Արամ Հարությունյանի գործը վերաբացելու որոշման դեմ ներկայացված բողոքը քննվում է դռնփակ

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ գործը վերաբացելու որոշման դեմ մեղադրյալ Արաքս Դիլանյանի բողոքն այս պահին դռնփակ է քննվում: Նման որշում քիչ առաջ կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը՝ նշելով, որ դատարանում հետազոտվում են քննիչի կողմից ներկայացված նյութեր, որոնք ըստ նրա՝ նախաքննական գաղտնիք են պարունակում:

Բանն այն է, որ նախորդ նիստին ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանը միջնորդել էր գործը քննել դռնփակ՝ վերը նշված հիմքով: Դատական նիստը հետաձգվեց քննիչի կողմից ներկայացված նյութերը ուսումնասիրելու, կարծիք հայտնելու պատճառով:

Նշենք, որ դատարանում էր նաեւ գործով շահագրգիռ անձ Սիլվա Համբարձումյանը: Գործով մյուս նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 10-ին: Նշենք, որ Հարությունյանի վերաբերյալ գործը քննվել էր 2015 թվականից, սակայն որոշ ժամանակ անց այն կարճվել էր: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սույն քրեական գործը նոր երեւան եկած հանգամանքով վերաբացվել էր: Նոր երեւան եկած հանգամանք էլ ըստ էության Դուբայից եկած փաստաթղթերն են: Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձանպես խոշոր չափերով փողերի լվացում):

Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Տպել
847 դիտում

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին

Ֆրանսիացի ոստիկանները պարզել են՝ Աստվածամոր տաճարի որ հատվածից է սկսել տարածվել հրդեհը

Զատիկի լավաշն ենք թխում․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Աշտարակում Mercedes-ը մի քանի պտույտ անելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ զոհեր եւ վիրավորներ չկան

Քրիստոսի հրաշափառ հարության տոնը վերածնում եւ ամրապնդում է հավատը սեփական ուժերի հանդեպ․ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է հասարակական խորհրդի անդամներին

Երեւանում կտեղադրվեն Հ․ Սայադյանի, Պ․ Զեյթունցյանի, Կ․ Մելիք-Օհանջանյանի եւ Հր․ Թամրազյանի հուշատախտակները

Դ․ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է, նրա դեմ գործ են սարքել․ պաշտպան Ինեսսա Պետրոսյան

Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող 18-ամյա երիտասարդը կալանավորվել է

Քրեակատարողական ծառայությունում քննարկվել են ՔԿՀ–ներում տիրող ապօրինությունների վերաբերյալ ստացված հանձնարարականները

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ

Վալերի Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր

Մոնտեբելոյում վնասել ու կոտրել են Հայոց ցեղասպանության հուշարձանի մասին ազդարարող ցուցատախտակը

Առողջապահության փոխնախարարի հետ կապված կոռուպցիոն գործը շոկ էր նախարարության անձնակազմի եւ ողջ համակարգի համար․ Թորոսյան

Անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջեւանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր

Ձյուն է տեղացել նաեւ Հայաստանի ամենատաք վայրում՝ Մեղրիում․ Գագիկ Սուրենյան

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

ԵՄ-Հայաստան. եկան, քլնգեցին, գնացին