Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մասնակցել է «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառմանը, հանդես եկել ելույթով։
Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շփվել է գործարարների, ֆերմերների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, նաև լսել նրանց տեսլականը Հայաստանի գյուղատնտեսական ապագայի վերաբերյալ։
«Բարեփոխումներ իրականացնելուց առաջ մենք մեզ մի կարևոր հարց տվեցինք՝ ի՞նչ ենք ուզում տեսնել 10 տարի հետո, ինչպիսի՞ գյուղացիական տնտեսություններ ենք ցանկանում ունենալ, ո՞րն է մեր ուղենիշը, ո՞րն է մեր երազանքը։ Շատերը հակադարձում են՝ արդյոք միայն երազանքը բավարար է։ Իհարկե երազանքը բավարար չէ, սակայն առանց երազանքի մենք հաստատ չենք հասնի մեր նպատակին, որն է՝ ունենալ երջանիկ ֆերմեր։
Հաջորդ հարցը՝ ո՞վ է այսօրվա ֆերմերը, ինչպիսի՞ն ենք նրան ցանկանում տեսնել։ Ցավոք, երբ ասում ենք հայ ֆերմեր, պատկերացնում ենք հոգսաշատ գյուղացի և հնամաշ տեխնիկա, սակայն իրականության մեջ այսօր արդեն ունենք երիտասարդ, ուժեղ, մասնագիտացված ֆերմերներ և հենց այսպիսի ֆերմերներն են եղել մեր տեսլականում, երբ ուրվագծում էինք գյուղատնտեսության 10-ամյա բարեփոխումները»,- իր ելույթում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։
Նա առանձնացրել է քննարկման երեք թեմա՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, պետական օժանդակության ծրագրեր, ռազմավարական փոփոխություններ՝ ներկայացնելով դրանց շուրջ նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքները։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ նախարարության կառուցվածքում այսօր ամենամեծ բացթողումներից է ինֆորմացիոն վերլուծական բլոկը։ Սրա նպատակն է հավաքագրել գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ տեղեկատվությունը, այդ թվում` շուկաների վերաբերյալ վերլուծությունը և նրանց հանրամատչելի կերպով ներկայացնել այդ ամենը։ Հաջորդը ռեգիստրացիոն համակարգի ներդրումն է, քանի որ առանց հավաստի, անվիճարկելի վիճակագրության հնարավոր չէ ճիշտ քաղաքականություն մշակել։ Նա մասնավորապես մատնանշել է ֆերմերների ռեգիստրը, սուբսիդիաների ռեեստրը, և այլն:
Այնուհետև Գեղամ Գևորգյանը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, որոնք նպատակաուղղված են մասնավորապես ինտենսիվ այգեգործության, ոռոգման արդիական համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղտեխնիկայի և ագրոպարենային սարքավորումների ձեռքբերմանը, տավարաբուծության զարգացմանը, այդ թվում՝ «խելացի» անասնաշենքերի կառուցմանն օժանդակությանը, սերմնաբուծության զարգացմանը, մատչելի գյուղվարկերի տրամադրմանը։
Ռազմավարական փոփոխություններ բաժնում Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը շեշտել է ագրարային կրթության հզորացումը, հողային ռեֆորմների իրականացումը, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացումը՝ չմշակվող հողատարածքները վարձակալությամբ հանձնելու պահանջի սահմանման միջոցով։ Առանձնահատուկ կարևորվել է նաև գյուղատնտեսությունում ռիսկերի մեղմումը՝ ապահովագրական համակարգի ներդրման, հիվանդությունների դեմ պայքարի, բնական աղետների վնասների կանխարգելման միջոցով։ Անդրադարձ է կատարվել նաև մեծածախ, մանրածախ շուկաների և բորսաների ձևավորման և զարգացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման հարցերին։
Կոնֆերանսի ընթացքում Հայաստանում պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարներն ու մասնագետները կիսվեցին գյուղատնտեսական բիզնես կառուցելու իրենց փորձով: Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև աշխատանքի տոնավաճառ և ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Հայաստանում հաջողության հասած մի շարք ընկերություններ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT