Երևան
12 °C
Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման 5-րդ ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթին դիմել են 300-ից ավելի մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից և Ջավախքից: Եզրափակիչ փուլ են անցել նրանցից 55-ը՝ կրկին ներկայացնելով բոլոր մարզերը:
Առաջին անգամ ԴիջիԿոդում դպրոցականները մրցել են ոչ միայն Աղուէս/Scratch և Կրիայ/K-Turtle լեզուներով ստեղծած ծրագրերով, այլև Python` բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով գրված աշխատանքներով: Ի դեպ, ժյուրիի անդամները մասնագիտական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրավորման լեզուներ տիրապետող արմաթցիների նկատմամբ: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի մրցույթի մասնակիցները հանդես են եկել առավել օպտիմալ լուծումներով:
«Մեր նպատակը ոչ թե օգտատերերի, այլ ստեղծողների սերունդ կրթելն է, այնպիսի մարդկանց հնարավորություն ընձեռելը, ովքեր իրենց ստեղծարարությամբ թելադրող են։ Իմ առաջին խաղը 1987-89թթ․ եմ խաղացել, իսկ այն մակարդակով մի քանի անգամ ավելի ցածր էր ու որակով շատ էր զիջում ներկայիս պատանի խաղ ստեղծողների աշխատանքներին։ Այսօրվա երեխաները ստեղծում են այնպիսի որակի խաղեր, որի մասին մենք՝ 90-ականների պատանիներս երազում էինք։ Սեփական ապագան կերտելու համար պետք չէ 18 տարեկանում սկսել ինչ-որ բաներ անել 25-ում արդյունքի հասնելու համար, պետք է սկսել 12 տարեկանից, 16-ում ունենալ այն, ինչ կարող ես ունենալ 25 տարեկանում, իսկ 25-ում ավելի մեծ նվաճումների ձգտել», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԿոդի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, - «Այս տարի աշխատանքներն ավելի շատ ստեղծագործական էին և ամբողջությամբ արտացոլում էին աշակերտների սեփական գաղափարները: Բացի այդ, չափազանց ոգևորիչ էր նաև, որ եզրափակիչ փուլում փորձառուներին չէին զիջում մեր նորաստեղծ խմբակների աշակերտները: Արմաթների ընդլայնման և ԴիջիԿոդի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության շնորհիվ` նախատեսում ենք մրցույթը վերածել մարզային ձևաչափի, որպեսզի հնարավոր լինի բացահայտել թաքնված բոլոր տաղանդներին»:
Արմաթցի դպրոցականների ստեղծած խաղերին և ծրագրերին մեկ ամբողջ օր ծանոթացել են ժյուրիի անդամները: Ժյուրիի կազմում էին Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նատալյա Տուրովցևան (Ucom), Արթուր Խալաթյանը (ՀԱՀ), Արման Պողոսյանը (Ինստիգեյթ), Արման Աթոյանը (Arloopa), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Տիգրան Մինասյանը (Noor Games), Հրաչ Խաչատրյանը (Սայմոթեք) և Գոռ Վարդանյանը (ՖայմԹեք):

Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Արցախի ԱՏՏԿ-ի արմաթցի սան Քրիստիան Ալեքսանյանն իր «Հայ զինվոր» խաղով եւ Սեւանի ավագ դպրոցի սաներ Արայիկ Գաբրիելյանն ու Շահեն Հակոբյանն համատեղ ստեղծած «Unknown Soldier» խաղով:
Կրիայ/K-turtle ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթել է Մասիսի թիվ 1 հիմնական դպրոցի սան Էդգար Հարությունյանն իր «3D ուղղանկյունանիստ պտույտ» նախագծով:
Մինչեւ 13 եւ 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» տիտղոսին են արժանացել համապատասխանաբար Գանձակի թիվ 1 դպրոցի սան Թորգոմ Միսակյանը «Արդուինո լաբորատորիա» եւ Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի սան Արամ Խաչատրյանը «Ուրախ ֆիզիկա» նախագծերով:
Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի սան Տիգրան Խաչատրյանն իր «Բու» խաղով հաղթել է «Լավագույն գծագրություն եւ դիզայն» անվանակարգում:
Python ծրագրավորման լեզվով «Սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գյումրու «Ընտանիք կենտրոնի» արմացթի սան Սահակ Սահակյանն իր «Sahak’s bot» ծրագրով: Միեւնույն անվանակարգում 2-րդ եւ 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել Թալինի ավագ դպրոցի սան Ռոման Մխիթարյանը՝ «CarinSpider» եւ «Երևան Իմ Սեր» կենտրոնի արմաթցի սան Գրիգոր Մաղզանյանը՝ «RFID camera security» նախագծերով:
Հաղթողները Ucom ընկերության կողմից արժանացել են դրամական պարգեւի։ Ucom ընկերությունը, առանձնահատուկ խրախուսելով դպրոցահասակ արմաթցիների Python ծրագրավորման լեզվի իմացությունը, որպես մրցանակ պլանշետներ է նվիրել այդ անվանակարգի լավագույն եռյակին:
Հայաստանի ամերիկյան համալսարանն էլ դրամական պարգև է սահմանել հաղթանակի արժանացած դպրոցականների խմբավարների համար:
ԴիջիԿոդը բացահայտում է Հայաստանի ամբողջ տարածքում ինժեներություն ուսումնասիրող տաղանդավոր դպրոցականներին ու խրախուսում նրանց, որպեսզի խաղեր սպառողից վերածվեն խաղ ստեղծողի: ԴիջիԿոդն անցկացվում է 2015 թ-ից ԱՏՁՄ-ի կողմից: ԴիջիԿոդի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է, համակազմակերպիչ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT