Երևան
12 °C
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչների առաջ Տոկիո 2020-ին ընդառաջ թիմում սերնդափոխությունն ավարտին հասցնելու առաջադրանք կա: Այս հարցի վերաբերյալ այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Մասնագետն այս հարցում լավատես է: Սերնդափոխության գործընթացն արդեն սկսվել է, ու կարծում է, որ մինչեւ 2020-ի ամառ կհասցնեն:
«Կփորձենք, կաշխատենք: Պետք է թողնես, որ այդ զարգացումը բնականորեն տեղի ունենա: Մտահոգությունը կա, ժամանակը կարճ է: Ինձ թվում է՝ պետք է հասցնենք, տաղադավոր տղաներ ունենք»,- ասաց նա:
Հավաքականն այս օրերին Երեւանում՝ «Օլիմպավանում», վերջին հավաքն է անցկացնում Եվրոպայի 2019 թ. առաջնությունից առաջ: Արդեն հայտնի է կազմը, որում տարբեր քաշային կարգերում կան երիտասարդներ: Նրանք հաղթել են անցած տարեվերջին կայացած ՀՀ առաջնությունում ու հիմա առաջին համարներն են: Այս տարի նրանք են ներկայացնելու երկիրը միջազգային մրցումներում:
«2018 թ. անհաջող է եղել ազատոճայինների մեծահասակների հավաքականի համար, իսկ պատանիներն ու երիտասարդները բավականին հաջող հանդես եկան: Մի քանի անգամ ասել եմ՝ մեր թիմում սերնդափոխություն պետք է տեղի ունենա: ՀՀ առաջնությունը, 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը ցույց տվեցին, որ երիտասարդներն արդեն պատրաստ են փոխարինել մեծահասակներին: Մեծահասակների հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում: Հուսադրող, ուրախացնող է, որ երիտասարդներ կան»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնությունում ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա 9 քաշային կարգում: Նրանք են Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Կուրղինյանն ընդգծում է, որ մարզիկները պայքարելու են ոչ միայն փորձ կուտակելու, այլեւ մեդալների համար:
«Իհարկե, սա մրցաշար է, որը փորձ է, որ պատրաստվենք աշխարհի առաջնությանը: Մեդալներն արդեն հետեւանքն է: Պետք է գորգում լավ հանդես գան: Ինչպես կստացվի՝ չգիտեմ: Ցանկացած մարզիկ գորգ է դուրս հաղթելու»,- ասաց նա:
Մրցաշարը բաց են թողնելու Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բրիենաիձեն (125 կգ), որքոնք տեւական ժամանակ է՝ մրցումների չեն մասնակցում: Կուրղինյանը նշեց, որ երկուսն էլ մարզվում են, ու գուցե հավաքականին միանան աշխարհի առաջնությունում: Բացի այդ՝ Եվրոպայի առաջնությունում ՀՀ ընտրանու համար լուրջ կորուստ կլինի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանի բացակայությունը: Նա ուսի վիրահատությունից հետո դեռ լիովին չի ապաքինվել ու մարզավիճակ ձեռք չի բերել:
«Մարզվում է, կամաց-կամաց մարզավիճակ է ձեռք բերում, վնասվածքն անցնում է: Եվրոպայից հետո միջազգային մրցաշարերին կամասնակցի»,- ասաց Կուրղինյանը:
Ոչ իր հիմնական քաշային կարգում է հանդես գալու աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սաֆարյանը: 70 կգ-ն օլիմպիական քաշային կարգ չէ: Կուրղինյանը չի բացառում, որ առաջիկայում մարզիկը վերադառնա 65 կգ քաշային կարգ, որպեսզի կարողանա պայքարել Տոկիոյի ուղեգրի համար: Ամեն դեպքում ինքը՝ մարզիչը, բարդ ընտրության առաջ է կանգնելու՝ Ֆրանգուլյան, Թեւանյան, Սաֆարյան:
«Հետագան ցույց կտա: Երեւի նպատակ կունենա: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 70 կգ-ում, աշխարհի առաջնությունում կորոշի: Եթե կորոշի 65-ում հանդես գալ, մրցաշարեր կան, հանդես կգա, կտեսնենք, եթե պատրաստ է, կհաղթի, մրցակությունը շատ լավ է, ինձ համար ողջունելի է, որ քաշային կարգերում կա նման մրցակցություն»,- ասաց նա:
Եվրոպայի 2019 թ. առաջնությունը տեղի է ունենալու Բուխարեստում ապրիլի 8-14-ը։ Ազատոճայինների մի մասը մրցավայր կմեկնի ապրիլի 6-ին, մյուս մասը՝ 7-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT