Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը

29/01/2026 schedule11:59

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողի՝ դեռ դատական կարգով անհայտ բացակայող չճանաչվածների ընտանիքներին ևս 3 ամսով 300 հազար դրամի աջակցություն տրամադրել։ 

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ (այսուհետև՝ որոշում) նախատեսված է մինչև 2025թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 հազար դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա­կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվելու է մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 15.01.2026թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026թ. հունվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ:

Հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար կազմում է 18 մլն 900 հազար ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
270 դիտում

«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը

Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյան

Չպետք է սահմանափակվենք 29 հազար կմ-ով... 800 քանի կամ 700 քանի. Քոչարյանը հստակ չգիտի ՀՀ սուվերեն տարածքի չափը

Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին

Քոչարյանը հայտարարել է, թե ինչի է սպասում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ

Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան

Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան

Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ

Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու

Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն

Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զանգահարել է Հեյդար Ալիևին. նա դեմ չէ Ադրբեջանի հետ առևտուր անելուն

Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային

Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը

Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը

ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ նամականիշի մարում

Ձմեռային զորակոչը երկարաձգվել է

Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են ներսում եղած բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ

UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով

Մեծ պատիվ է ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության վերարտադրության օրինակը. Միրզոյան

Քննարկվել են ՀՀ-ի և Քուվեյթի միջև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման վերաբերյալ հարցեր

Աղավնատուն գյուղում մեքենա է հրդեհվել

Մանսուրյանի 87-ամյակի առիթով Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկի կատարմամբ նրա կինոերաժշտությունն է հնչել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

3 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն

Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ

Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ վարչապետը թվային տվյալներ է հրապարակել

Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ժողովուրդը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը․ ԱԳ նախարարի ելույթը ԵԽԽՎ-ում

Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճնշում գործադրվի, կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով

Կտրիճը գործակալ եղբոր միջոցով օտար եկեղեցիներին հրավիրում է միջամտելու մեր դարերով անկախ եկեղեցու գործերին

Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով

Վարչապետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ լուսանկարներ, տեսանյութ

Տեր Պետրոսն ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից

Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, բամբասանքներ են․ ձեր տեղեկատվությունը ճշմարիտ չէ․ Միրզոյան

Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան

Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել

Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին