Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեին: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։
Նախագահների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԵԽԽՎ պատվիրակության եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Եվրոպայի Խորհրդի ու նրա ինստիտուտների հետ համագործակցությունը եւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացների ու ձեռքբերումների հարցում նրանց աջակցությունը:
Արարատ Միրզոյանը, խոսելով անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին, փաստել է. «Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սոսկ խոսքեր չեն, այլ հիմնարար արժեքներ»: Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ նշվածն ամբողջացավ անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ին ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար՝ կարեւորելով ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողների հնչեցրած անաչառ գնահատականները:
Անդրադառնալով բռնությունների դեմ պայքարին ու իրավահավասարության խնդիրներին՝ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, նշելով, որ մեր երկիրը հետեւողականորեն պայքարելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման ու պաշտպանության համար:
ԵԽԽՎ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԵԽԽՎ աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ժողովրդավարության ամրապնդման հարցում: Լիլիան Մորի Պասքիեն արժեւորելով Հայաստանում իրականացված ոչ բռնի հեղափոխությունը՝ նշել է. «Մենք կարծում ենք, որ վերջին ընտրություններից հետո դուք ունեք ժողովրդի աջակցությունը եւ ձեզ հնարավորություն է ընձեռվել իրագործելու բոլոր ծրագրերը»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության ծրագրերին, Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս ողբերգությանը: Նրա խոսքով՝ տարակուսանք չկա, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմամբ եւ ճանաչմամբ է միայն հնարավոր կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը:
Հանդիպման ավարտին Լիլիան Մորի Պասքիեն գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
Այնուհետեւ բարձրաստիճան հյուրը խորհրդարանի այգում տնկել է մշտադալար եղեւնի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT