Ծագումով հայ Մեդվեդեւան բրոնզե մեդալ է նվաճել գեղասահքի ԱԱ-ում

Աշխարհի կրկնակի չեմպիոն ծագումով հայ Ռուսաստանի հավաքականի անդամ Եվգենիա Մեդվեդեւան 3-րդ տեղն է զբաղեցրել գեղասահքի աշխարհի 2019 թ. առաջնությունում: Այսօր՝ մարտի 22-ին, կանանց մենասահքի ազատ ծրագրում 19-ամյա մարզուհին վաստակել է 149.57 միավոր: Կարճ ծրագրում 4-րդն էր եղել 74.23 միավորով: Բրոնզե մեդալ է նվաճել 2 ծրագրերի արդյունքով վաստակելով 223.80 միավոր:

Կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Ռուսաստանի հավաքականի մեկ այլ անդամ 16-ամյա Ալինա Զագիտովան, որը Մեդվեդեւայից առաջ էր անցել նաեւ Փհենչհան 2018-ում ու օլիմպիական չեմպիոն դարձել: Այս մրցաշարում Զագիտովան 2 ծրագրերի արդյունքում վաստակեց 237.50: Արծաթեմեդալակիր դարձավ ղազախ Էլիզաբեթ Տուրսինբաեւան (224.76):

Գեղասահքի աշխարհի 2019 թ. առաջնությունը Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկել է մարտի 18-ին: Կավարտվի 24-ին: Այս մրցաշարում Հայաստանը մեկական ներկայացուցիչ ուներ կանանց եւ տղամարդկանց մենասահքում: Կանանց մենասահքում կարճ ծրագրում Անաստասիա Գալուստյանը գրավեց նախավերջին՝ 39-րդ, տեղը: Տղամարդկանց մենասահքում Սլավա Հայրապետյանը 35 մասնակցիների մեջ 31-րդն էր: Երկուսն էլ դուրս մնացին պայքարից՝ չկարողանալով տեղ զբաղեցնել մինչեւ 24-րդ հորիզոնականը, ինչն ազատ ծրագրին մասնացկելու իրավունք կտար:

Տպել
1812 դիտում

ՔՊ վարչության որոշ անդամների դեպքում ընտրությունը սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ․ Արարատ Միրզոյան

Երեւանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում. Հակոբ Կարապետյան

Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպման վերաբերյալ ԱԳ փոխնախարարի ասածն իր կարծիքն է, կրկնում եմ՝ ես չեմ ողջունում․ ԱԺ նախագահ

Ես բացառում եմ, թե գրոհ կա Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ․ Արարատ Միրզոյան

Հնարավոր է կարկուտ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում (լուսանկարներ)

Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ դեսպանի հանդիպումը տարակուսելի է եւ ողջունելի չէ․ Ռուբեն Ռուբինյան

Համաշխարհային միջուկային զինանոցը կրճատվել է․ Զեկույց

Վարչապետի որոշմամբ Աշոտ Մուսայանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Որո՞նք են կանանց իրավունքների խախտմանը նպաստող պայմաններն աշխատավայրում. ՄԻՊ-ի իրազեկող տեսանյութը

Ես կոնֆլիկտային մարդ չեմ եւ կարծում եմ՝ դժվար չի լինելու ինձ հետ հարաբերվելը. Նարինե Թուխիկյան

Կոմիտասի շուկայի հարակից մայթը ազատվում է կրպակներից՝ սեփականատիրոջ միջոցներով. Երեւանի քաղաքապետարան

ՀՀ-ում տնտեսվարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դեպի լավն է փոխվել. ՊԵԿ-ը հարցում է անցկացրել

Ֆրանսիացի քաղաքապետը Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը կբողոքարկի դատարանում

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին ռազմական հարված հասցնելու հնարավորությունը. Պոմպեո

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Դիլիջան-Իջևան սարսափն այլևս չկա. մայրուղու հսկայական հատվածներ արմատապես ասֆալտապատվել են. Սաֆարյան

Մինեսոտայում հայկական համայնքը տարեցտարի ավելի է մեծանում. հանդիպում է Գարեգին Բ-ի հետ

Մուլտիմիլիոնատերերը փորձում են փրկել ունեցվածքը. ինչից են վախենում

Հայտարարվել են Վայոց ձորի և Տավուշի մարզերի ճանապարհների վերականգնման մրցույթներ