Երևան
12 °C
Ապրիլի 2-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հանդիպումը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ բարիգալստյան և ողջույնի պաշտոնական խոսքերի փոխանակում:
Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասաց.
«Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Եղբայրական ջերմ սիրով և առ Աստված աղոթքով ողջունում և կրկին շնորհավորում ենք Ձեզ` Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքական գահին Ձեր ընտրության 10-ամյակի առիթով: Ուրախ ենք վերստին գտնվելու Մոսկվայում և հանդիպելու Ձեզ` փոխանցելու քաջառողջ արևշատության և երկար ու արդյունաշատ գահակալության մեր եղբայրական բարեմաղթանքները: Մեր սրտագին աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր օրհնության ու խնամքի ներքո պահի Ձեզ, Ռուս Եկեղեցու հոգևորականաց ողջ դասին ու ռուս հավատավոր եղբայր ժողովրդին: Ուրախալի է տեսնել նաև, որ ՌԴ իշխանությանց և Ռուս Ուղղափառ եկեղեցու միջև հաստատված հարաբերությունները արգասավորվում են բարի արդյունքներով՝ ի նպաստ Ռուսիո հավատավոր ժողովրդի հոգևոր-եկեղեցական, հասարակական կյանքի առաջընթացի և պայծառության: Ձեր հովվապետության տարիներին Աստծո ողորմությամբ նշանակալի ձեռքբերումներ ու իրագործումներ են արձանագրվել քարոզչական առաքելության, կրթական, սոցիալական, եկեղեցաշինության և այլ բազում ոլորտներում: Ձերդ Սրբության առաքելության մեջ առաջնային տեղ են գրավում նաև Ձեր ջանքերը՝ հանուն ազգերի, Եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների ու գործակցության զորացման:
Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ մեր հավատակից ժողովուրդների դարավոր եղբայրական կապերին, որ զորանում են մեր պետությունների միջև համագործակցությամբ և մեր քույր Եկեղեցիների զորացող փոխհարաբերություններով և աղոթական ջանքերի մեկտեղումով: Մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար կարևոր կամուրջ է հանդիսանում Ռուսաստանի հայ համայնքը, որ վայելելով երկրի իշխանությանց բայրացակամությունը և Ձերդ Սրբության հայրական վերաբերմունքը՝ իր բարի նպաստն է բերում Ռուսիո պետության զարգացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, մեր տարբեր հանդիպումների ընթացքում հաճախ ենք անդրադարձել ներկա ժամանակի մարտահրավերներին, երբ կյանքի ընթացող ճանապարհները հաճախ մարդկանց հեռացնում են Աստծուց, երբ անսքող են հոգևոր և բարոյական արժեքների ոտնահարումը, ազգամիջյան անհանդուրժողականությունը, ահաբեկչությունն ու պատերազմը, կարիքն ու աղքատությունը, գլոբալիզացիայի համահարթեցնող ու բացասական արտահայտությունները, որոնք հրամայական են դարձնում քրիստոնեական Եկեղեցիներիս ավելի սերտ գործակցությունը մեր առաքելության արդյունավորման ուղղությամբ: Ձեր միջեկեղեցական և հովվապետական առաքելության մեջ Դուք մշտապես հանդես եք եկել հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման տեսլականով, պետական, հասարակական կյանքում այդ արժեքների տարածման և վերարժևորման գաղափարով ու մոտեցմամբ։ Այս իմաստով հատկապես ուրախ ենք արձանագրելու Արևելյան Ուղղափառ և Օրթոդոքս Եկեղեցիների միջև համագործակցության առավել ամրապնդումը և ուժերի մեկտեղումը ամենատարբեր սոցիալական, հումանիտար ու հասարակական հարցերում` հատկապես հաշվի առնելով մեր Եկեղեցիների միջև փոխգործակցության գեղեցիկ ու մխիթարիչ օրինակները Մերձավոր Արևելքի բարդ համատեքստում:
Սիրեցյալ եղբայր, հոգևոր գոհունակությամբ և գնահատանքով ենք կամենում անդրադառնալ նաև Ձեր՝ որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ, ունեցած կարևոր դերակատարությանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ի խնդիր հոգևոր պետերիս եռակողմ հանդիպումների կազմակերպման գործում: Այսօր մեր ժողովուրդը, կորստի ցավն իր սրտում, հարգում և ոգեկոչում է պանծալի հիշատակը իր հերոս զավակների, ովքեր զոհվեցին 2016 թ․ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմում։ Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը էական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: Հիմնախնդրի հանգուցալուծման համար առաջնային կարևորություն ունի խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը, այդ թվում՝ փոխվստահության միջոցառումների իրականացման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման միջոցով: Հայաստանի և Արցախի իշխանությունները և ժողովուրդը հաստատակամ են խաղաղության և համերաշխության իրենց ձգտման մեջ: Այդ ճանապարհը, սակայն, միակողմանի չի կարող լինել:
Այս առումով ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք:
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Վերստին, սիրո և եղբայրության ողջույնով, մաղթում ենք Ձերդ Սրբությանը մեր Տիրոջ զորակցությունն ու առատ շնորհները, որպեսզի շարունակեք իմաստնաբար առաջնորդել Ձեր հավատացյալ հոտը` ի պայծառություն Ռուս Ուղղափառ Եկեղեցու և ի հոգևոր մխիթարություն համայն հավատացյալ Ձեր ժողովրդի»:
Իր հերթին Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը, շնորհակալություն հայտնելով իր գահակալության 10-ամյակի կապակցությամբ Վեհափառ Հայրապետի կողմից հղված շնորհավորական ուղերձի և բարեմաղթանքների համար, գոհունակություն հայտնեց, որ անցնող տասը տարիների ընթացքում Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունները հատկանշվել են եղբայրական սիրով և ջերմությամբ: Իր խոսքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը անդրադարձ կատարեց Ռուսաստանում Հայոց թեմի աշխույժ գործունեությանը և ակտիվ ներգրավվածությանը երկու Եկեղեցիների կապերի զորացման գործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվության ներքո գտնվող համայնքի հոգևոր կյանքին:
Հավարտ հանդիպման երկու հովվապետերը գոհունակությամբ հաստատեցին երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև զարգացող փոխգործակցությունը և համագործակցությունը` միջեկեղեցական և միջազգային ամենատարբեր հարթակներում կրոնական-հասարակական հիմնախնդիրներին ընդառաջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան
Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան
Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին
Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան
Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է
Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»
Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո
Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը
Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ
Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ
Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան
Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը
Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան
Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար
Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ
Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե
Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար
Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան
Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT