Երևան
12 °C
Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների նկատմամբ անվստահությունը շարունակվում է, եւ դա մտահոգում է առողջապահության ոլորտի պատասխանատուներին:
Պատվաստանյութը, որպես արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի գործուն միջոց, մեր երկրում ներդրվել է 2017 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ որոշվել էր, որ կպատվաստվեն 13 տարեկան աղջիկները: Բայց այս տարեսկզբին տարիքային շեմը բարձրացվել է՝ պատվաստվելու հնարավորություն տալով նաեւ 14-45 տարեկան անձանց, այդ թվում՝ տղամարդկանց:
Վերջին տվյալով կատարվել է 2 հազար 567 պատվաստում, որից 944-ը, այսինքն՝ մոտ 37 տոկոսը, պատվաստման տարիքի շեմը ընդլայնվելուց հետո: Պատկերն այսպիսին է այն դեպքում, երբ 2017 թվականին հայտարարվում էր, որ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կա 13 տարեկան մոտավորապես 16 հազար աղջիկ:
Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ Հայաստանում տարեկան արձանագրվում է արգանդի պարանոցի առաջնակի քաղցկեղի մինչեւ 260 դեպք, որից 50-60 տոկոսը հայտնաբերվում է ուշ, եւ բժշկությունն անզոր է դառնում փրկելու այդ կանանց կյանքը:
«Տարեկան 70-80 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից: Ես չեմ կարող ասել, դուք, ինքներդ որոշեք՝ դա մե՞ծ թիվ է, թե փոքր: 80 անմեղ զոհեր, որոնք կարող էին չլինել»,- նշեց նա:
Ուռուցքաբանության ազգային կենտոնի փոխտնօրեն, օնկոգինեկոլոգ Գագիկ Բազիկյանը, ընդգծելով, որ պատվաստումների շնորհիվ Հայաստանը համարվում է պոլիոմելիտից զերծ երկիր, խոզուկի, կարմրուկի, գրիպի դեմ պատվաստումները բնակչությունն ընդունում է առանց դժկամության, տարակուսեց. «Ի՞նչ պատահեց այսօր, որ այսպիսի ձայներ բարձրացան, եւ այս վիրուսի դեմ այսպիսի ընդդիմություն եղավ: Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ուղղակի ապրիորի վերցնում են ինտերնետի աղբանոցի ֆեյքային նորություններ եւ բերում, դնում են սեղանին: Եթե ունեն հետազոտություններ, էքսպերիմենտներ, գիտական աշխատանքներ, թող բերեն, միասին աշխատենք: Բայց աղբանոցից բերած ֆեյքային նորությունները հակասում են մարդկային մոտեցումներին: Ես չեմ կարծում՝ 70-ից ավելի երկրների կառավարությունները, առողջապահության նախարարությունները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թշնամություն անի այդ երկրների կանանց հանդեպ: Ինչո՞ւ ենք մենք հրաժարվում»:
«Այդքան խոսում ենք արգանդի վզիկի քաղցկեղի մասին, բայց մեր նպատակը պապիլոմա վիրուսից առաջացող բոլոր քաղցկեղների դեմ պայքարն է: Ուղիղ աղու քաղցկեղի 91 տոկոսը դարձյալ պապիլոմա վիրուսի պատճառով է: Ինչու չէ, նաեւ կոկորդի քաղցկեղը: Դրա 70 տոկոսը պապիլոմա վիրուսով է պայմանավորված: Տղամարդկանց, կանանց սեռական օրգանների քաղցկեղի առնվազն 70 տոկոսը պապիլոմա վիրուսով է պայմանավորված»,- ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նա հերքեց տարածվող լուրերը, թե պատվաստանյութի շահառուների ընդլայնումն օրինական հիմք չունի՝ հղում անելով առողջապահության նախարարի համապատասխան հրամանի վրա: Նշեց նաեւ, որ պատվաստանյութի պահպանման ժամկետը մինչեւ 2020 թվականի ապրիլն է, ի պատասխան տարածվող տեղեկությունների, թե դրա ժամկետը մոտենում է ավարտին: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում իրականացնելու նախաձեռնությունը Հայաստանում դիմադրության հանդիպեց առաջին իսկ օրվանից: Որոշ խմբեր, այդ թվում բժիշկներ, հայտարարում էին պատվաստանյութի վնասակարության մասին: Նախարարության մասնագետները դժվարացան կարծիք հայտնել այդ մարդկանց դրդապատճառների մասին, բայց եւ ընդգծեցին, որ խնդիրը նեղ մասնագիտական է եւ պատվաստման դեմ խոսելուց առաջ պետք է նյութի մեջ խորամուխ լինել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT