Երևան
12 °C
Վերջին տարիներին Հայաստանում հենց մշակույթի ոլորտում որեւէ պաշտոն է ազատվում, հասարակության մի ստվար հատված, այդ թվում եւ բոլոր լրատվամիջոցները, միանգամից հիշում են օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի անունը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ տարածված աղմուկի, Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից զրկելու եւ այդ պաշտոնում իր անունը շրջանառելու մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հասմիկ Պապյանի հետ:
- Տիկին Պապյան, Օպերային թատրոնի տնօրենի շուրջ բարձրացված աղմուկից հետո, որպես Օպերային թատրոնի տնօրենի թեկնածու, լրատվամիջոցներով ամենաշատը ձեր անունն է հոլովվում: Այսպես էր նաեւ 2017 թվականին, երբ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հեռացել էր եւ ժամանակավոր պաշտոնակատար էր Կոնստանտին Օրբելյանը, դարձյալ ձեր անունն էր շրջանառվում: Հիմա էլ, չնայած ձեր բոլոր տեսակի հերքումներին, լրատվամիջոցները շարունակում են որպես տնօրենի հիմնական թեկանծու շրջանառնել ձեր անունը: Ո՞րն է պատճառը:
- Իմ անունը մշտապես շրջանառվել է որպես օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի, բայց ոչ երբեք տնօրենի պաշտոնի թեկնածուի: Բազմիցս ասել եմ եւ նորից կրկնում եմ՝ ես երբեւիցե որեւէ պաշտոնական առաջարկ չեմ ստացել ոչ մի կառավարությունից: Դա սոսկ դիմամատյանի օգտատերերի հեռվից «փայփայած երազանքն» է եղել՝ տեսնել ինձ մշակույթի որեւէ ոլորտի պաշտոնյա:
- Օպերային թատրոնի անձնակազմը խիստ վրդովված է, նրանք համոզված են, որ եթե Օրբելյանը չմնա տնօրենի պաշտոնում (չնայած շարունակում է զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը) Օպերային թատրոնը կտապալվի: Ինչ եք կարծում՝ տնօրեն- գեղարվեստական ղեկավար պաշտոնների համատեղումն այս պարագայում որքանո՞վ է նպաստում թատրոնի զարգացմանը, կամ գուցե խանգարու՞մ, քանի որ դրանցից մեկը ստեղծագործական աշխատանք է, մյուսը՝ վարչարարական:
- Տվյալ դեպքում հավանաբար այդ պաշտոնները իրար չեն խանգարում: Այլ խնդիր է, թե որքանով է նախկին իշխանության օրոք կատարված նշանակումը համապատասխանում երկրի այսօրվա որդեգրած քաղաքականությանը, այն է՝ տուրք տալ օրենքի գերակայությանը: Վերջին հաշվով, եթե անձը նշանակվել է խախտումներով եւ կառավարությունը ցանկություն ունի վերականգնել օրենքը, այդտեղ ոչ մի դժբախտություն չկա: Շատ հստակ առաջարկ կա՝ հրաժարվել մեկ պաշտոնից: Եվ վերջապես ցույց տվեք առաջադեմ մի երկիր, որտեղ օպերային թատրոնի ղեկավարը կարող է ինքը որոշել՝ ունենալ ամեն ինչ, կամ ոչինչ… Կարծում եմ՝ բոլորի ցանկությունն է, որ Հայաստանը չդասվի այնպիսի «գավառական պետությունների» շարքին, որտեղ տիրում է ամենաթողությունը:
- Ինչպես եք գնահատում վերջին տարիներին Օպերային թատրոնի գործունեությունն ու ձեռքբերումները կամ միգուցե բացթողումները: Ըստ ձեզ, Օրբելյանի գալուց հետո շեշտակի փոփոխություններ եղե՞լ են թատրոնում:
- Ես վերջին անգամ մեր օպերային թատրոնում եղել եմ 2017 թվականի ապրիլի 12-ին, երգել եմ իմ բեմական գործունեության 30-ամյակին նվիրված հոբելյանական «Տոսկա» ներկայացումը: Անցյալ ամռանը, երբ հյուրեր ունեի Սան-Ֆրանցիսկոյից, նրանց ուղեկցել եմ «Ժիզել» բալետին: Որքան որ տեղեկացվել եմ լրահոսից՝ այո, բավականին փոփոխություններ եղել են թատրոնում: Բեմադրվել են նոր ներկայացումներ, թատրոնը ունեցել է հյուրախաղեր: Ընդհանրապես թատրոնի «խոհանոցը» շատ բարդ է, հարկավոր է լսել եւ փորձել հասկանալ նաեւ այն երգիչներին, որոնք ընդգրկված չեն այդ ծրագրերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT