Եթե արդյունքը լավը չէ, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք. Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ հավաքականը պետք է առավելագույննանի խաղերի ժամանակ: Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո 2020-ի ընտրական փուլի 2-րդ տուրի Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (0:2) մասնագետն ընդգծեց, ամեն դեպքում դա իրենց առաջնային նպպատակն է: Հետխաղյա ասուլիսում նա կիսվեց տպավորություններով:

-2 բավական պարզ գոլ բաց թողեցինք։ Ի՞նչն էր պատճառը։

-Սխալվեցինք, այդ պատճառով էլ բաց թողեցինք գոլերը։ Առանց սխալի գոլ չի լինում։ Իրոք, շատ պարզ գոլեր էին։ Մենք էլ ունեցանք գոլային պահեր, չկարողացանք օգտագործել: Պետք է գոլ խփեինք, չկարողացանք, հակագրոհի ժամանակ մեզ գոլ խփեցին։

-Թիմային խաղը, կարծեք թե, լավ էր ստացվում, բայց երբ գնդակ էր ստանում Արտակ Գրիգորյանը՝ փոխանցումների ընթացքը մի ակնթարթ կտրվում էր։ Նախորդ խաղում իր ելույթով չէր հուծել, որ այդ դիրքում կարող են խնդիրներ լինել:

-Անցյալ անգամ էլ ասացի, կուզեի, որ Գրիգորյանի փոխանցումների խոտանը քիչ լինի։ Դրա համար պաշտպանությունից դուրս գալիս աշխատում էինք քիչ փոխանցումներով դուրս գալ։ Այո՛, եթե մեր հենակետայինների փոպանցումները, եթե ավելի լավ լինեի, խաղի որակը ավելի կբարձրանար: Բայց Արտակ Գրիգորյանն ունի մի շարք դրական կողմեր օգնում է գնդակներ խլելիս։

-Ինչու՞ հավաքական չհրավիրվեց Արթուր Սարկիսովը, եւ ինչպե՞ս եք գնահատում մեր հարձակվողների խաղը։

-Եթե նկատել եք, Սարկիսովը իր թիմում ավելի շատ խաղում է եզրից, ոչ թե կենտրոնական հարձակվող։ Իրոք նալավ ֆուտբոլիստ է, բայց որպես եզրային բերեցինք Էդգար Բաբայանին, որն իրեն բավական լավ դրսեւորեց։ Կա եզրային Ալիկ Առաքելյանը, որը, կուզեի արդեն կազմում ներգրավվեր։ Կենտրոնական հարձակվողի դիրքում խաղացին Կարապետյանը եւ Բալեկյանը, ովքեր առաջին խաղում իրենց լավ դրսեւորեցին, բայց այսօր նրանց խաղը այդքան էլ լավ չստացվեց։ Սարգիս Ադամյանն էլ հիվանդության պատճառով այսօր չմասնակցեց հանդիպմանը։

-Վերջապես հավաքականում խաղային ժամանակ ստացավ Պետրոս Ավետիսյանը։ Ի՞նչ կասեք նրա խաղի մասին։

-Պետրոսը մեծ պոտենցիալ ունի։ Նա դեռ պետք է բարելավի իր խաղը։ Այսօր մտավ դաշտ եւ ակտիվություն մտցրեց առջեւի գծում։ Եթե նա լրջորեն վերաբերվի մարզումներին, իր խոսքը դեռ կասի։ Հավատում եմ Պետրոսի ուժերին։

-Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականի հետ խաղից հետո նշել էիք, որ խաղից գոհ էիք, արդյունքից՝ ոչ։ Արդյոք այս խաղի մասին է՞լ եք նույնը կարծում։

-Ընդհանուր առմամբ, խաղի որոշ հատվածներից գոհ էի, բայց ամբողջ խաղից՝ ոչ։ Դեռ շատ աշխատանք ունենք կատարելու, բարելավելու շատ կողմեր կան։

-Խաղի սկզբում մենք շատ էինք նահանջում մրցակցին դիմավորելու համար։ Դա Ձե՞ր հանձնարարականն էր։

-Հակառակը, խաղի սկզբում, երբ մրցակիցը ուզում էր խաղարկել գնդակը, մենք բարձր էինք դասավորվում դաշտում, եւ խոչընդոտում էինք մրցակցի խաղին։ Երկրորդ խաղակեսի սկզբում բավական բարձր պրեսսինգ սկսեցինք, որը որոշ առումով ստացվեց։ Բայց մանավանդ նախորդ խաղից հետո ֆուտբոլիստները թարմ չէին, եւ ամբողջ խաղը նման ձեւով խաղալ չստացվեց։

-Վերջին տարիներին հավաքականի կենտրոնական պաշտպանների դիրքը անընդհատ փոփոխությունների էր ենթարկվում։ Վերջերս արդեն Հարոյան-Չալըշըր զույգը բավական հաճախ է հայտնվում մեկնարկային կազմում։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ զույգը վերջնականորեն դարձավ հիմնական կազմի մաս։

-Ֆուտբոլում ոչինչ վերջնական չէ։ Եթե ֆուտբոլիստը այսօր վատ խաղա, ապա հաջորդ հանդիպմանը հաստատ չի խաղա։ Ինչ վերաբերում է Հարոյան-Չալըշըր զույգին, ապա պետք է նշեմ, որ այդ դիրքում ունենք նաեւ Խաչատուրով, Իշխանյան։ Այսօր ճիշտ գտանք խաղը սկսել Հարոյան-Չալըշըր զույգով։

-Հենրիխ Մխիթարյանի՝ հենակետայինի դիրքում խաղալը բավական նվազեցնում է մեր թիմի հարձակողական ներուժը։ Տնային խաղում դա արդարացվա՞ծ քայլ էր։

-Կառլեն Մկրտչյանը խաղից առաջ հիվանդացավ, մենք ստիպված երեկոյան ժամը 17։00-ից հետո սկսեցինք մեկնարկային կազմում փոփոխություններ մտցնել։ 

-Խաղի ընթացքում եզրերում խաղացող Բաբայանը եւ Օզբիլիսը բավական լավ էին խաղում։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ եզրայինները փոխարինվեցին։

-Եզրերում մենք բավական ֆուտբոլիստներ ունեինք, որ կարողանայինք ակտիվացնել խաղը։ Հենց նրանց էլ դուրս բերեցինք խաղադաշտ։

-Նախախաղային ասուլիսում նշել էիք, որ հավաքականի առաջնային նպատակը երկրպագուներին ուրախացնելն է։ Սակայն արդեն երկու խաղ է, նրանց հիասթափությունը գնալով խորանում է։ Ի՞նչ ունեք իրենց ասելու։

-Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ մեր խաղի առաջնային նպատակը մեր ազգին ուրախացնելն է։ Եթե արդյունքը լավը չէ, գոնե պետք է լավ խաղով ուրախացնենք մեր երկրպագուներին։ Լավ խաղալ ասելով` նկատի ունեմ ոչ թե փոխանցումների որակը, այլ անմնացորդ նվիրումը։ Մենք դեռ անցած տարի նշել էինք, որ մեր հավաքականը երիտասարդացման կարիք ունի։ Արդեն հինգ ֆուտբոլիստ նորամուտն է նշել հավաքականում։ Կփորձենք մեր ունեցած լավագույն երիտասարդներին ընդգրկել կազմ, որ լավ արդյունք ստանանք։

-Մեր հակագրոհները, կարծես, շատ դանդաղ էին։ Ոչ սրություն կար, ոչ արագություն։ Ի՞նչն էր պատճառը։

-Եղավ մի քանի լավ, արագ հակագրոհ։ Ցավոք, այդ հակագրոհների վերջում չկարողացանք ճիշտ փոխանցումներ կատարել։ Տուգանայինի մոտ մրցակցի հետ պետք է ոչ միայն պայքարել, այլ նաեւ նրանց անկարծակիի բերել։ Եվ առաջին հերթին դա պետք է անենք համագործակցության շնորհիվ, որն այսօր այդքան էլ լավ չստացվեց։

-Ֆինլանդիայի նման հավաքականի դեմ խաղում, երբ մրցակիցը շատ բարձրահասակ ֆուտբոլիստներ ունի, գրեթե բոլոր անկյունայինների ժամանակ բարձր փոխանցում էինք կատարում տուգանային հրապարակ, որտեղ դարպասապահը շատ վստահ էր խաղում։ Ի՞նչն էր պատճառը, որ չէինք խաղարկում անկյունայինները։

-Անկյունայիններից մեկը խաղարկեցինք, իսկ մյուս երկու դեպքում փոխանցումները չստացվեցին։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2467 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին