Երևան
12 °C
«5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն անցած շաբաթ օրը «Երկիր մեդիա» ՀԸ եթերում ինձ մեղադրեց «սուտ ասելու» մեջ՝ արձագանքելով հաղորդավարի՝ իմ մեկ այլ լրատվամիջոցին տված մեկնաբանությունից մեջբերմանն առ այն, որ շատ լրատվամիջոցներ արդեն գործում են որպես քարոզչամիջոց՝ ֆինանսավորվելով քաղաքական ուժերից և կատարելով քաղաքական պատվեր։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Ես հաստատ կարհամարհեի այդ մեղադրանքը, թեև առնվազն անպարկեշտ է բանավեճին չմասնակցող և տվյալ պահին պատասխանելու հնարավորություն չունեցող մարդու հասցեին վարկաբեկող խոսքեր ասելը։ Կարհամարհեի, եթե հետո Հարությունը չփորձեր թյուրիմացության մեջ գցել լսարանին՝ պնդելով, թե իրենք անկախ ԶԼՄ են։ Հայտնի մի գործիչ, որի գովքը Հարությունը ապահովում էր «Հ1»-ում աշխատելիս, երևի բացականչեր. «Իյա, իրո՞ք»…
Իսկ եթե լուրջ, ապա նախ շեշտեմ. հաղորդավարի մեջբերած իմ մեկնաբանությունում որևէ ԶԼՄ-ի անուն չի հիշատակվում։ Ինչու՞ Հարությունն իր ալիքի վրա վերցրեց։ Ինչպես նման դեպքերում ռուսներն են ասում, «на воре шапка горит»?
Իսկ ինչ է, նորությո՞ւն է, որ հանրային ընկալմամբ «5-րդ ալիք»-ը քոչարյանական է։ Ես էլ եմ այդպես կարծում, և հիմքեր ունեմ դրա համար։ Նախ՝ «Արարատը» գնելուց անմիջապես հետո մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան առ այն, որ ալիքի իրական (ոչ՝ ձևական) տերը Քոչարյանն է, և դա որևէ հերքում չունեցավ։ Բայց ամենակարևորը բովանդակությունն է, ինչը որևէ կասկած չի թողնում այդպիսի ընկալման համար։ Իսկ այդ ալիքի հեռարձակած «Քոչարյանական ժամանակներ» և «Գործ № Մարտի 1» խայտառակ ֆիլմերը եթեր չէր տա ոչ մի իրեն հարգող հեռուստաընկերություն։ Հիմա որքան էլ պնդեն, որ վարկեր են վերցնում և ֆինանսապես անկախ են, դրանք անպտուղ փորձեր են լինելու, և ոչ ոք չի հավատալու։ Չէ, վարկեր, հնարավոր է, որ վերցնում են, հարցն այն է՝ ով է այն փակելու։ Չէ՞ որ ես էլ, Հարությունն էլ գիտենք, որ «5-րդ ալիքը» եկամուտով չի աշխատում և չի էլ կարող աշխատել հայաստանյան մեդիա դաշտում։ Բոլոր ծախսերը կհոգա նա, ով քաղաքական նպատակներ է հետապնդում։
Հարությունն իր խոսքում մեկ ասում էր, որ իմ կարծիքը նրա համար ոչ մի նշանակություն չունի (թեպետ նրան կարող եմ հիշեցնել, թե երբ է իմ կարծիքը հարցրել), մեկ էլ առաջարկում էր գնալ իրենց մոտ և ծանոթանալ ֆինանսական փաստաթղթերին։ Դրանով ես չէ, որ պետք է զբաղվեմ։ Ես ընդամենը մասնակցելու եմ այն օրենսդրական առաջարկների մշակմանը, որով ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության պահանջ է դրվելու։ Ի վերջո, այս կամ այն անձի սեփականություն լինելը, նրա ֆինանսավորումից օգտվելը և նույնիսկ նրա քաղաքական շահերը սպասարկելն ու քարոզ անելն ինքնին դատապարտելի չեն։ Անընդունելի է լսարանին մոլորեցնելն ու խաբելը, թե իբր անկախ լրատվամիջոց ես», - ասված է Մելիքյան գրառման մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT