Երևան
12 °C
Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտներն այսօր դասադուլ են հայտարարել՝ կապված տնօրենի նշանակման հետ: Որոշ ժամանակ առաջ հայտարարված մրցույթին մեծ թվով մասնակիցներ են գրանցվել, որոնցից եւ ոչ մեկը չի կարողացել հավաքել պահանջվող 5 միավորը:
Նրանցից միայն երկուսն են անցել 2-րդ փուլ՝ Կարինե Մարգարյանն ու Մարիետա Հարությունյանը: Վերջինս, որ դպրոցի երկար տարիների փոխտնօրենն է, հավաքել է 4, մյուս թեկնածուն՝ Կարինե Մարգարյանը, հավաքել է 3 միավոր: Քանի որ ոչ ոք չի հաղթահարել շեմը, գործերն ուղարկվել են փոխվարչապետին, նա էլ տնօրեն է նշանակել Կարինե Մարգարյանին: Դասադուլ անող երեխաներն ու նրանց ծնողներից շատերը նշեցին, որ նշանակված տնօրենը Լոռու մարզպետի դասընկերուհին է, որը թեպետ ավելի քիչ միավոր է ստացել, սակայն նշանակվել է տնօրեն անձամբ մարզպետի միջնորդությամբ: Դպրոց են ժամանել մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ իրավապահները: Մինչ դասասենյակում վարչության աշխատակիցները մարզպետարանի պաշտոնայների հետ առանց լրագրողների քննարկում էին իրավիճակը, դպրոցի բակում աշակերտները վանկարկում էին Մարիետա Հարությունյանի անունը: Տեղում էին նաեւ ոստիկանները: Երկար քննարկումներից հետո մի պահ դուրս եկավ Մարիետա Հարությունյանն ու աշակերտներին հորդորեց չաղմկել:
Փոխտնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ կեղծիքով է արվել, մարզպետի միանձնյա որոշումն է, նա էլ իր-ծանոթ բարեկամներին է միայն տեղավորում. «Ներսում իրենք պաշտպանեցին իրենց շահերը, իբր իրենք ճիշտ են, մենք՝ սխալ, իբր մենք ենք երեխաներին ուղղորդել, բայց ուղղորդել են հենց իրենք իրենց որոշմամբ, ամսի 20-ից սպասում էինք, որ արդարությունը կհաղթի, ես հավաքել էի 4, մյուս հավակնորդը՝ 3, երեխաներն ու ծնողները ուզում են ինձ տեսնել տնօրենի պաշտոնում, բայց հարգարժան մարզպետը, ինչպես նկատեցիք, արդարությունը դրել է մի կողմ, մենք փաստորեն անիմաստ ենք հեղափոխություն արել, նույն հանրապետականի վիճակն ա, իրենց ծանոթ-բարեկամներին են նշանակում ու դպրոցն է տուժվում, ներսում ինձ ահաբեկում են ոստիկանություն տանելով, ես կարծում եմ ու փաստն եմ արձանագրում, որ 4-ը 3-ց փոքր չէ, դպրոցի կոլեկտիվը ինձ 4 ձայն է տվել, բայց իրենք բերել են իրենց թիմից 3 ձայն հավաքածին նշանակել տնօրեն, մենք արդարություն ենք պահանջում»:
ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ օրինական է, իսկ աշակերտների բողոքի ցույցը՝ կազմակերպված: Ոլորտի պատասխանատուն ասաց նաեւ, որ փոխվարչապետը ուղարկել է Մարգարյան Կարինեի թեկնածությունը, ում հետ էլ մարզպետը աշխատանքային պայմանագիր է կնքել: Վարչության պետի խոսքով՝ կոլեկտիվը որեւէ դժգոհություն չունի:
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT