Քննարկվել են հայկական և ճապոնական տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 2-ին  ընդունել է «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանը զարգացնելու և առաջընթացի ճանապարհով տանելու այն հեռանկարներին, որոնք հնարավոր են դարձել մեր երկրում իրականացված խաղաղ, թավշյա հեղափոխության հաղթանակով։ Հակոբ Արշակյանն այդ ճանապարհին առանձնակի կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը։ 
Ներկայացնելով այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի թվային օրակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքներին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը միտված քայլերին։
Նախարարն ընդգծել է ոլորտի հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, Հայաստանի տեխնիկական բուհերի բարձր որակի կրթությունը, միևնույն ժամանակ այն նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կա հիմք, պատմություն, և անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել կրթությունը և գիտությունը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում առկա են համագործակցելու մեծ ներուժ և հնարավորություններ։  
Քրիստինա Ահմաջյանը նախարարին է ներկայացրել «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» և մի շարք այլ ընկերությունների գործունեությունը, որոնց խորհրդի անդամ է հանդիսանում, և պատրաստակամություն հայտնել ջանքեր ներդնելու տեխնոլոգիական ոլորտում համագործակցության շրջանակներ ստեղծելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև հոկտեմբերին Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, կարևորել ճապոնական ընկերությունների մասնակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի կարևորագույն այդ միջոցառմանը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ բանակցել ճապոնական ընկերությունների ղեկավարների հետ՝ ապահովելու նրանց մասնակցությունը համաշխարհային կոնգրեսին: 
Հանդիպմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ Mitsubishi heavy industries ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանը Հայաստանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Նա իր պատրաստակամությունն է հայտնել ճապոնական ընկերություններին Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր ներկայացնելու մասով։
Վարչապետի և տիկին Ահմաջյանի հանդիպումը տեղի է ունեցել Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4516 դիտում

Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան

Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի

Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ

Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր

Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ

Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը

Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյան

Չպետք է սահմանափակվենք 29 հազար կմ-ով... 800 քանի կամ 700 քանի. Քոչարյանը հստակ չգիտի ՀՀ սուվերեն տարածքի չափը

Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին

Քոչարյանը հայտարարել է, թե ինչի է սպասում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ

Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան

Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ

Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու

Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն

Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զանգահարել է Հեյդար Ալիևին. նա դեմ չէ Ադրբեջանի հետ առևտուր անելուն

Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային

Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը

Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը

ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ նամականիշի մարում

Ձմեռային զորակոչը երկարաձգվել է

Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են ներսում եղած բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ

UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով

Մեծ պատիվ է ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության վերարտադրության օրինակը. Միրզոյան

Քննարկվել են ՀՀ-ի և Քուվեյթի միջև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման վերաբերյալ հարցեր

Աղավնատուն գյուղում մեքենա է հրդեհվել

Մանսուրյանի 87-ամյակի առիթով Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկի կատարմամբ նրա կինոերաժշտությունն է հնչել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

3 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն

Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ

Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ վարչապետը թվային տվյալներ է հրապարակել