Երևան
12 °C
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ կլինիկական խորհրդի նիստ: Օրակարգի համաձայն՝ ներկայացվեցին համալսարանական հիվանդանոցային համալիրների 2018 թվականի գործունեության հաշվետվությունները, ինչպես նաեւ համալսարանական հիվանդանոցների մենեջմենթի եւ լիցենզավորման գործառույթներին վերաբերող հարցեր: Ներկայացնելով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տարեկան հաշվետվությունը՝ գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ հիվանդանոցում 206 մահճակալով իրենց գործունեությունն են իրականացնում 14 կլինիկաներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արեն Բաբլումյանի խոսքով՝ 2018 թվականին հիվանդանոցային համալիրում բուժօգնություն է ստացել 8898 հիվանդ, ինչը 542-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Հաշվետու տարում ավելացել է նաեւ վիրահատությունների թիվը, ինչն ավել է 19 տոկոսով: 2017 թվականի համեմատ՝ 4200-ով աճել է նաեւ ամբուլատոր հետազոտությունների թիվը: «Հաշվետու տարում արյան կետում իրականավել է 980 արյունատվություն: Արյան կետում վարվում է ռեեստր 576 դոնորով, որից 365 բժշկական համալսարանի աշխատակիցներ եւ ուսանողներ են»,-ասաց Արեն Բաբլումյանը:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին ու խնդիրներին՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասաց, որ 2018 թվականին բաձրացվել են մի շարք բաժանմունքների բուժաշխատողների աշխատավարձը, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: 2019 թվականին նախատեսվում է ախտորոշիչ եւ բուժական նպատակով ժամանակակից սարքավորումների ձեռքբերում, լապարոսկոպիկ վիրաբուժության զարգացում, ինվազիվ առիթմոլոգիայի ներդնում, բժշկական ապահովագրական ընկերությունների հետ ճկուն սակագնային քաղաքականության վարում, նավիգացիոն համակարգի ներդրում:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը՝ նշեց, որ հիվանդանոցի մահճակալների թիվը 258 է: Հաշվետու տարում ավելացել է ստացիոնար, ամբուլատոր հիվանդների թիվը, արձանագրվել է դիմելիության աճ: 2018 թվականին գրանցվել է նաեւ վիրահատությունների ընդհանուր քանակի աճ: Հաշվի առնելով հիվանդանոց դիմելիության ավելացումը՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունը համալրվել է երկրորդ հերթապահ բժշկով։ «Իրականացվել է որոշ կլինիկաների աշխատողների աշխատավարձների բարձրացում, ինչը շարունակական բնույթ է կրելու՝ ընդգրկելով բոլոր կլինիկաները»,- ասաց գլխավոր բժիշկը՝ ընդծելով, որ 2018 թվականին մոտ 30 տոկոսով աճել են հիվանդանոցի ֆինանսական մուտքերը, ինչը պայմանավորված է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդների դիմելիության ավելացումով:
Բագրատ Բավեյանը նշեց, որ 2018 թվականից՝ ամեն շաբաթ օրը, իրականացվում է «բաց դռների» միջոցառում, որի ընթացքում հիվանդները ստանում են նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղորդվում են ստացիոնար բուժման։ Իրականացվել են նաեւ տարածքի բարեկարգման աշխատանքներ, կարգավորվել է հիվանդանոցի տարածք մուտք գործող մեքենաների երթեւեկությունը մեկ ուղղությամբ: Վերասարքավորվել եւ արդիականացվել է հիվանդանոցի օդի մատակարարման համակարգը, ինչպես նաեւ կատարված աշխատանքների արդյունքում բարձրացվել է թթվածնային կայանի անվտանգությունը:
Անդրադառնալով խնդիրներին ու նպատակներին՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկը նշեց, որ նախատեսվում է բաժանմունքներում վերանորոգման աշխատանքների իրականացում, գույքի նորագում, նոր սարքավորումների ձեռք բերում, բուժման որակի բարձրացում եւ վերահսկում: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բարսեղյանը ներկայացնելով գործունեության հաշվետվությունը՝ ասաց, որ հիվանդանոցն ունի 220 մահճակալ ծավալելու հնարավորություն։ «Մեր նպատակն է հանդիսանալ խոշորագույն կադրային դարբնոց, բարձրացնել բուժսպասարկման որակը, ներդնել հիվանդանոցային համալիրների ժամանակակից կառավարման միջազգային փորձը, էլեկտրոնային կառավարման համակարգ, կատարել գիտահետազոտական աշխատանքներ, ընդլայնել միջազգային գործընկեր-հիվանդանոցների ցանցը, կազմակերպել խոշոր միջազգային գիտաժողովներ եւ մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում ստեղծել ժամանակակից սիմուլացիոն-թրեյնինգ կենտրոն»,- ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ արձանագրվել է ինչպես ամբուլատոր (146 տոկոս), այնպես էլ ստացիոնար (47տոկոս) պացիենտների թվի աճ, ինչպես նաեւ 2018 թվականի օգոստոս-դեկտեմբերին վիրահատությունների թիվն աճել է 38,4 տոկոսով: Եկամուտների աճը նկատվում է օգոստոսից, երբ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել ԵՊԲՀ-ի լավագույն մասնագետներից: «Համաձայն մեր զարգացման ծրագրի պլանավորում ենք ունենալ 12 թերապեւտիկ եւ 14 վիրաբուժական կլինիկաներ»,- նշեց գլխավոր բժիշկն՝ ավելացնելով, որ հիմնական խնդիրներից է տարածքների անարդյունավետ օգտագործումը, որոնք վերանորոգման բացակայության պատճառով դեռ հասանելի չեն, ինչպես նաեւ նյութատեխնիկական հագեցվածության արդիականացումն ու նոր կադրերի ներգրավումը: Էդուարդ Բարսեղյանը կարեւորեց նաեւ հիվանդանոցի վերապրոֆիլավորման մասին բավարար իրազեկումը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ հիվանդանոցներիի ֆինանսական հաջողությունները չպետք է ստվերեն որակական խնդրահարույց կողմերը: «Մենք ռեկտորատի նիստում քննարկել են որակի հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կզբաղվի ինչպես որակական ցուցանիշներով, այնպես էլ ներհիվանդանոցային բոլոր խնդիրներով՝ սանիտարական, դեղորայքի հետ կապված հարցերով, այդ թվում՝ իրավական գնահատականներով, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրահարույց հարցերից: Կստեղծվի տեղեկատվական դաշտ, որպեսզի մեր աշխատակիցները սովորեն, թե ինչպիսի հիվանդության պատմագրեր, տեղեկանքներ, եզրակացություններ կարող են տրամադրել»,-ասաց Արմեն Մուրադյանն՝ ընդգծելով, որ դրանք հետագայում կարող են ծառայել որպես տվյալների բազա:
ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ կլինիկական խորհուրդներին ներկայացված տվյալներից ելնելով պետք է եզրահանգումներ արվեն ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ՝ հետագա գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT