Մեր առաքելությունը մեկն է՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին. Աննա Հակոբյանի ելույթն ԱՄՆ-ում (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին,  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ ապրիլի 6-ի երեկոյան Լոս Անջելեսում ներկա է գտնվել Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի 34-րդ ամենամյա գալա-ճաշկերույթին, որից հավաքված ողջ հասույթը փոխանցվել է «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 800-ը. այդ թվում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, Կալիֆորնիայի նահանգի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, անվանի գործարար Մայք Սարյանը, բժիշկիներ, մտավորականներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Գալա-ճաշկերույթին ելույթներով հանդես են  Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի տնօրեն Արմոնդ Կոտիկյանը, փոխտնօրեն Քեվին Գալստյանը, Սերժ Թանկյանը: 

Գալա Ճաշկերույթին որպես պատվավոր հյուր հանդես է եկել նաև Աննա Հակոբյանը: Ստորև ներկայացնում ենք գալա-ճաշկերույթին Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ:

Հարգելի´ ընկերներ և հյուրեր,

Ինձ համար մեծ հաճույք է տեսնել Ձեզ բոլորիդ այստեղ և շնորհակալություն ձեր ներկայության և մասնակցության համար: Ես կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել այս երեկոյի կազմակերպիչներին՝ հայ-ամերիկյան բժշկական կազմակերպությանը, մեր լավ ընկեր բժիշկ Շանթ Շախերդեմյանին, ով այս ամիսների ընթացքում տքնաջան աշխատել է, որ այս միջոցառումը դառնա իրականություն: Այս երեկոն շատ կարևոր առաքելություն ունի՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այսօր մենք միավորվում ենք մեկ նպատակի համար՝ ապահովել առողջ, խաղաղ և երջանիկ մանկություն հայ մանուկների համար: Տարեկան Հայաստանում հարյուր երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք այդ երեխաներին: Միասին մենք կարող ենք պայքարել քաղցկեղով տառապող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, և դա մեր պարտավորությունն է՝ թույլ չտալ, որ նրանց կյանքերն ընդհատվեն ֆինանսի բացակայության պատճառով: Դուք ավելի քան ես տեղյակ եք, որ քաղցկեղը մեր ժամանակներում այլևս առաջվանը չէ: Այն այլևս այն սարսափելի և անբուժելի հիվանդությունը չէ, ինչպես տարիներ առաջ:

Մարդկությունը և դուք՝ բժիշկներդ գտել եք քաղցկեղը հաղթահարելու ուղիները: Այսօր հիմնականում մենք կարող ենք հաղթել քաղցկեղի դեմ պայքարում, բայց դեռևս լինում են դեպքեր, երբ մենք հաջողություն չենք ունենում և բժշկությունն ու գիտությունը դեռևս չեն գտել քաղցկեղի դեմ կախարդական բանալին բոլորի համար: Եվ այդ պատճառներից գլխավորն էլ այն է, որ մեծ գումարներ են հարկավոր այդ ճակատամարտի համար: Այսօր հիմնականում հարուստ և զարգացած երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ն է, քաղցկեղը լոկ հիվանդություն է, բայց առավել քիչ զարգացած երկրներում քաղցկեղն ու մահը հոմանիշներ են: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ես վստահ եմ, որ շատ շուտով մեր երկիրը տեղ կզբաղեցնի աշխարհի զարգացած երկրների շարքում: Բայց այսօր, այս վայրկյանին քաղցկեղով հիվանդ մեր երեխաները չեն կարող սպասել այդ զարգացմանը, մեր երեխաները սպասում են բուժման և դրա համար նրանք մեր օգնության կարիքն ունեն:

«City of smile» հիմնադրամը ստեղծվել է կյանքեր փոխելու համար, այդ կյանքերը դրական ուղղությամբ տանելու, երեխաներին և նրանց ընտանիքներին ժպիտը վերադարձնելու: Մենք սկսում ենք պահպանել մեկ ժպիտը՝ միաժամանակ բերելով ժպիտ ընտանիքին, որովհետև ինչպես ես մի անգամ ասել եմ, փրկելով մեկի կյանքը մենք փրկում ենք աշխարհը: Ձեզանից շատերը բազմաթիվ անգամ օգնել են մեր հայրենիքին, ես դա գիտեմ և դուք դա արել եք առանց որևէ ակնկալիքի, ձեր միակ մտածմունքը եղել է այն, որ ձեր օգնությունը ճիշտ տեղ հասնի: Այս առումով վստահեցնում եմ, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ ծառայելու է իր նպատակին՝ բուժել քաղցկեղով հիվանդ երեխայի, փրկել այդ հրեշտակների կյանքն ու վերադարձնել երջանկություն նրանց ընտանիքներին: Աշխարհի ամենավատ բանն է, երբ դուք պատկերացնում եք ծնողներին, որ նստած են անկողնում պառկած իրենց զավակի կողքին և ի վիճակի չեն նրան ոչնչով օգնել: Այսօր մի քանի հարյուր մարդ է այստեղ հավաքված և դա նշանակում, թե որքան շատ մարդ կա այդ երեխաների և նրանց ծնողների կողքին, փոխանցելով հույսի շող և մեկնելով օգնության ձեռք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այստեղ լինելու համար, շնորհակալություն այն թիմին, որ իրականություն է դարձրել այս միջոցառումը, շնորհակալություն համագործակցության և Հայաստանի կողքին լինելու համար:

Միջոցառմանը Աննա Հակոբյանին Հայ ամերիկյան բժշկական կազմակերպության կողմից արժանացել է պատվոգրերի «Ժպիտների քաղաք» հիմնադրամում կատարած աշխատանքի և ամբողջ աշխարհում հայ կանանց ոգեշնչելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2601 դիտում

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը