Ամեն ինչ կանենք Ֆինլանդիայի դեմ խաղում լավ արդյունք գրանցելու համար. Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ընդգծում է, որ իր թիմն ամեն ինչ անելու է առաջիկա խաղում լավ հանդես գալու համար: Այդ մասին նա նշեց այսօր՝ մարտի 25-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ 2-րդ տուրի տնային հանդիպման նախախաղյա ասուլիսի ժամանակ: Նա նաեւ անդրադարձավ մարտի 23-ին կայացած Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղին, որում Հայաստանը մրցակցի հարկի տակ պարտվեց 1:2

-Առաջիկա 5 խաղերից 4-ը տնային է լինելու: Քանի՞ միավոր է հարկավոր հավաքել այդ խաղերում, որպեսզի եզրափակիչ փուլ դուրս գալն իրատեսական լինի: Քանի՞ միավոր եք ակնկալում:

-Ամեն խաղում ակնկալում ենք լավ արդյունք: Մենք խաղից խաղ ենք գնալու: Մենք կետրոնացանք Բոսնիայի խաղի վրա: Ուզում էինք լավ արդյունք գրանցել, ցավոք չստացվեց: Հիմա կենտրոնացել ենք Ֆինլանդիայի խաղի վրա: Կփորձենք ամեն ինչ անել լավ արդյունք գրանցելու համար:

-Այս խաղերից առաջ շատ խոսվեց, որ հավաքական հրավիրված մի շարք ֆուտբոլիստներ խաղային քիչ պրակտիկա ունեն: Ի՞նչ կասեք այդ թեմայով:

-Քիչ պրակիկա ունեցողներից սկսեմ դարպասապահ Արամ Հայրապետյանից, որը կարողացավ իրեն լավագույն կողմերով դրսեւորել: Քիչ պրակտիկա ուներ նաեւ Կառլեն Մկրտչյանը, լավագույններից մեկն էր կատարած աշխատանքով: Գեւորգ Ղազարյանը ճիշտ է՝ շատ էի ուզում, որ ավելի սուր խաղար, բայց պաշտպանությունում շատ մեծ աշխատանք էր կատարել: Նվիրվածության, ցանկության հաշվին կարողացան բացթողումը լրացնել:

-Բոսնիացիներին պարտվելուց հետ հայ ֆուտբոլիստներից մի քանիսը հետխաղյա հարցազրույցներում հարցին, թե ինչն էր պակասում, պատասխանում էին հավատը: Ի՞նչն է պատճառը, որ չեն հավատում, որ կարող են հաղթել:

-Ես էլ եմ նույն կարծիքին: Հայկական ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի: Դա պետք է մանկապատանեկան ֆուտբոլից ներարկենք մեր ֆուտբոլիստների մեջ, որպեսզի մեծ ձգտումով, մեծ հավատով մարզվեն նույնիսկ պատանեկան հավաքականների խաղերի ժամանակ, որոնց համար ասում ենք, որ արդյունքն այդքան կարեւոր չէ: Ճիշտ է՝ կարեւորն այդ ժամանակ պատանի ֆուտբոլիստի զարգացումն է, բայց իմ կարծքով՝ պետք է այդտեղ մեծ հավատով խաղան, որպեսզի լավ արդյունքներ արձանագրեն, իսկ ազգային հավաքական գալիս այդ մեծ հավատով, հաղթողի հոգեբանությունով լինեն:

-Մարտավարության մեջ եւ ընդհանապես կազմում փոփոխություն լինելո՞ւ է:

-Մինչեւ հիմա մի քիչ հիվանդ ֆուտբոլիստ ունենք, վնասվածքով ֆուտբոլիստներ ունենք: Գիտեք՝ առջեւի գծում կարողանում ենք ռոտացիա շատ անել, բայց, օրինակ, հենակետային կիսապաշտպանության գոտում դժվար է: Դրա համար վաղը կորոշենք:

-Յուրա Մովսիսյանը կրկին չի՞ հայտավորվելու, թե՞ հնարավոր է՝ խաղա:

-Չի հայտավորվելու այս խաղին, չի խաղա:

-Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ ուժեղ ենք միայն Լիխտենշտեյնի հավաքականից: Ի՞նչ եք կարծում, այդպե՞ս է եւ ի՞նչ եք առաջարկելու նրանց վաղը խաղադաշտում, որպեսզի նրանց կարծիքը փոխվի:

-Կարծեմ ասել էր նաեւ, որ պետք է հաղթենք Հայաստանի հավաքականին, կարծեմ ասել էր նաեւ, որ այս շրջափուլում մենք պետք է գրավենք առաջին տեղը եւ մասնակցենք Եվրո 2020-ին:

-Ի՞նչ եք առաջադրելու նրանց:

-Վստահ եմ՝ ով գալիս է ազգային հավաքական՝ լինի մարզիչ, լինի ֆուտբոլիստ, դուրս է գալիս մեծ ձգտումով, ցանկությունով, որպեսզի կարողանա լավ արդյունք գրանցել ազգին ուրախացնել, դա առաջինն է՝ ազգին ուրախացնել իր արդյունքներով, լավ խաղով:

-Նախորդ խաղից առաջ Վարազդատ Հարոյանն առողջական խնդիրներ ուներ: Ինչպե՞ս է նրա վիճակը:

-Հարոյանին փոքր հասակից գիտեմ: Մարտիկի բնավորություն ունի: Ջերմություն ուներ, չնայած խաղի օրն արդեն լավ էր, ջերմություն չուներ, եւ տեսաք՝ ինչպես կռվեց մինչեւ վերջ: Կարծեմ, Էդին Ջեկոն միայն ստանդարտից 1 պահ ունեցավ, մեկն էլ խաղի ժամանակ, դա  էլ ինքը չէր: Կարողացավ ամբողջովին վնասազերծել Ջեկոյին:

-Կխնդրեմ մեկնաբանել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղը:

-Ասել եմ, որ Լատինական Ամերիկայից գալուց հետո շատ դժվար է նրանց համար ադապտացվել: Բայց նա էլ երեւում է՝ մարտիկի բնավորույուն ունի: Կարողացավ: Դուրս եկավ դաշտ, լավ տպավորություն թողեց: Կարողացավ պայքարել, գնդակ պահել, պահեր ստեղծել: Տեսաք՝ նրա՝ դաշտ մտնելուց հետո մեր թիմի խաղը, մի քիչ ավելի սուր պահեր ունեցանք:

-Սարգիս Ադամյանի փոխանցումների ճշգրտությունը Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում 50% էր, իսկ Արտակ Գրիգորյանինը՝ 67%: Եթե Ադամյանի պարագայում մի փոքր հասկանալի է, ապա ի՞նչ եք կարծում, հենակետային կիսապաշտպանի համար 67% ճշգրտությունը… ընդհանրապե նրա համագործակցությունը Կառլեն Մկրտչյանի հետ չստացվեց: Ի՞նչ կարծիքի եք:

-Ասեմ, որ Արտակը նույնպես պաշտպանության համար շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց, նույնը Մկրտչյանը: Շատ օգնեցին պաշտպաններին: Այո՛, պաշտպանությունից դուրս գալիս, առաջին փոխանցման հարցում խոտանը իրոք շատ էր: Կուզենայի, որ Արտակ Գրիգորյանի մոտ խոտանը մի փոքր քիչ լիներ:

-Ալիկ Առաքելյանը հայտացուցակից դուրս էր թողնվել: Այս խաղի համար ի՞նչ մտքեր ունեք երիտասարդ ֆուտբոլիստներին վերջապես խաղաժամանակ տալու վերաբերյալ:

-Անգլիայի հավաքականում 30 տարում առաջին անգամ եղավ, որ 18 տարեկան 2 ֆուտբոլիստ միասին խաղում էին դաշտում: Եթե ինձ ճանաչում եք, իմ անցած ճանապարհը գիտեք, կողմնակից եմ երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու, նրանց անպայման տեղ տալու: Շատ եմ ասում, որ ունենք, այո՛, Էրիկ Վարդայան, Հովհաննես Հարությունյան, տաղանդավոր տղաներից է, Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան, Արթուր Քարտաշյան, շատ եմ ուզում նրանց անպայման ներգրավել ազգային հավաքականում: Ավետիսյանի մասով ասում էին, որ ֆիզիկապես մի փոքր պատրաստ չէ, որովհետեւ նախապատրաստական հավաքը լավ չի անցել: Բայց աստճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում, առաջնությունում էլ լավ, արդյունավետ խաղ է ցույց տալիս: Որ մեկնել էի Կիպրոս, Առաքելյանի խաղը նայեցի: Գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց, շատ լավ է խաղում: Մեր ապագաներից մեկն է: Բայց Էդգար Բաբայանը նույնպես երիտասարդ է: Բալեկյանը նույնպես երիտասարդ է: Աստիճանաբար ներգրավելու ենք անպայման: Իմ նպտակներից է, որ կարողանանք երիտասարներին ներգրավել հիմնական կազմում, բայց շատ կուզեի, որ դա լիներ սահուն, ոչ թե արհեստական:

-Վաղվա խաղում կարող ենք ակնկալել, որ Արաս Օզբիլիսն ավելի շատ խաղաժամանակ կստանա:

-Կազմը վաղն ենք որոշելու, որպեսզի հասկանանք՝ ովքեր վնասվածքներ ունեն, ովքեր են վերականգնվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2115 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին