Երևան
12 °C
«Առանց գեթ մեկ փամփուշտի, թավշյա, ամենախաղաղ հեղափոխության հերոսները»՝ հենց այսպես էին ներկայացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, թերթի գլխավոր խմբագիր եւ երկու հիմնադրամի հիմնադիր Աննա Հակոբյանին ամերիկյան կոնգրեսականները՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հակոբյանին նվիրված հատուկ երեկոյի ընթացքում:
Ինքը Աննա Հակոբյանն իր ելույթում ներկայացնելով Հայաստանի ձեռքբերումներն ընդգծեց, որ երկիրը լիարժեք ժողովրդավարության եւ իրական տնտեսական աճի ապահովման ճանապարհին է եւ այդ ճանապարհին ողջունելի է յուրաքանչյուր աջակցություն Հայաստանի բարեկամների կողմից:
Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ընդգծեց, որ Կոնգրեսն իր կողմից ամեն ջանք կգործադրի, որպեսզի Միացյալ Նահանգները Հայաստանին արժանի աջակցություն ցուցաբերի թե տնտեսական եւ թե քաղաքական առումով: «Մենք ուզում ենք համոզված լինել, որ Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե կպահպանվի, այլ որ այն կբարգավաճի եւ երկիրը լիարժեք զարգանա», - նշում է Սփիրը: Հայաստանի հեղափոխությունը տպավորել էր նաեւ Դեմոկրատական կուսակցության առավել ազդեցիկ կոնգրեսականներից մեկին՝ Ադամ Շիֆին, ով բազմաթիվ այլ կոնգրեսականների օրինակով, եկել էր անձամբ ծանոթանալու Աննա Հակոբյանի հետ:
«Մեզ անհրաժեշտ է մեր երկրների գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի օգնենք ձեր հրաշալի կառավարությանը հաջողության հասնել», - նշում է Շիֆը, գրում է Ամերիկայի ձայնը:
Եւս մեկ կարեւոր հարց, որի մասին խոսում է Հայաստանի վարչապետի տիկինը կոնգրեսականների առջեւ, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն է, որի շրջանակներում հայ կանայք կոչ են անում աշխարհի բոլոր, այդ թվում եւ Ադրբեջանի կանանց իրենց ձայնը բարձրացնել հանուն խաղաղության, որպեսզի սահմանում չզոհվեն երիտասարդներ եւ ոչ մի կողմից:
«Ով, եթե ոչ կանայք, մայրերը առավել սուր են ապրում երեխա կորցնելու վիշտը եւ ով, եթե ոչ կանայք, մայրերը, պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն խաղաղության», - նշում է Հակոբյանը: Երեքշաբթի պաշտոնապես մեկնարկած այցը սկսվեց Կոնգրեսի եւ Կոնգրեսի գրադարանի այցելությամբ, որտեղ ներկայացրեցին այստեղ գտնվող հայկական գրականության նմուշները:
«Ես բոլորիդ միասին մեկ բան ունեմ ասելու, մեկ լուր ունեմ Հայաստանից, որ բերել եմ», - ավելի ուշ Հայաստանի դեսպանատանը Աննա Հակոբյանն ուղիղ դիմում է հայ համայնքին, - «Հեղափոխությունից հետո Հայաստանում ամեն ինչ սպասվածից նույնիսկ ավելի լավ է ընթանում»:
Հայաստանը Սփյուռքի կարիքն ունի, սակայն, նոր իրավիճակում Սփյուռքից այլ օգնություն է ակնկալվում, նշում է Հակոբյանը:
Երկու շաբաթից ավելի տեւողությամբ Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում Հայաստանի վարչապետի տիկինը փորձելու է գումարներ հանգանակել «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար, որոնք զբաղվում են կրթաթոշակների եւ անապահով ընտանիքներին օգնությամբ, ինչպես նաեւ՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնության ֆինանսավորմամբ: Բոստոնում, Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում Աննա Հակոբյանը հանդիպելու է նաեւ տեղի հայ համայնքի հետ:
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով, այցի հիմնական նպատակներից մեկն է ներգրավել ԱՄՆ-ի հայ համայնքը բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան
Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի
Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ
Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել
Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված
Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր
Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր
Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ
Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին
Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում
«Հայկական ժամանակն» է գումար տվել, ոչ թե «Հայկական ժամանակին» են տվել, և դա փաստում են հաշվապահական թղթերը
Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնություններին Վենետիկի հանձնաժողովի ներդրումը․ Միրզոյան
Չպետք է սահմանափակվենք 29 հազար կմ-ով... 800 քանի կամ 700 քանի. Քոչարյանը հստակ չգիտի ՀՀ սուվերեն տարածքի չափը
Ես էլ եմ մի շարք որոշումների վերաբերյալ գոհունակություն հայտնել. վարչապետը՝ նախագահի «շնորհակալության» մասին
Քոչարյանը հայտարարել է, թե ինչի է սպասում, որ որոշի՝ ընտրություններին ցուցակ կգլխավորի, թե ոչ
Եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանը, Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելով, փաստում է՝ չի ճանաչում Սահմանադրությունը. Առաքելյան
Մենք համագործակցությունը զարգացնում ենք միջուկային տեխնոլոգիաների տիրապետող տարբեր երկրների հետ. վարչապետ
Ռոբերտ Քոչարյանը ՀԱՊԿ-ից մի քիչ է նեղացած. հույսը չի կորցնում կրկին հարաբերվելու
Իլոն Մասկը հայտարարել է Tesla Model S-ի և Model X-ի արտադրության ավարտի մասին. փոխարենը ռոբոտներ կթողարկվեն
Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զանգահարել է Հեյդար Ալիևին. նա դեմ չէ Ադրբեջանի հետ առևտուր անելուն
Մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային. Կառավարությունը սահմանել է՝ փոխարենը որ օրը կլինի աշխատանքային
Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը
Մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված անձինք կստանան Խնայբանկում ունեցած ավանդի փոխհատուցումը
ԵԽ-ին ՀՀ անդամակցության 25-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել «Հայփոստի» թողարկած հատուկ նամականիշի մարում
Ձմեռային զորակոչը երկարաձգվել է
Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել են ներսում եղած բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաներ
UCOM ծառայությունների դիմաց վճարումներն այլևս հասանելի չեն լինի «Իդրամ»-ի, «Իզի Փեյ»-ի և «Թել-Սել»-ի միջոցով
Մեծ պատիվ է ԵԽ գլխավոր քարտուղարին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության վերարտադրության օրինակը. Միրզոյան
Քննարկվել են ՀՀ-ի և Քուվեյթի միջև միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման վերաբերյալ հարցեր
Աղավնատուն գյուղում մեքենա է հրդեհվել
Մանսուրյանի 87-ամյակի առիթով Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկի կատարմամբ նրա կինոերաժշտությունն է հնչել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Երևանի պարեկները «Մերսեդես» մեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել
3 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվեն
Քաջարանի տարածաշրջանում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Աշտարակ-Լանջիկ ավտոճանապարհին՝ մառախուղ
Վերին Լարս տանող ճանապարհը Վրաստանից Ռուսաստան ուղղությամբ փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը. ՀՀ վարչապետը թվային տվյալներ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT