Երևան
12 °C
Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին նախագծի զեկուցող, սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին մի քանի հարցադրումներ արեց, մասնավորապես՝ քանի՞ ծայրահեղ աղքատ կա երկրում, եւ ո՞ր տոկոսի մասին է խոսքը, երբ ասում ենք՝ թոշակը իսկապես շատ քիչ է։
Հիշեցնենք, որ Սմբատ Սաիյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25500 դրամը։
Միքայել Մելքումյանն իր խոսքում հիշեցրեց, որ 2023 թվականին կառավարությունը ծրագրում է երկրում վերացնել ծայրահեղ աղքատությունը, եւ հարցրեց՝ նախագծով հարցի ո՞ր տոկոսն է լուծում․
«Հնարավոր չէ՞ր, եթե գնում ենք տնտեսական հեղափոխության ու սպասում ենք ՀՆԱ-ի աճի, ապա 0.1 տոկոսն ի՞նչ էր, որ չենք դնում ու կտրուկ բարձրացնում՝ 32 հազար դրամ, այսինքն՝ ավելի արագ առաջ գնանք»,- մասնավորապես հարցրեց պատգամավորը, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ սա քննարկման հարց է՝ բարձրացնել կենսաթոշակների չա՞փը, թե վերանորոգել միջհամայնքային որեւէ ճանապարհ․
«Թերեւս պետք է քննարկել ու հասկանալ՝ արդյոք նպատակահարմար է Իջեւանի շրջանի որեւէ ճանապարհահատված վերանորոգե՞լ, թե՞ կենսաթոշակառուների թոշակների չափերը բարձրացնել»։
Մելքումյանը փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել՝ ասելով, որ սոցիալական հարցերը երբեք չպետք է հակադրել արտադրական բնույթի հարցերին․
«Իսկ ո՞վ է ասել, որ ՀՆԱ-ի 0.1 տոկոս աճը ուղղել կենսաթոշակներին, նշանակում է Իջեւանում կամ ինչ-որ այլ տեղ ինչ-որ բան չանել։ Քաղաքական հասունություն պետք է ունենալ, որ մեկը մյուսին չհակադրել, այսինքն, եթե մենք մի սոցիալական ծախս ենք անում, դա պետք է գնա հակադրվի էն մյուս ծախսի՞ն, համադրել է պետք, թե չէ ինչի համար ենք մենք ուզում զարգացնել արտադրությունը, երբեք չհակադրեք իրար»,-մասնավորապես ասաց Մելքումյանը։
Փոխնախարարը պատասխանեց, որ իր նպատակը հակադրելը չէր, այլ ներկայացնելը, որ տնտեսական աճի շրջանակներում գեներացված եկամուտների ծախսման ուղղությունները որոշվում են՝ հաշվի առնելով պետության առաջնահերությունները.
«Վստահեցնում եմ, որ եւս 12 մլն դրամ կենսաթոշակային համակարգի վրա դնելը լուրջ առաջընթաց չի արձանագրելու գլոբալ խնդիրների իմաստով։ Հազար դրամով ավելացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամ լրացուցիչ հարց, չենք կարող սրա հետ հաշվի չնշել։ Իսկ երկում ծայրահեղ աղքատությունը մոտ 2,3 տոկոս է կազմում, բայց դա չի նշանակում, որ բոլոր ծայրահեղ աղքատների տեղը պետությունը գիտի, մոտ 60-70 հազար անձ, բայց դրանք բոլորը չեն, որ կենսաթոշակառուներ են, դրանց մեջ ընդամենը մի չնչին մասն է, որ կենսաթոշակառուներն են»,-եզրափակեց փոխնախարարը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT