կարելի է ասել՝ երկուսն են՝ առաջինը՝ թավշյա հեղափոխությունն է, երկրորդը՝ փոփոխված քաղաքական հասարակական իրավիճակը, որտեղ ըստ մեր սպասելիքների՝ հնարավոր է բարեփոխումներ իրականացնել նաեւ այս ոլորտում՝ առաջին հերթին բարեփոխելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Աշոտ Մելիքյանը կարեւոր համարեց ընդգծել, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» թերի օրենքը վատ հետեւանքների բերեց: Նշելով, որ 2010 թվականին, երբ թվայնացման հետ կապված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հիմնովին փոփոխվեց, ըստ էության, նոր օրենք դարձավ, չհաջողվեց ստեղծել մասնավոր մուլտիպլեքս:
Փորձագիտական աշխատանքային խմբի առանձնացրած հարցերից ամենախնդրահարույցն է մասնավոր մուլտիպլեքսի բացակայությունը: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները խցկված են մեկ պետական մուլտիպլեքսում, ինչը կենտրոնացում է եւ առողջ մրցակցության բացակայություն ու վերահսկողության հնարավորություն եւ այլն:
«Մենք դեռեւս 2010 թվականին էինք ասում, որ մասնավոր մուլտիպլեքսի համար օրենքի այլ տարբերակում չէր էլ նկարագրվում: Թվայնացման պրոցեսից հետո դուրս մնացին շուրջ տասը հեռուստաընկերություններ: Թվայնացման հետեւանքով չպիտի տուժեր ոչ մի հեռուստաընկերություն եւ ոչ մի հեռուստադիտող»,-ասաց Աշոտ Մելիքյանը՝ նշելով, որ կան դրանցից բխող տասնյակ այլ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւս այն կարծքին է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը բաց է. «Մոտենում են 2020 թվականի լիցենզավորման նոր մրցույթները, եթե օրենքը չփոխվի, անցկացվելու են նույն կանոններով, ինչ եղել է 2010 թվականին, իսկ դա նշանակում է՝ ընդհանրապես ոլորտի վերջնական քայքայում»:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն էլ փաստեց, որ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացն ամենախնդրահարույցը դարձավ։ Որոշ հեռուստաընկերություններ նաև ֆինանսական դժվարություններ կրեցին օրենքի անկատարության պատճառով։
Սարգսյանը ներկայացրեց Հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորման խնդիրները եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մշակման անհրաժեշտությունը, քանի որ ապրում ենք այլ իրավիճակում եւ դրա հետեւանքով ամեն օր առաջ են գալիս տարբեր խնդիրներ: Նունե Սարգսյանը հակիրճ ներկայացրեց մի քանի օրենսդրական դրույթներ, որոնք ապագայում ցանկանում են գործարկել՝ սույն օրենքը կարգավորում է
Հեռարձակողների, ինչպես նաև մուլտիպլեքսորների գործունեությունը
Վերահսկողության գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները
Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը
Չի կարգավորում համացանցային հեռարձակումը
Մուլտիպլեքսի հետ կապված փոփոխությունները հետեւյալն են՝
Հանրային հեռարձակման հետ կապված առաջարկվում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության ծրագրերը հեռարձակել հանրային հեռարձակման թվային ցանցով: Ցանցի նվազագույն սոցիալական փաթեթում առաջարկվում է ընդգրկել՝ մեկ ընդհանուր ուղղվածության, մեկ մշակութային-գիտակրթական, երեք մասնագիտացված ալիքներ՝ մանկական, երիտասարդական, մարզական, երաժշտական-ժամանցային, ինչպես նաեւ կլինի տեղական եւ միջազգային լուրեր հաղորդող մեկ շուրջօրյա լրատվական ծրագիր:
«Հրատապ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն բավականին կարճ ժամանակահատվածում, որոնցից է այն, որ շատ հեռարձակողների լիցենզիաների ժամկետներն են ավարտվում, պետք է ինչ-որ լուծումներ տալ, մինչեւ նոր էտապին անցնելը»,-ասաց Նունե Սարգսյանը եւ ներկայացրեց իրենց կողմից մշակված մի քանի անցումային դրույթներ՝
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT